Ռուսները խաղաղապա՞հ

by

16.06.2010

Լեռնային Ղարաբաղում ռուսական զորքերի հնարավոր տեղակայման մասին ռուսական և ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած լուրերի վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական վարչության ղեկավար Սեյրան Շահսուվարյանը «7 օր»-ին ասել է. «Պաշտոնական ոչ մի այդպիսի հայտարարություն չկա։ ՌԴ ՊՆ-ն այդպիսի հայտարարություն չի արել։ Այդ հայտարարությունը դուրս է սփռվել «Վեստի.ռու»-ից։ Եթե այդպիսի որոշում լինի, առնվազն Ռուսաստանի ԱԳՆ-ն պետք է այն հայտարարի։ Դա ՊՆ-ի որոշելու խնդիր չէ, դա քաղաքական խնդիր է։ Խաղաղապահ զորքեր ուղարկելու համար պետք է իրենց Դուման համաձայնություն տա»։
Այս մարդու ասածից ստացվում է, որ Հայաստանը իր համաձայնությունը տվել է կամ Հայաստանին հարցնող էլ չկա, Մինսկի խումբն էլ դեմ չէ, մնում են Ռուսաստանի ԱԳՆ-ն և Դուման ու ամեն ինչ պաշտոնական կդառնա: Ու այս ամենի համար պետք էր միայն, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարը երկու անգամ Մոսկվա գնար: Բայց այս տեղեկատվության հետ կապված զավեշտալին այն է, որ ռուսական զորքի մուտքը ընկալվում է որպես հայամետ գործողություն ու դրան ի պատասխան «Անկարան դիվանագիտական խողովակներով Բաքվին է փոխանցել, թե ԼՂ-ում ռուսական զորքերի հայտնվելու դեպքում թուրքական ստորաբաժանումներն անհապաղ կմտնեն Նախիջևան։»
Մենք դեռ այս ամենին լուրջ չենք վերաբերվում, սակայն ռուսական նոր բազայի մասին խոսակցությունները շատ վաղուց եմ լսում: Առաջին տարբերակներում նշվում էր Իջևանը, հետո ավելացավ դրա խաղապահական նպատակը Արցախի հետ կապված, հետո այդ նպատակը կոնկրետացավ Քարվաճառի վրա: Իսկ վերջերս մադրիդյան կարգավորման համատեքստում հնչում է «Քարվաճառում ռուսները, իսկ Ֆիզուլիում ամերիկացիները» տարբերակը:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: