Աստանա

by

02.12.2010

Մի պահ վերանանք այն բանավեճից, որը վերջերս ընթանում էր «ժառանգության»` ԼՂՀ-ն ճանաչելու նախաձեռնության կապակցությամբ և մեր դիրքորոշումից, ըստ որ այդպիսի ճանաչումը և ընդհանրապես «անկախ ԼՂՀ»-ն շատ վնասակար թատրոն է, որ մեր քաղաքական վերնախավը, այդ թվում ընդդիմությունները խաղում են լևոնական ժամանակներից սկսած:

Փորձենք հասկանալ ԵԱՀԿ ժողովում Հայաստանը ներկայացնող Սերժ Սարգսյանի տրամաբանությունը, այդ քաղաքական վերնախավի և իր իսկ դիրքորոշման շրջանակներում: Նա ասում է. «եթե Բաքուն հարձակվի, ապա Հայաստանին այլ բան չի մնա, քան ճանաչել ԼՂՀ անկախությունը»:

Պատկերացնենք այդ իրավիճակը: Ռազմական գերազանցություն ունեցող Ադրբեջանը հարձակվում է ու դրանից հետո մենք ունենում ենք մի քանի հնարավոր ելք. (1) Ադրբեջանը հասնում է իր ուզածին, (2) Միջազգային հանրությունը միջամտում է, երբ Ադրբեջանը մասամբ հասած է լինում իր ուզածին, (3) Ադրբեջանը գրեթե ոչինչ չի կարողանում ձեռք բերել, և վերջապես (4) Ադրբեջանը նոր կորուստներ է ունենում նախքան միջազգային հանրության միջամտությունը: Սրանցից որի՞ դեպքում իմաստ ունի ԼՂՀ ճանաչումը: (1) դեպքում դա կլինի շատ անիմաստ և ծիծաղելի թղթի կտոր, (2) դեպքում այն կլինի խիստ ուշացած և բանակցությունները կամ կշարունակվեն նոր, շատ ավելի անբարենպաստ կետից կամ կպարտադրվի պայմանագիր որում էլ գծված կլինի մեր ճանաչածի հետ կապ չունեցող ինչ-որ սահման, իսկ (3) դեպքում, նոր հազարավոր զոհերից հետո, էլ ի՞նչ անկախության թատրոն, ինչի՞ համար, առավել ևս (4) դեպքում, երբ «լեռնայինի» ճանաչումը հնարավոր կլինի նաև մեկնաբանել նոր ազատագրված «դաշտայինի» հանձնում:

Միակ բանը, որ հնարավոր պատերազմի վերաբերյալ իմաստ ուներ հնչեցնել գագաթնաժողովում, դա այն գնի (տարածքային իմաստով) նկարագրությունն է, որը պատերազմ նախաձեռնող և ակնհայտորեն նյութական առավելություն ունեցող կողմը կարող է վճարել, եթե իր հաշվարկները հանկարծ չարդարացվեն: Եվ դա պետք է արվեր հանգիստ, համեստ, առանց սպառնալիքի, այնպիսի տոնով, որ կարծես ինքներս էլ չենք հավատում դրա անգամ մեկ տոկոսանոց հավանականությանը, բայց եթե հանկարծ տեղի ունենա անհավանականը, հետո չասեք, թե մենք հիմա էլ օկուպացրել ենք ձեր տարածքի 40 տոկոսը ու կրկնապատկել ենք փախստականների թիվը:

Բայց ոչ Սերժը, ոչ էլ ներկայիս քաղաքական վերնախավից ուրիշ մեկը այդպես չէր կարող խոսել: Նրա ելույթից մի բան է միայն զգացվում: Մարդն իսկապես վախենում է պատերազմից, կանխազգում է այն, հույս էլ չունի, թե միջազգային հանրությունը դա կկանխի, փորձում է սպառնալ, բայց չի համարձակվում դուրս գալ այն խաղի կանոններից, որոնք ձևավորվել են բանակցությունների համատեքստում: Նա փորձում է փրկել բանակցությունները, ամեն գնով շարունակել դրանք: 

Մի հետաքրքիր երանգ էլ կա ադրբեջանական մեկնաբանություններում: Սրանք կարծես հույս ունեին և հիմա հիասթափված են, որ միջազգային հանրությունը զիջումներ չի պարտադրում Հայաստանին: Գուցե համոզված էին, որ գերպետությունները դա անպայման պետք է անեին իրենց «բնածին խաղաղասիրությունից» դրդված կամ կարևորելով Բաքվի կողմերից էներգակիրների մատակարարումը: Ադրբեջանը փաստորեն պատերազմով վախեցնում է ոչ միայն Հայաստանին, այլև միջազգային հանրությանը: Բայց սպառնալիքը տեղ չի հասնում, միջազգային հանրությունը պատերազմ վերսկսելու հարցը թողնում է Բաքվին: Բաքուն էլ ընկնում է կրակը, անընդհատ հետաձգում է պատերազմը վերսկսելու մասին որոշումը, բայց գիտակցում է, որ դա հնարավոր չէ հավերժ հետաձգել, այլապես կստացվի, որ իրականում իրենք որոշել են չպատերազմել:

Մեկնաբանություն

Արցաթ:Աստանայի կոնտեքստում http://artsat.livejournal.com/19679.html
Ազգերի ինքորոշումը կարող է ենթադրել նաև վերամիավորում Հայաստանի հետ։
Այս դեքում «միջազգային հանրության» բերանը կփակվի։ Էլ չեն վախենա իրենց ներքին պրոբլեմներից։
Համենայն դեպս ճիշտ կլինի այդ ուղղությամբ աշխատելը։
 
 ԱԱ: Այդ ինքնորոշումը տեղի է ունեցել 1988-89թթ և հիմա դա նորից քննարկելը նույնն է, որ ընդունենք այդ հարցի լուծմանը մասնակցելու ոչ միայն միջազգային հանրության, այլև Ադրբեջանի իրավունքը:
 
Արցաթ:Խոսքը հենց միջազգային հանրության մասին է, որպեսզի դե-յուրե տարածքի անջատումը Ադրբեջանից գրանցվի:
Կամ գոնե այդ մասին էլ չքննարկվի:
 
ԱԱ:Թող դե-յուրե գրանցվի այն փաստը, որ Հայաստանը ԽՍՀՄ-ից առանձնացել է Արցախով, Ադրբեջանը` առանց Արցախի, անորոշ հայ-ադրբեջանական սահմաններով, որոնց վերաբերյալ կան Լոզանի սկզբունքները և ներկայիս պատերազմական իրողությունները:
Ամեն դեպքում նոր ինքնորոշման ակտը անթույլատրելի է և մեզ համար շատ խնդրահարույց:
 
Արցաթ:Թող, բայց կա մեկ անհերքելի փաստ Արցախը 2 անգամ անկախության ռեֆերենդում է արել:
Այդ արդյունքերը մերոնք, որպես հիմք են օգտագործում: Դրա հիման վրա կարելի է վերամիավորում կազմակերպել` իրականացնելով ինքնորոշման սկզբունքը:
Սա կարճ ճանապարհ է և հասկանալի:
Լոզան հիծել կամ Սևր, կամ էլ Ստալինի որոծում արդեն անիմաստ է:
 
ԱԱ: Ես մեկ ռեֆերենդում գիտեմ, 1991 դեկտ 10, այն էլ անկախացել է Հայաստանից, ոչ թե Ադրբեջանից:
 
Արցաթ:Մի հատ էլ 2006-ին չեղա՞վ։
1991-ին անկախացավ Սովետից։
Վերամիավորման մասին մինչ այդ արդեն մեռացել էին։
Հիմա պետք է արդեն անկախ Արցախը վերամիավորվի Հայաստանին։
Խոսակցությունը իրավական դաշտից է ու «միջազգային հանրության» բերանը փակելու համար է։
 
ԱԱ:Դրան էլ դեմ չէի լինի, սակայն ճիշտը 1991թ սեպտ.2 անկախության որոշումը և դեկտ 10 հանրաքվեի արդյունքները ՀՀ սահմանադրական դատարանով չեղյալ հայտարարելն է: Մի հատ էլ կարելի է խորհրդանշական քաղաքական դատավարություն կազմակերպել, որում մեղավորները իրենց հանցանքը բացատրեն արտաքին ճնշմամբ ու նման բաներով, որից հետո ներվեն: Մի տարբերակ էլ կա. ՀՀ բոլոր մարզերում ընտրվում են մարզային ավագանիներ և մարզպետներ ու Արցախի խորհրդարանն ու նախագահն էլ են այդպես վերանվանվում:
 
ԱԱ: 2006-ի հանրաքվեն սահմանադրության համար էր, ոչ անկախության
 
Նոնի:Մարդն իսկապես վախենում է պատերազմից, կանխազգում է այն, հույս էլ չունի, թե միջազգային հանրությունը դա կկանխի, փորձում է սպառնալ, բայց չի համարձակվում դուրս գալ այն խաղի կանոններից, որոնք ձևավորվել են բանակցությունների համատեքստում
ինչքան էլ որ բացասական ու քննադատաբար վերաբերվեմ Սերժին, չեմ կարծում, թե նա վախենում է։ Դեմքից էլ երբեք չես ասի, թե վախեցած մարդու դեմք է։
Իհարկե, հիմարություն է Արցախը որպես առանձին պետություն ներկայացնելը հատկապես հայ հասարականությանը։ Էլ չեմ ասում տարածքների զիջումներից խոսելը։
եթե դա դիվանագիտություն է, ապա գոնե պետք է տարբերեն ներքին ու արտաքին տերմիններ։ ներսում չասեն այն, ինչ դրսում խոսում են «դիվանագիտական խաղի» մեջ։
Սա նրանց ամենավատ գծերից է։ արտաքին քայլերը դարձնում են ներքին պրոպագանդա։
նույնը հայ-թրքականի ժամանակ էր։ եթե Քլինթոնի սֆաթը քեզ ոգեշնչում է Գյուլին կոչել «խիզախ գործընկեր», ապա բացարձակապես կարիք չկա, որ լյա-շընե Շարմազանովդ էլ հայկական լսարանի դիմաց ամեն անգամ Գյուլի մասին խոսելիս ասի՝ պարոն Գյուլը։
տապոռային քաղաքականություն
վերևի նախադասությունը մեջբերում էր ձեր գրածից, ուղղակի համապատասխան ձևով ցույց չտվեց
 
ԱԱ:Եթե չի վախենում, ապա շատ ի զուր: Ես իր տեղում շատ կվախենայի, քանի որ ստեղծված իրավիճակում, անգամ հաղթական ելքի դեպքում, այդ հաղթանակը շատ թանկ գնով է տրվելու և հաղթանակի դափնիներն էլ, ամենայն հավանականությամբ, իրենը չեն լինելու:
 
Բւուրունտուզ:Եթե չի վախենում, ապա շատ ի զուր(с)aaghayan
Մարդն իսկապես վախենում է պատերազմից(с)aaghayan
ԱԱ:Իհարկե պետք է վախենա և ենթադրում եմ վախենում է:
Այլ հարց է, թե վախենալուց հետո ինչ է անում, կամ ինչ պետք է նախկինում արած լիներ, որ այսօր չվախենար, կամ արդյոք ճիշտ է անում, երբ հավանական զիջումները հեշտ մարսեցնելու նպատակով պարբերաբար այդ վախը փորձում է փոխանցել ժողովրդին:
 
Բուրունդուզ:Երբ հասցրեց Սերժը «այդ վախը փոխանցել ժողովրդին»(с)
 
Մեսքուլ: Որքան էլ ես դեմ եմ մեկ հայկական պետություն գաղափարին այնուամենայնիվ ընդհանուր գծերով համաձայն եմ քեզ հետ Արմեն:
Հայաստանի կողմից Արցախի հանրապետուոյան ճանաչումով վախեցնելը ծիծաղելի է: Առնվազն ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում աբսուրդ է դրանով վախեցնելը: Մեկը դիմացդ կանգնի ատրճանակով, հելնես թղթից ատրճանակով թրխկ-թրխկ անես:
Ավելի իմաստալից կլիներ, եթե նա հայտարարեր, որ Ադրբեջանի կողմից ազատագրված տարածքների վերագրավմանն ուղղված ցանկացած ռազմական գործողության սկզբի դեպքում Հայաստանն ու Արցախը կհայտարարեն վերամիավորում: Ու դա կանեն մեկ ակնթարթում, կլուծարեն սեփական կառավարությունները, նախագահական ինստիտուտները, խորհրդարանները, բանակները, ոստիկանությունները, կստեղծեն մեկ միացյալն ու կդիմագրավեն ադրբեջանական ագրեսիային: Հայտարարեր, որ այսպիսի ելքը չափազանց անցանկալի է բոլոր հակամարտող կողմերի տեսանկյունից, բայց ադրբեջանական ագրեսիայի վերսկսման դեպքում այն անխուսափելի է:
Վախենալն էլ պարզ է պետք է վախենա, ես էլ կվախենայի, հարցն այնտեղ է, ինչից է ավելի շատ վախենում, սպառնալուց, որ Հայաստանն ու Արցախի իրենց պետությունները կվերամիավորեն մեկ վայրկյանում եթե Ադրբեջանը եւս մեկ անգամ որոշի զենքով հարց լուծել, թե զենքով հարց լուծելու հետեւանքից:
Մարդու խոսալուց ստացվում է, որ մարդը զենքով հարց լուծելու հետեւանքից ավելի է վախենում, ու պատճառը իր մեռնելը չէ, մեկ է կռիվ լինի թե չլինի ոչ գործող նախագահը ոչ նախկինները դժվար թե առաջին շարքում մարտիրոսվի: Ըստ ինձ վախենում է, որ կռվի վերսկսման դեպքում արդեն այդքան հաջողությամբ ստեղծած դրած մոնոպոլիկ բիզնեսները վարի կգնան առնվազն եւս մի տաս տարով, նույնիսկ եթե Հայաստանը հաղթի: Ինձ թվում է սրանից է վախենում, ես էլ Սերժի տեղը լինեյի կվախենայի: Միլյարդներ ունենայի ու չվախենայի, որ կկորցնեմ: Ո՞նց:
Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: