Ներսես Երիցյանի հրաժարականի մասին

by

17.12.2010

Կառավարական հեռացումների այս շքերթում ինձ բոլորից շատ հետաքրքրել է Ներսես Երիցյանի հեռացումը: Նա սովորական «հերթականը» կամ «հաջորդը» չէր, առավել ևս հաբրգած, աջուձախ ծեծող պաշտոնյա չէր, ոչ էլ աննշանակ չինովնիկ: Նա Տիգրանի թիմակիցներից գլխավորն էր կառավարությունում, որ հայտնի է մեծ աշխատունակությամբ, մասնագիտական կարողություններով, ամբիցիոզ ինքնուրունությամբ, նաև որոշ ցինիկությամբ:
Հեռացման համար շատ լուրջ պատճառ պետք է լինի, որ դեռ չի հնչեցվել:
Մի պահ ինձ անգամ թվաց, թե Ներսեսի հեռացումը Տիգրանին հեռացնելու նախերգանքն է: Սակայն Գաբրիելյան Վաչեն նույնպես Տիգրանի թիմակիցներից է: Նա նույնպես մասնագիտական բարձր պատրաստություն ունի: Այդ իմաստով ԿԲ խորհրդում թիվ մեկն էր: Բայց մի բան է համակարգը կարգավորող մարմնում աշխատել, մեկ այլ բան է իրական ոլորտում կրել քաղաքականություն մշակելու և այն գործադրելու պատասխանատվությունը: Կարծում եմ Ներսեսը դարձավ հենց այդ պատասխանատվության զոհը, նա թուլացավ և հեռացվեց, քանի որ նրան սկսեցին ծաղրել: 
Այնուամենայնիվ կարևոր է հասկանալ, թե հատկապես ինչո՞ւ նրան հանեցին և ո՞վ հանեց:
Եթե Ներսեսին հանելը Տիգրանի նախաձեռնությունն է, ուրեմն կառավարության գործերը այնքան են վատացել, որ թիմը ճաքեր է տալիս:
Եթե Սերժն է հանել, սեփական նախաձեռնությամբ, ուրեմն նա դժգոհ է Տիգրանից ու սա «վերջին նախազգուշացում» է նրան, ինչը նույնպես շատ կարևոր նորություն կլիներ:
Իսկ եթե Ներսեսը ինքն է նախաձեռնել իր հեռացումը, ապա դա կարող է նման լինել, նախքան քավության նոխազ դառնալը, խորտակվող նավը լքելուն:
Վերջապես, եթե Ներսեսի հրաժարականը Սերժին և Տիգրանին պարտադրվել է «հանրապետականի» կողմից, ինչը քիչ հավանական է թվում, ապա սա արդեն բոլորովին ուրիշ պատմություն կլինի:
Ամեն դեպքում, եթե Բեգլարյանի հրաժարականը կարելի է ներկայացնել որպես իշխանության ամրապնդում, վարկաբեկող տարրերից ձերբազատում, ապա Ներսեսի հեռացումը ներքին լուրջ ճգնաժամի արդյունք կարող է լինել միայն:

Մեկնաբանություն

Դապավոգ: չեմ կարծում, որ Երիցյանը ինքն է գնացել
Մի երկու օր առաջ մի ժողովի եմ մասնակցել, իրա խոսքից եւ եռանդից համենայն դեպս բացարձակ չէր զգացվում, որ գնալու է
Ասեմ, որ բավականին դրական տպավորություն թողեց այդ մի տեսնելը /չեմ ուզում մեկնաբանեմ նախորդ աշխատանքը, ուղղակի ասում եմ, որ առաջինը երեւում էր, որ շատ լավ տիրապետում է քննարկվող հարցերին, երկրորդը՝ բավականին կիրթ է, ի տարբերություն, օրինակ, Շիրակի մարզպետին, որը կողքն էր նստած ու բացարձակ մենթական ձիրք ուներ

ԱԱ: Դա նշանակում է, որ հանկարծակի են հանել: Ուրեմն կամ Տիգրանի հետ է կռվել կամ էլ ինչ-որ մեկը հիմնավոր բողոք է ներկայացրել Սերժին ու նույնիսկ Տիգրանը չի կարողացել պաշտպանել: Տեսնենք… Մարդիկ ասում են երկու օր առաջ ոգևորված ճառելիս է եղել ու պետք է ենթադրել, որ հանկարծակի է եղել:
Մյուս կողմից, Ներսեսը հանկարծակիի եկողներից չէր: Բացի այդ ինչու Տիգրանը չի փորձել պաշտպանել:

 

 


Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: