Մոլորություն

by

21.01.2010

Այս օրերին շատերին է թվում, թե Թուրքիան փոշմանել է և այլևս չի պատրաստվում վավերացնել արձանագրությունները: Այդպիսի բան չկա:

Թուրքերին արձանագրությունները այնքան ձեռնտու են, որ նրանք ոչ մի դեպքում դրանցից չեն հրաժարվի և չեն հրաժարվել: Սերժն էլ չի փոխել իր համոզմունքներն այս հարցում: Թուրքերի հետքայլը թվացյալ է, Երևանի և միջնորդների հետ պայմանավորված: Երևանն էլ պայմանավորված ձևերով է դրան արձագանքում:

Ես չեմ բացառում, որ ճանապարհային քարտեզի ժամանակացույցում նրանք որոշ փոփոխություններ մտցնեն, մի քիչ ձգձգեն, սակայն հիմքեր չեմ տեսնում պնդելու համար, թե կողմերը փոշմանել են: Ձգձգելու պատճառ կարող է լինել հանրային առկա և սպասվող դիմադրությունը հաղթահարելու անհրաժեշտությունը` հատկապես Հայաստանում, բայց որոշ չափով նաև Թուրքիայում և Ադրբեջանում: Կողմերից յուրաքանչյուրը պետք է պարբերաբար հայրենասիրություն խաղա, ցույց տա, որ արձանագորությունները թշնամուն ձեռնտու չեն, բայց նա հարկադրված է դրանք ստորագրել: Հիմա այդ փուլն է:

Ձգձգման այլ պատճառներ էլ կարող են լինել:  Օրինակ, եթե առաջ Սերժը շտապում էր, որպեսզի սահմանը արագ բացվեր, հուսալով, որ այն կմեղմացնի ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի վրա, ապա հիմա, հնարավոր է, ուզում է տարածքների գործնական հանձնումը հետաձգել մինչև իր <նախագահության> երկրորդ ժամկետ:

Թուրքերը ձգձգման փուլը օգտագործում են իրենց գլխավոր նպատակը մի քիչ էլ առաջ մղելու համար: Իսկ այդ նպատակը, ոչ միայն այսօր, այլև 1991թ-ից սկսած, եղել է ոչ միայն Երևանին սահմանների մասին ինչ-որ թուղթ ստորագրել տալը, այլև ընդհանրապես հայ ժողովրդին Արևմտյան Հայաստանից և բոլոր մյուս հավակնություններից հրաժարեցնելը: Նրանք շատ լավ են հասկանում, որ դիվանագիտական փաստաթղթերը սահմանափակ արժեք ունեն և եթե հայերը վաղը շարունակեն հողեր պահանջել, ապա կգտնեն նաև այդ թղթերը շրջանցելու ձևը: Ուրեմն հայերի մեջ այդ ձգտումը սպանելը ավելի կարևոր է, քան հայ-թուրքական ներկայիս բաժանարար գիծը որպես միջպետական սահման ամրագրելը:

Թուրքերը հարցն այսօր ներկայացնում են այնպես, որ հայերը (սահմանադրական դատարանը) ինչ-որ նախապայմաններ են դնում: Դրան ի պատասխան հայերը (արտգործնախարարը) հերքում են և արդարանում են: Հետո թուրքերը կասեն, որ իրենք վավերացրեցին արձանագրությունները, քանի որ հայերը հրաժարվեցին իրենց նախապայմաններից:

Նույնը անում է Սերժը` ի պատասխան Արցախի տարածքների մասին թուրքական հայտարարություններին, անընդհատ պնդում է, որ Արցախի հարցը նախապայման չի կարող լինել: Հետո պետք է գլուխ գովա, թե տեսաք, որ շրջանակային համաձայնագիրը մենք ստորագրեցինք արձանագրությությունների վավերացումից հետո:

Մի խոսքով, ոչ մի դեպքում չի կարելի հանգստանալ ու կարծել, թե ամեն ինչ ավարտված է: Նրանք գործընթացը տանում են <մի քայլ հետ, երկու քայլ առաջ> սկզբունքով, այդ թվում, մեզ անհոգ դարձնելու համար:

Մեկնաբանություն

Լիանա: Հայաստանի քաղաքական գործիչներին դավաճան չեմ համարում… նրանք իրենց ապուշության պատճառով հայությունից գլուխ չեն հանում:
Իսկ ապ-ուշ են , որովհետեւ իրենց միջի հայությունը խելռած է՝ օտարալեզու մտքերի օրորոցայինիներից ազդված…
Եթե իրենց մեջ մոռացության մատնված հայությունը արթնացնել կարողանանք՝ հայանպաստ գործեր առաջ տանելու ուժը կարթնանա,
ու իրենց մտքերը կրծող ճիվաղային մասոնակաբալիստական նիրհից կարթնանան եւ համաշխարհայնացման ժանգոտող մեխանիզմները մերժելով՝ բիոլոգիական հավասարակշռության հիմքը փորելու հանդգնություն ձեռք կբերեն:
Կառավարության մեջ ով էլ լինի այդ օրորոցայինի ազդեցության տակ է ընկնելու… Առայժմ այնտեղ գտնվողներին արթնացնելն ավելի կարեւոր եմ համարում…

ԱԱ: Իսկ ինչպե՞ս արթնացնենք:

Լիանա: Երբ մենք արթնանանք ՝ արթնացնելու միջոցն էլ կգտնենք:
Ինքս մարդկանց միտքը ակտիվացնելու ու երազներից դուրս գալու հարվածներ եմ հասցնում,հնարավորություններիս սահմաններում:
Բայց հարվածելուց պետք է այնքան զգույշ լինես, որ արթնացողը ոչ լեղաճաք լինի, ոչ էլ խրտնած փախչի ու ընկնի երազից տպավորված վախերի մեջ եւ արթնացնողին թշնամի համարի:

Կարեն: Սեփական ազգին թալանող առևտրականը ազգություն չի ճանաչում: ՈՒ նրան արթնացնելը ուտոպիա է: Այլ հարց է համապատասխան պայմաններ ստեղծելը, որ մտքովը չանցնի հանկարծ սահմանը անցնի, այլապես վայը կտանի…

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: