Չորրորդ հանրապետություն

by

19.06.2009

Кто станет основателем 4-ой республики?

 Շատ կարևոր հարցադրում է ձևակերպել, բայց իր հարցին շատ անհեթեթ պատասխան է տվել Հմայակ Հովհաննիսյանը: Ահա այն.

 «Если в нашей действительности найдется некто подобный Франко, кто, занимая высший пост государства, сознательно уйдет, чтоб заложить начало демократии, защите гражданских прав в нашей стране, имея все необходимые основания, можно провозгласить его основателем 4-й Республики Армении», «необходимо положить конец созданной на основе 3-й республики пресловутой системе фальсификации выборов и заложить начало новой демократической системе», «Та ужасная система, которая попирает право нашего народа свободно выбирать, неотделима от этого государства».

Բայց ես ուրախ եմ, որ Չորրորդ հանրապետության խնդիրը ձևակերպվում է տարբեր գործիչների կողմից, անկախ այն բանից, թե ինչ անկապ համատեքստում են նրանք դա անում, որովհետև բոլոր դեպքերում <Չորրորդ հանրապետություն> անունով խնդրի ձևակերպումը նշանակում է.

* Մենք խոսում ենք Առաջին հանրապետությունով սկսված Հայոց պետականության վերընթաց զարգացման հերթական, բայց միաժամանակ որակապես նոր փուլի մասին:

* Ընդ որում, խոսում ենք ոչ թե պարզապես Երրորդը բարեփոխելու, այլ նրանից շատ էական բաներով տարբերվող, բոլորովին այլ սկզբունքների վրա կառուցված նոր սահմանադրության և քաղաքական համակարգի մասին, այլապես հերթական համարը փոխելու կարիք չէր լինի:

* Նախորդ երեք հանրապետությունները ձևավորվել են հանգամանքների բերումով և արտաքին ազդեցությունների ներքո: Իսկ երբ մենք խոսում ենք Չորրորդի մասին, ապրելով դեռ Երրորդում, նշանակում է ունենք կամ փորձում ենք որդեգրել Հայոց պետությունը կատարելագործելու նպատակ և ծրագիր:

Կարծում եմ հասունանում է եվրաստանդարտ, նյութականացված և մրցակցային պետական-քաղաքական համակարգից հրաժարվելու և մեր էությանը, կառուցվածքին և խնդիրներին ավելի համապատասխանող մի բան գտնելու պահը: 

Չորրորդ հանրապետության հիմնադիր չի կարող դառնալ որևէ անհատ, այլ միայն հայ ժողովուրդը, եթե որդեգրի Չորրորդ հանրապետության նախագիծը որպես համազգային նպատակ:

Մեկնաբանություններ

Նոնի: կարծում եմ, որ ձեր նշած 4րդ հանրապետության հիմքում պետք է լինի միացյալ Հայաստանի՝ ՀՀ + Արցախ գաղափարը: Ըստ իս ազատագրված ու ընդարձակված հայրենիքի գոյությունը, գիտակցումը կկարողանա մեր մեջ արթնացնել լուսավորը, որ ամեն կերպ փորձում են մեռցնել գույնզգույն ուժերը

ԱԱ: Դա էլ կլինի, ու ես ուրախ կլինեմ, որ Հայոց պետականության հերթական համարը փոխվի նաև տարածքային ընդարձակման առիթով: Բայց տվյալ դեպքում ինձ ավելի շատ հետաքրքրում է եվրաստանդարտի փոխարեն այնպիսի պետության կառուցումը, որի քաղաքական համակարգը հիմնված չի լինի հատվածական խմբերի նյութական մրցակցության վրա և ընդունակ կլինի մարդկանց համախմբել ազգային խնդիրների քննարկման և որոշումների կայացման շուրջ: Մեզ երբեմն թվում է, թե մեղավորները Լևոն է, Ռոբերտն է կամ Սերժն է, որ միշտ տարածք հանձնելուց են խոսում ու ոչ մի օգտակար բան չեն անում ոչ երկրի, ոչ էլ ժողովրդի համար: Իսկ ես համոզված եմ, որ պատճառը նաև Արևմուտքից ներմուծված քաղաքական կաղապարն է: Դրա հիմքում առկա սկզբունքները պետք է վերանայվեն և փոխարինվեն` շահերի մրցակցությունը` ազգային, համայնքային և այլ խնդիրների շուրջ համագործակցությամբ, իրավապահանջատիրությունը` կամավոր պարտավորություններով, քաղաքացու գերակայության ինստիտուտը` ընտանիքների և համայնքների բնական կառույցներով, իսկ իշխանական բուրգը` բազմաշերտ ինքակառավարմամբ: Սրանք Չորրորդ հանրապետության մասին իմ առաջարկած պատկերացումներն են: Բայց այս ամենը մի առանձին թեմա է:

Նոնի: հասկանում եմ ձեր ասածը։ Ու քանի որ 20 տարվա ընթացքում տականքների իշխանությունը 88-ի ժողովրդի թեկուզ մի մասին դարձրեց մարտի 1 անող, ժողովրդի մեջ նորից պետք է արթնացնել լուսավորը՝ հաղթանակի, բարձր մարդկային իդեալների գաղափարները, հակառակ դեպքում ոչ մի նոր համակարգ-կառույց-իշխանություն սրանից լավը չի կարողանա լինել…
Մեր ազգը դադարել է բառիս լավագույն իմաստով հայ լինելուց, չկան նպատակներ, հավաքական իդեալներ, ամենուր աղբի քարոզչություն է։ Հիվանդացրել են հասարակությանը, ու դա ավելի վտանգավոր է, քան մի քանի հարյուր տականքի իշխանություն ունենալը ըստ իս:

ԱԱ: Մեր ազգը չի դադարել և չէր էլ կարող դադարել հայ լինել: Այսօր մենք ավելի վատը չենք, քան էինք 88-ից առաջ: Հետևաբար վաղը ունակ ենք կրկնելու 88-ը: Միաժամանակ ճիշտ է, որ Հայ Ազգը 1994-ին, լավ կամ վատ, արդեն իրականացրել էր 88-ին հռչակած իր բոլոր նպատակները ու այդ օրվանից պարապուրդի է մատնված: Ինչու՞: Կարծում եմ այն պատճառով, որ մենք առայժմ չունենք ազգային-պետական այն կազմակերպական կառույցը, որը մշտապես և համակողմանի կզբաղվի ազգային նպատակներ սահմանելով և լուծելով: Հայաստանի անվանական անկախությունը դեռ չի նշանակում ազգային պետություն և քաղաքական համակարգ: Դա դեռ նոր պետք է ստեղծենք:

Ասում եք հիվանդացրել են: Ո՞վ է հիվանդացրել: Վիրուսներ միշտ էլ կան և ամենուրեք: Բայց դրանցից վարակվում են միայն թուլացած օրգանիզմները: Վիրուսներին մեղադրել պետք չէ: Սեփական իմունիտետն է պետք բարձրացնել: Եվ դա նույնպես համակարգ է ենթադրում, մեր օրգանիզմին լավագույնս համապատասխանող և սպասարկող համակարգ: Իսկ մենք ունե՞նք այդ համակարգը կամ գիտենք, թե՞ որն է այն:

Ազատարար: Նախ ասեմ, որ 3 հանրապետության նախագահի կիսամիապետական լիազորությունները միանգամայն թույլ կտային փոխել համակարգը: Բայց ո՞վ…
Ճիշտն ասած հայկական Ֆրանկո,Վաշինգտոն, Դե Գոլ չեմ տեսնում:
Ժամանակը չէ՞ լուրջ քննարկումներ կազմակերպել Նոր Հանրապետության քաղաքական կազմակերպման շուրջ…

ԱԱ: Ինչո՞ւ որևէ նախագահ պետք է ուզենա փոխել մի համակարգ, որի պայմաններում իր նմանը նախագահ է դարձել:
Իսկ քաղաքական առաջնորդները ծնվում են քաղաքական շարժումներում: Շարժվենք, որպեսզի ունենանք առաջնորդներ:

Ինֆեռնօ: այո, ժամանակն է սկսել լուրջ հարցեր քննարկել, քանզի երեևի էլ ժամանակ էլ չի մնում:

ԱԱ: Մի վախեցիր, կհասցնենք:

***

Ես ուրախ եմ, որ Չորրորդ հանրապետության թեման որոշ աշխուժություն առաջացրեց: Ես նրանով զբաղվում են 2004թ-ից, երբ <Ազատագրված տարածքների պաշտպանության> գրասենյակում ընթացող սեմինարների ժամանակ արձանագրեցի այն չորս սկզբունքները որոնց փոփոխության արդյունքում եվրաստանդարտ պետությունը կվերածվի ազգային պետության: Այն ժամանակ նախագիծը կոչեցինք <Չորրորդ հանրապետություն>: Նույնիսկ մի խաղ կազմակերպեցինք երիտասարդների համար <Չորրորդ հանրապետության սահմանադրություն> վերնագրով: Հետո գաղափարին ծանոթացած մեր ընկերներից մեկը առաջարկեց Չորրորդ հանրապետությունը վերանվանել Առաջին ազգապետության: Սակայն ես չհամաձայնվեցի, որովհետև Չորրորդ հանրապետությունը խնդրի ձևակերպում է, իսկ Առաջին ազգապետությունը այդ խնդրի պատասխանի գնահատականն է, որի մասին խոսելն այսօր անիմաստ է: Թող մնա խնդիր, փորձենք լուծել, ու եթե գտնենք այնպիսի լուծում, որը այն կվերածվի համազգային նպատակի…
Իմ պատասխանն է. այո ժամանակն է լուրջ քննարկումներ կազմակերպել մոտ ապագայի Հայաստանի քաղաքական կազմակերպման շուրջ, ժամանակն է ներգրավվել այդպիսի քննարկումներում, ժամանակն է կազմակերպվել այդ քննարկումների արդյունքները քաղաքական դաշտում առաջ մղելու համար: Սա ընդամենը հետաքրքիր թեմա չէ, սա կարող է վերաճել համազգային գաղափարի:
Ես իմ կողմից կփորձեմ հերթով ներկայացնել իմ հիշատակած չորս սկզբունքները, դրանց կիրառման որոշ առաջարկություններ և այլն:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: