Հանգիստ թողեք Նալբանդյանին

by

14.07.2009

Տղերք, հանգիստ թողեք Նալբանդյանին:

Հայաստանում հրաժարականներ պահանջելը միշտ էլ անիմաստ է եղել: Հիմա էլ Սերժի հրաժարականը պահանջես, թե Նալբանդյանի, միևնույն է: Սերժը ոչ ինքն է թողնելու հեռանա, ոչ էլ Նալբանդյանին է գործից հանելու:

Ես հասկանում եմ, որ դուք փորձում եք հետքայլի <դեմք փրկող> տարբերակներ գտնել Սերժի համար: Բայց իրեն հարցրե՞լ եք: Ինքը դրա կարիքը ունի՞: Մարդը համոզված է, որ Հայաստանի անվտանգությունը թշնամիներ չունենալն է: Կարծում է, որ եթե ամեն ինչ զիջի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ հաշտվի, ապա նրանք այլևս սպառնալիք չեն լինի մեզ համար, ու ինքն էլ բանակն ու պաշտպանական ծախսերը կարող է առնվազն կիսով չափ կրճատել: Մարդը բոլորիս մասին է մտածում: Առանց նրա համարձակ զիջումների, առանց սահմանները ձախից, աջից բացելու, մենք ինչպես պետք է հաղթահարենք ճգնաժամը: Բայց մեր մասին նա միայն ցերեկներն է մտածում, իսկ գիշերները, երազում, Նոբելյան մրցանակ է տեսնում ու առավոտները զարթնում է հայությանը հավերժ խաղաղություն պարգևելու առաքելական վճռականությամբ: Իսկ դուք նրան` թե Նալբանդյանին գործից հանի: Ախր գործ անողը ինքն է, առաքյալը ինքն է: Ու Նալբանդյանն էլ դա շատ լավ հասկանում է: Դրա համար էլ <ճանապարհային քաարտեզը> ստորագրելուց հետո միանգամից հայտարարեց, որ արտաքին քաղաքականությունը որոշողը ինքը չէ, ինքը միայն նախագահի ցուցումները կատարողն է: Դա մենք իհարկե գիտեինք, բայց ինքը Սերժի համար էր ասում, որ Սերժը հանկարծ չմտածի, թե Նալբանդյանը կարող է իր դափնիները խլել:

Իսկ դուք նրան առաջարկում եք, որ Նալբանդյանին հեռացնի: Բա եղավ…
Ինչ-որ մեկը չմտածի, թե ես Նալբանդյանին պաշտոնանկ անելուն դեմ եմ: Նա իր բաժին անձնական պատասխանատվությունն ունի այս ամենում: Բայց կարևոր է, որ նախ Սերժի անձնական պատասխանատվությունը արձանագրվի:
Դեմ չեմ նաև հակա-նալբանդյան ակցիաներին, բայց հույս ունեմ, որ դրանից հետո հակա-սերժ ակցիաները շատ չեն ուշանա: Մյուս կողմից, խոշոր հաշվով կարևոր չէ, թե հայերը ում են հայհոյում, այլ կարևոր է, թե ինչ առիթով են հայհոյում:

մեկնաբանություններ

Նոնի: դա բոլորս էլ հասկանում ենք։ ուղղակի նախագահ ընտրելն ավելի դժվար է, քան հերթական նախարարին նշանակելը։
ուր էր թե մարդ լիներ, նախագահ ընտրեինք։

ԱԱ: Բայց նախարար նշանակելու համար պետք է նախ նախագահ դառնալ:

Կորեոլան: Ներքաղաքական ներկա պայմաններում նախագահի հրաժարականը ցանկալի չէ: Իսկ արտգործնախարարի հրաժարականի պահանջը message է ուղղված Նախագահին: Եթե արտգործնախարարը պաշտոնանկ արվի, ապա կարելի է հույս ունենալ, որ այդ message-ը տեղ հասավ:

ԱԱ: Եթե հնարավոր լինի, ապա շատ էլ ցանկալի է: Որովհետև եթե լինի մեկը, ով կկարողանա Սերժին տապալել Արցախի պատճառով, ապա նույն ուժը ԼՏՊ-ին էլ աղբաման կնետի նույն պատճառով: Խնդիրը հենց այդ ուժի բացակայությունն է, ավելի ճիշտ քաղաքական իմաստով չկազմակերպվածությունը:

Դաբավոկ: չնայած ես առաջիններից էի, որ նալբլանդյանի վրա կատաղեցի /ու լիքը վեչեր էղան հետո/, սակայն մեծ առումով համաձայն եմ
ուղղակի նա առաջի պաշտոնական անձն էր որ պաշտոնական կարծիք հայտնեց, հետեւաբար առաջինն էլ իր փայ պատասխանը պիտի տա
որ մյուսներն էլ մի քիչ սթափվեն

Նոնի: չի տա պատասխան
ձեր ասուլիսից մենակ դաշնակ թիվին խոսեց, մնացածները միաբերան հաչում են, թե ինչ օգտակար են մադրիդյան սկզբունքները։
մյուս անգամ կստորագրենք՝ մի խումբ մարգինալներ

Հավսկիպըր: Դատելով շատերի ռեակցիայից, այնուամենայնիվ հեչ էլ մարգինալ չենք 🙂

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: