Չորրորդ հանրապետության սահմանադրությունից չխոսե՞նք

by

03.07.2010

Լրանում է Հայաստանի երրորդ հանրապետության սահմանադրության 15 ամյակը: Դրան նվիրված հանրաքվեն կասկածելի էր: Էլ ավելի կասկածելի էր ավելի ուշ կայացած սահմանադրության բարեփոխումների հանրաքվեն: Բայց դա չէ էականը, այլ այն, որ 15 տարին բավականաչափ ժամանակ է տեսնելու համար այդ սահմանադրության սնանկությունը, անհամամապատասխանությունը, անպիտանությունն ու նույնիսկ վնասակարությունը:

Դրա պատճառն այն չէ, որ 1995-ին սահմանադրությունը կարվում էր Տեր-Պետրոսյանի հագով, և ոչ էլ այն, որ տաս տարի անց այն վերաձևվեց Քոչարյանի չափերով, այլ այն, որ երկու դեպքում էլ նմանակվեց սահմանադրական եվրոպական նորաձևությունը, մոռանալով կամ չկարևորելով ինքնակազմակերպման ազգային առանձնահատկությունները և պետականաշինական խնդիրները:

Այսօր սահմանադրության հետ կապված առկա է երեք տեսակի քննադատություն: Մեկը ընդունում է առկա սահմանադրության քիչ թե շատ նորմալ լինելը և մեղադրում է կառավարությանն այն հետևողականորեն ոտնահարելու համար: Երկրորդը եղածի մասնակի բարեփոխման հարցեր է առաջ քաշում` սկսած լիազորությունների վերաբաշխումից և վերջացրած անցումով խորհրդարանական հանրապետության կաղապարին: Վերջապես երրորդ քննադատությունը դիպչում է եվրոստանդարտ սահմանադրության հիմնարար սկզբունքներին և փորձում է ձևակերպել այլընտրանքային սկզբունքներ, որոնք ավելի կհամապատասխանեն Հայ ազգի բնական կառուցվածքին և փոխհարաբերությունների բնույթին, արդարության և բարոյականության մասին գորիշխող պատկերացումներին, ինչպես նաև արդի պայմաններից բխող խնդիրներին: Հայտնի է, որ ես քննադատողների երրորդ տեսակին եմ պատկանում: Եվ «չորրորդ հանրապետություն» ասելիս հենց սահմանադրության հիմքում դրված գլխավոր սկզբունքների վերանայումը նկատի ունեմ:

Մատենավար ընկերներին վաղուց խոստացել էի կենդանի հանդիպում կազմակերպել և ավելի մասնրամասն ներկայացնել ազգային պետականաշինական վերափոխումների մեր նախագիծը, որը կարելի է կոչել «Չորրորդ հանրապետության սահմանադրություն»: Եթե դեռ ցանկացողներ կան ու այդ ցանկությունը կհաստատեն այս գրառման մեկնաբանություններում, ապա պատրաստ եմ դա կազմակերպել առաջիկա շաբաթվա ընթացքում: Մի օրում թեման հաստատ չենք սպառի, բայց շարունակությունը կախված կլինի առաջին օրվանից:

Ինչ եմ փորձելու ներկայացնել:

1.       Ինչպիսի՞ն պետք է լինի սահմանադրությունը, որպեսզի այն իրավունք ունենանք կոչել ազգային և արդյո՞ք անհրաժեշտ է, որ սահմանադրությունը կամ պետությունը լինեն ազգային:

2.       Ազգային պետությունը որպես վերացական պետության և «պետության վախճանի» այլընտրանք:

3.       Առկա սահմանադրության հիմքում առկա չորս սկզբունքներ և դրանց առաջարկվող այլընտրանքները ազգային պետության կաղապարում

·          Մրցակցություն – համագործակցություն

·          Իրավունքի գերակայություն – պարտականության գերակայություն

·          Քաղաքացիակենտրոնություն – ընտանեկան և համայնքային քաղաքացիություն

·          Իշխանական բուրգ – բազմաշերտ ինքնավարությունների ցանց

4.       Փոփոխված սկզբունքների կիրառության օրինակներ քաղաքական, տնտեսական, դատական և այլ համակարգերում

·          Անկուսակցական, անընդհատ, բազմաշերտ, չմիջնորդավորված ժողովրդավարություն

·          Տնտեսության երեք շերտերը և սեփականության երեք ձևերը, ձեռներեցությունը և մրցակցությունը ոչ մրցակցային տնտեսությունում

·          Ընտանեկան և համայնքային պատասխանատվությունը իրենց անդամների վարքի համար և նրանց դատելու առաջնային իրավունքը

5.       Պետական մարմինների մոտավոր կառուցվածք

·          Բազմապալատ կոնսենսուսային խորհրդարան

·          Համակարգող նախարարների խորհուրդ

·          Ինքնակառավարվող բնագավառներ

·          Քաղաքացիական մասնակցությունը ուղղաձիգ կառավարվող բնագավառներում

·          Համայնքային ինքնավարության և տարածքային կառավարման փոխհարաբերությունը

6.       Ընտրանի ձևավորող մեխանիզմները, դրանց առանձնահատկությունները և առավելությունները

7.       «Չորրորդ հանրապետությանը» անցնելու եղանակները 

Բայց սա միայն եթե ցանկացողներ լինեն: 
Առաջին հանդիպումը տեղի կունենա եկող շաբաթ, որևէ երեկո, Խանջյան փողոցի վրա: Մասնակցել ցանկացողներին խնդրում եմ գրանցվել այս գրառման մեկնաբանություններում: Նշեք` եթե օրվա կամ ժամի հետ կապված սահմանափակություններ ունեք, որից հետո ես կնշեմ ճշգրիտ տեղը, օրը և ժամը:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: