Արցախի անկախությո՞ւն

by

03.09.2010

Մեծ ոգևորությամբ Երևանում, համացանցի հայկական սեկտորում ու հատկապես Արցախում տոնվեց «ԼՂՀ անկախության» հերթական տարեդարձը:
Լավ, հիմա մի հարց. Ումի՞ց է անկախացել Արցախը 1991թ սեպտեմբերի 2-ի որոշմամբ և դեկտեմբերի 10-ի հանրաքվեով: Մի շտապեք զարմանալ, մի պահ մտածեք:

Հիշեցնեմ, որ 1989թ դեկտեմբերի 1-ին Արցախը արդեն միավորված էր Հայաստանին: Այդ որոշման հիման վրա արդեն 1990թ մայիսին Արցախում ձևավորվել էին ՀԽՍՀ ԳԽ 12 ընտրատարածք: Այսպես կոչված անկախանալու օրերին Արցախից ընտրված Հայաստանի խորհրդարանի պատգամավորները պաշտոնավարում էին արդեն մեկուկես տարի: ՀԽՍՀ ԳԽ, իր արցախցի պատգամավորներով հանդերձ, Մոսկվայի համար լեգիտիմ էր: ԽՍՀՄ կազմալուծման օրերին Արցախի բոլոր հիմնարկները վերածվել էին երևանյան մասնաճյուղերի, մարմինները ենթարկվում էին Հայաստանի նախարարություններին ու ֆինանսավորվում էին նրա կողմից:

Ուրեմն ումից էր Լևոն Տեր-Պետրոսյանը անկախացնում Արցախը 1991թ և ինչո՞ւ:
Ինչո՞ւ այդ ազգապառակտիչ խորամանկությանը կուլ գնաց Արցախահայությունը, ինչպես նաև Դաշնակցությունը, որը այդ օրերին որոշիչ ներկայություն ուներ Արցախի քաղաքական շրջանակներում:
Ինչո՞ւ է Ժառանգությունն այսօր առաջարկում ճանաչել Արցախի անկախությունը Հայաստանից: Իշխանությունն էլ առանձնապես դեմ չէ, նույնիսկ ակնարկում է, դրանով սպառնում է Ադրբեջանին: (ծիծաղելի դիվանագիտություն)
Ինչո՞ւ մենք այդքան արագ մոռացանք «միացում» կարգախոսը և հիմա տոնում ենք մեր պառակտվածությունը:

Ենթադրվում էր, որ այս ներկայացումը բեմականացվում էր արտաքին աշխարհի համար: Այս պարզունակ անհեթեթությամբ ոչ մեկին չխաբեցինք: Փոխարենը, ինքներս այնքան մտանք դերի մեջ, որը հավատում ենք մեր հնարած հեքիաթին ու շարունակում ենք տոնել Արցախի անկախությունը Հայաստանից: Զուգահեռաբար կոպտորեն ոտնահարում ենք Արցախում բնակվող ՀՀ քաղաքացիների սահմանադրական, մասնավորապես ընտրական իրավունքները:

Ժամանակն է վերջ տալու այս տուն-տունիկ խաղալուն:

  • ՀՀ ԱԺ և նախագահի առաջիկա ընտրություններին, Հայաստանի մյուս քաղաքացիներին հավասար, պետք է մասնակցեն նաև Արցախում բնակվող և գրանցված ՀՀ քաղաքացիները:
  • ԼՂՀ նախագահի պաշտոնավարման ժամկետի լրանալուն պես նոր նախագահ չպետք է ընտրվի, այլ պետք է նշանակվի մարզպես: ԼՂՀ ԱԺ-ը պետք է վերածվի մարզային ավագանու: Փասացի ընդհանուր օրենսդրությունը պետք է նույնացվի:
  • ԼՂՀ-ից աստիճանաբար պետք է անհետանա «Հ»-ն, հետո նրա միակ անունը պետք է դառնա Արցախը, Արցախի մարզը:
  • Ավելի ուշ Արցախի ներկայիս ընդարձակ տարածքում ցանկալի է, որ ձևավորվեն 2 կամ 3 մարզ:

Ի՞նչ վայնասուն բարձրացնելու առիթ կտանք թուրքերին: Իսկ ի՞նչ կասի միջազգային հանրությունը…
Ոչ մի նոր բան, քան ասում են մինչև հիմա:
Փոխարենը մենք կձերբազատվենք մի մեծ սխալից, որը շարունակում ենք խորացնել ամեն օր ու ժամ:

Մեկնաբանություն

Թալինցի: Ինչ ես կարծում ի՞նչ կանեն Արցախի պատգամավորները, եթե իմանան, որ այլևս պատգամավոր չեն կամ ինչ կանի վարչապետը, եթե իմանա, որ այլևս փոխմարզպետ է դառնալու…ինձ թվում է նրանք կմոբիլիզացնեն ժողովրդին միավորման դեմ: արդեն խրվել ենք լավ…

ԱԱ: Կմոբիլիզացնեն ժողովրդին և պատերազմ կհայտարարեն Հայաստանին:)))
Այո, իրենց վատ կզգան: Նախարար լինելը վարչության պետ լինելուց ավելի կայֆ է: Բայց չգերագնահատենք չինովնիկների կշիռը: Խելոք կպայքարեն ավելի համեստ պաշտոնների համար:
Իսկ արցախցիների ուղեղները վերջին տարիների քարոզչական աղբից մաքրելու համար միայն քաղաքական կամք է հարկավոր: Ուրիշ ոչ մի դժվարություն չկա:

Քորեօլեն:

///ՀՀ ԱԺ և նախագահի առաջիկա ընտրություններին, Հայաստանի մյուս քաղաքացիներին հավասար, պետք է մասնակցեն նաև Արցախում բնակվող և գրանցված ՀՀ քաղաքացիները:///
Կարծիքս արդեն ասել եմ, բայց նորից կկրկնեմ. գրեթե համոզված եմ, որ այս թեմայի շուրջ աղմուկ բարձրացնելու դեպքում, ուղղակի մարդկանց ձեռքից վերցնելու են ՀՀ անձնագրերը և բաժանելու են ԼՂՀ անձնագրեր: Ու դրանով համարելու են հարցը փակված, իսկ փաստացի ավելի են խորացնելու խնդիրը:
 
Նոնի: արդեն արցախյան անձնագրեր են սարքում։ էն մվ83-ն էր գրում դրա մասին, բայց էդպես էլ մարդավարի ինֆո չտրամադրեց։
Արցախի անկախության խաղը այ հենց նրա նման երիտասարդների համար է, որ վաղը մյուս օրը միացյալ Հայաստան չստեղծվի հանկարծ
 
ԱԱ: Մարդավարի ինֆո չի տվել, որովհետև կեսից փոշմանել են դրանք բաժանել: Պահի տակ հաստատ փոշմանել են: Գուցե տեխնիկական հարց է եղել, գուցե կողքից մեկը ինչ-որ բան է հուշել: Բայց նաև շատ արագ կարող են հետ փոշմանել, պահի ազդեցության տակ: Օրինակ հիմա, երբ Սերժը մի կողմից է ինչ-որ բաներ ակնարկում, մյուս կողմից Ժառանգությունը օրինագիծ է ներկայացնում:
 
Սերժի ակնարկները ուղղված են Ադրբեջանին, սպառնում է, որ կճանաչի ԼՂՀ-ն, եթե նա դադարեցնի բանակցելը ու որոշի պատերազմել: Ուղղակի անձնագիր բաժանելը, ինչպես և խորհրդարանում այս հարցը քննարկելը, կարող են դառնալ Սերժի սպառնալիքների լրջությունը հաստատող քայլեր:

 

Ես ԼՂՀ անձնագիր մտցնելու առնվազն երեք փորձ եմ հիշում: Վերջին դեպքում, ասում են, նույնիսկ մի քանի հատ բաժանել էին: Բայց, ըստ երևույթին, դա որոշ բաների խանգարում է: Իսկ ՀՀ անձնագրերը հավաքել հնարավոր չէ, որովհետև դրանք նաև ճամփորդական փաստաթղթեր են: Ամեն դեպքում աղմկալի հարցերը միշտ էլ օրակարգ են մտնում աղմուկով և դրանից վախենալը հանգեցնում է նրան, որ այդ հարցերը այդպես էլ օրակարգում չեն հայտնվում: Իսկ ես չեմ հիշում համազգային քննարկված որևէ աղմկալի հարց, որը չհանգի ճիշտ լուծման:

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: