Տեր-Պետրոսյանի հաղթանակը եւ ժողովրդի պարտությունը

by

09.10.08

Օրեցօր շատանում է այն շարքային ընդդիմադիրների թիվը, որոնք փորձում են հասկանալ իրենց շարժման անհաջողության պատճառները: Ու քանի որ առաջին նախագահի գործողություններում էական սխալներ գտնելը դժվար է, ապա իշխանափոխության տեղիչունենալը մարդիկ հակված են բացատրել իշխանությունների հանցագործ վարքով, միջազգային հանրության անսկզբունքայնությամբ, ժողովրդի անտարբերությամբ կամ այլ հանգամանքներով: Սակայն Լեւոն Տեր-Պետրոսյանը չափազանց փորձառու քաղաքական գործիչ է, շատ լավ է ճանաչում թե այսօրվա կառավարիչներին, թե միջազգային հանրություն կոչվածին, նաեւ ժողովրդին եւ պարտավոր էր նախապես իմանալ բոլոր այս հանգամանքների մասին:
Ահա այս հաստատումից էլ ծնվում է առաջին նախագահի մեղավորության մասին կարծիքը: Կամ նա սխալ էր հաշվարկել իր հնարավորությունները եւ իզուր տեղն էր հուսադրել ժողովրդին: Կամ իրականում հնարավորություն ուներ հաղթելու, սակայն վճռական պահին բախտորոշ սխալներ է թույլ տվել կամ բավարար կամք չի դրսեւորել: Վերջապես, կարող է պատահել, որ Տեր-Պետրոսյանը ի սկզբանե գիտեր, որ շարժումը պարտության է դատապարտված, սակայն գլխավորեց այն, ժողովրդի հաշվին լուծելով այլ` չհայտարարված եւ գերազանցապես անձնական խնդիրներ:
Առաջին երկու ենթադրությունները այս հոդվածում պետք է միանգամից մերժենք, որովհետեւ առաջին նախագահի մակարդակի քաղաքական գործիչները միշտ սահմանում են տարբերակված եւ հեշտ իրագործելի նպատակներ: Այսինքն, երբ նրանք քաղաքական քայլ են կատարում, ապա օգուտով են դուրս գալիս բոլոր հնարավոր, այդ թվում անցանկալի սցենարների դեպքում: Բացի այդ համաժողովրդական կոչված շարժումը իրականում ծրագրավորված էր որպես մեկ դերասանի թատրոն: Այլ առումներով սա կարելի է թերություն համարել, սակայն տվյալ դեպքում դա նշանակում է, որ Տեր-Պետրոսյանը կախված չէր թիմի աշխատանքից եւ թիմակիցների սխալներից: Ուրեմն մնում է պարզել, թե որոնք էին Տեր-Պետրոսյանի իրական եւչհայտարարված նպատակները: Միայն դրանից հետո կարելի է խոսել նրա հաղթանակի կամ պարտության մասին:
Պատմության մեջ Լեւոն Տեր-Պետրոսյանը մնալու է որպես Երրորդ հանրապետության առաջին ժողովրդավար նախագահ, որի օրոք ազատագրվեց Արցախը` անկախ կոնկրետ իր վաստակի կամ մեղքերի չափից եւ ի հեճուկս քաղաքական հակառակորդների: Ավելի մեծ փառքի մասին հեռացող քաղաքական գործիչները չեն կարող երազել: Սակայն երկու դրվագներ ստվեր էին նետում Տեր-Պետրոսյանի պատմական կերպարի վրա: Դրանք էին 2006թ նախագահական ընտրությունների կասկածելի եւ բանակի ուժով ամրագրված արդյունքները, որոնք փչացնում էին ժողովրդավար առաջնորդի կերպարը, ինչպես նաեւ 2008թ հրաժարականը` □հայտնի ուժերի□ պահանջով, որը Արցախում հաղթած նախագահին վերածում էր □Արցախը ծախողի□: Հարմար առիթի դեպքում Տեր-Պետրոսյանը պիտի փորձեր սրբագրել այդ դրվագների նկատմամբ մարդկանց վերաբերմունքը: Այսինքն, քաղաքականությունից վերջնականապես հեռանալուց առաջ թոշակառու նախագահը պետք է հաղթեր երբեմնի իր գլխավոր մրցակիցներին` երկու Վազգեններին:
Վազգեն Մանուկյանը դրվեց ցուգ-ցվանգի վիճակում: Տեր-Պետրոսյանը փաստորեն նրան առաջարկեց համեստ կարգավիճակով միանալ իր գլխավորած շարժմանը կամ հայտնվել քաղաքականության աղբանոցում: Առաջին դեպքում Մանուկյանը փաստորեն ընդունած կլիներ Լեւոնի հաղթանակը իր նկատմամբ` թե նախկինում, թե այսօր, ինչը չուզեց անել: Երկրորդ դեպքում նա չէր կարող խուսափել նոր ծանր պարտությունից, ինչը կնշանակեր, որ 2006-ին նրա հաղթանակը, եթե անգամ տեղի է ունեցել, ապա ընդամենը ժամանակավոր հաջողություն է եղել: Երկու դեպքում էլ 2006 թվականից ձգվող նրանց վեճը կհանգուցալուծվեր առաջին նախագահի օգտին: Վազգեն Մանուկյանը, անձայն հեռանալու փոխարեն, ընդունեց մարտահրավերը եւ պարտվեց: Ղարաբաղ կոմիտեի առաջնորդների 17 տարվա կռիվը ավարտվեց Լեւոնի հաղթանակով` պաշտոնական տվյալներով Տեր-Պետրոսյանի 17 ձայնի դիմաց ստանալով ընդամենը մեկը:
Իր մյուս մրցակցի` Վազգեն Սարգսյանի հետ Տեր-Պետրոսյանը չէր կարող նույնքան դաժան վարվել: Ընդհակառակը, նա ձեռք մեկնեց Վազգենի եղբորը եւ քաղաքական ժառանգորդին, որը վերջին տարիներին, Ստեփան Դեմիրճյանի հետ միասին, անհույս պայքար էր մղում հոկտեմբերի 27-ի արդյունքում կորցված իշխանությունը վերադարձնելու համար: Լեւոնը դարձավ նրանց վերջին հույսը: Պատահական չէր, որ Հոկտեմբերի 27-ը ընտրվեց որպես քարոզարշավի գլխավոր թեմա, որի կառուցվածում Տեր-Պետրոսյանը իրեն վերագրել էր դատախազի դեր, Ղարաբաղյան կլանին նստեցրել էր մեղադրյալի աթոռին, իսկ ժողովրդին առաջարկվում էր դատավոր լինել:
Ռոբերտին ու Սերժին մեղադրելիս հնարավոր չէ շրջանցել Վազգեն Սարգսյանին, որովհետեւ նա 2008թ իշխանությունը խլեց Լեւոնից եւ հանձնեց ղարաբաղյան կլանին: Սակայն Տեր-Պետրոսյանը ոչ միայն մեծահոգաբար չհնչեցրեց այս մեղադրանքը, այլեւ ինքը ստանձնեց Քոչարյանին Երեւան բերելու □փորձանքի□ պատասխանատվությունը: Իր կողքը կանգնեցնելով Արամ Սարգսյանին, նա փաստորեն ցույց տվեց, որ Վազգեն Սարգսյանի ընտանիքն այսօր զղջում է Վազգենի 2008-ին գործած ճակատագրական սխալի համար:
Նմանօրինակ □զղջում□ էր պարունակում նաեւ երկրապահների աջակցությունը` ժամանակին իրենց պահանջով հրաժարական տված առաջին նախագահին: Ամենագլխավորը, սակայն, այն էր, որ Վազգենի զինակիցները եւ պատերազմի վետերանները այսօր այլեւս չեն վախենում, որ Տեր-Պետրոսյանը կարող է □ծախել Ղարաբաղը□ եւ բոլորովին չեն առարկում, որ նա: վերադառնա իշխանության:
Երկու Վազգեններից բացի կար եւս մեկ մրցակից Կարեն Դեմիրճյանը: 1998թ. նա փաստորեն հաղթեց ոչ թե Ստեփանակերտից նոր տեղափոխված Ռոբերտ Քոչարյանին, այլ հրաժարական տված Լեւոն Տեր-Պետրոսյանին: ՀՀՇ-ի կառավարման տարիներն էին ընտրողների մոտ կարոտախտային տրամադրություններ առաջացրել, ինչը եւ ապահովեց ավագ Դեմիրճյանի հաջողությունը: Այս մեկնաբանությունը հերքելու համար առաջին նախագահը հայտարարեց, որ իր հաղթանակը լինելու է նաեւ հայր եւ որդի Դեմիրճյանների հաղթանակը: Իր մյուս կողքին կանգնեցնելով Ստեփանին, Տեր-Պետրոսյանը փորձեց մոռացության տալ Կարեն Դեմիրճյանի կողմից ՀՀՇ-իզմին տրված քաղաքական գնահատականը:
Անհատների համեմատ շատ ավելի կարևոր մրցակից էր ժողովուրդը: Նա, որ ժամանակին վանկարկում էր □Լեւոն, հեռացիր□: Սրան նույնպես պետք էր հաղթել: Բայց ինչպե՞ս հազարավոր մարդկանց ստիպել զղջալ եւ հիմա էլ □Լեւոն, նախագահ□ գոռալ: Տեր-Պետրոսյանը գտավ անհրաժեշտ դեղատոմսերը: Նա ժողովրդին առաջարկեց իրեն օգտագործել որպես □մոնղոլ-թաթարական□ □ավազակապետությունից□ ազատվելու □գործիք□: Որպես գործիք նա իհարկե լավագույնն էր, չէ որ ինքն էր ձեւավորել ներկայիս քաղաքական համակարգը եւ իրենից լավ ոչ ոք չէր կարող այն կործանել: □Գործիքը□ կարող էին օգտագործել անգամ նրա գաղափարական հակառակորդները, որոնք այլ պարագաներում երբեք Լեւոնի հետեւից չէին գնա: Իշխանավորները պիտակավորվում էին որպես օտարներ եւ հանցագործներ, իսկ այդպիսինների դեմ պայքարում գաղափարական վիճաբանությունը հավասարազոր է դավաճանության, այդ պայքարին չմասնակցելը` նույնպես:
Սակայն մի բան է նախընտրական շրջանում պիտակավորելը, եւ բոլորովին այլ բան է հիմնավորված պատմական մեղադրանքը: Տեր-Պետրոսյանին անհրաժեշտ էր արդարանալ սերունդների առջեւ: Սակայն երբ ինքդ էլ ես որոշ չափով մեղավոր, ապա արդարանալու լավագույն ձեւը շահեկան համեմատությունն է ավելի մեծ հանցագործների հետ:
Իշխանություններին փակցվող պիտակները նաեւ մեղադրանքներ էին` այն հանցագործությունների վերաբերյալ, որ դեռ նոր պիտի կատարվեին` ժողովրդի դեմ եւ բոլորի աչքի առաջ: Դրանց ծանրակշիռ եւ անհերքելի ապացույցները ձեռք բերվեցին մարտի 1-ին: Տեր-Պետրոսյանը լավ էր ճանաչում գործող իշխանավորներին, համոզված էր, որ նրանք ոչ մի դեպքում չեն զիջի իշխանությունը եւ, եթե պետք լինի, նաեւ կկրակեն: Ապագա զոհերի համար պատասխանատվությունից խուսափելու համար էր, որ ընդդիմության առաջնորդը կառավարական շենքերը գրավելու հրահանգ այդպես էլ չտվեց, (Շատերի կարծիքով փետրվարի 26-ին դա հաջողությամբ կպսակվեր) եւ որոշեց պարել, երկար պարել եւ քայքայել դիմացինի նյարդերը, որպեսզի այսօր կարողանա հիմնավոր կերպով հայտարարել, որ թեեւ 1996թ նույնպես Երեւանի փողոցներում տանկեր կային, բայց այն ժամանակ ոչ ոք չսպանվեց, ինչը վկայում է առաջին նախագահի առավելությունների մասին` իրենից հետո կառավարող □օտար□ □ավազակապետերի□ համեմատ:
Այսպիսով, դեռ քվերակությունից շատ առաջ Տեր-Պետրոսյանը հաղթեց բոլոր նրանց, ումից նախկինում պարտություններ էր կրել, ազատվեց □իշխանությունը յուրացնողի□ եւ □Արցախը ծախողի□ պիտակներից, փորձեց ժողովրդին ազատել □օտար□ □ավազակապետերի□ իշխանությունից եւ վերադարձնել ժողովրդավարությունը: Ահա այս արդյունքով է նա հեռանում հայ ժողովրդի պատմությունից: Իրեն որպես գործիք առաջարկելով, նա օգտագործեց բոլորին` ընդդիմադիրներին եւ իշխանավորներին, գաղափարակիցներին եւ հակառակորդներին, ժողովրդին: Սակայն, խորամանկ աղվեսը զույգ ոտքով է թակարդն ընկնում: Արդյո՞ք կների նրան հայ ժողովուրդը` իր պարտության հաշվին ձեռք բերած հաղթանակի համար:
ñ:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: