Ուղերձ

by

23.04.2010

Սերժ Սարգսյանը այդպես էլ չեղյալ չհայտարարեց թուրքական արձանագրությունների տակ դրված Հայաստանի ստորագրությունը:

Այսինքն, ամեն ինչ մնում է նույն վիճակում: Պաշտոնական Երևանը նորից հայտարարեց, որ ուզում է և միշտ պատրաստ է վավերացնել արձանագրությունները` թուրքական կողմից դրանք վավերացվելուց անմիջապես հետո: Պարզապես հիմա «ողջամիտ» ժամկետը դարձավ ավելի անորոշ:

Մյուս կողմից Անկարան էլ է սպասում` «ղարաբաղյան առաջընթացին», ու դա ոչ այսօր պարզվեց ու ոչ էլ երեկ: Սերժ Սարգսյանն այդ գնին տեղյակ էր գործընթացը նախաձեռնելիս: Բնական է, որ Թուրքիան և Ադրբեջանը, ինչպես նաև միջնորդները, Երևանի այս նախաձեռնությունը պետք է ընկալեին որպես Հայաստանի թուլության նշան և այդ պատճառով Արցախում տարածք հանձնելու և Արևմտյան Հայաստանից հրաժարվելու պատրաստակամություն:

Սակայն Հայ ժողովուրդը հերքեց այդ տպավորությունը: Երևանում, մարզերում, Սփյուռքում և Արցախում մարդիկ հստակ ոչ ասեցին` թե արձանագրություններին, թե «մադրիդյան» կարգավորմանը: Այդ պայմաններում տարածքների հանձնման մասին հայտարարությունը կարող էր դառնալ իշխող վարչախմբի վերջին հայտարարությունը: Սերժ Սարգսյանը ստիպված նահանջեց և սկսեց «կոշտ դիրքորոշում» խաղալ: Բոլորիս ջանքերով «հաշտության» սպառնալիքը որոշ ժամանակով հետաձգվեց, սակայն չվերացավ:

Հայաստանի քաղաքական դաշտի գաղափարական սերնդափոխությունը հրատապ անհրաժեշտություն է, առանց որի չենք կարող ձերբազատվել քաղաքական վերնախավում տիրող «պարտվողականության» վարակից, չենք ունենա ազգային խնդիրներով զբաղվող նորմալ պետություն:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: