Պատերազմի վերսկսումը… մեկ ամսի՞ց

by

 29.07.2010

Որպեսզի ազատագրվեն Գանձակն ու Նախիջևանը Ադրբեջանը պետք է ինքն առաջինը պատերազմ սկսի ու դրա նախնական փուլում որոշ հաջողություններ ունենա:
Իսկ որպեսզի Ադրբեջանը պատերազմ սկսի, ու դեռ ժամանակավոր հաջողություններ էլ ունենա, նա ոչ միայն պետք է գերազանցի Հայաստանին ռազմական տեխնիկայով և այլ նյութական ցուցանիշներով, այլև պետք է համոզված լինի, որ Հայաստանը սոված է, իսկ նրա ղեկավարությունը, բանակն ու ժողովուրդը վաղուց պատրաստ են միակողմանի և ամբողջական զիջումների:
Բայց դա էլ բավարար չէ: Ադրբեջանը ինքն իրեն համոզել է, թե պարտվել է ոչ թե Արցախին, ոչ էլ անգամ ամբողջ Հայաստանին, այլ նրա «զորավոր և հավատարիմ» դաշնակից Ռուսաստանին: Ուստի լիակատար համարձակություն ձեռք բերելու համար նրան անհրաժեշտ է, որ Ռուսաստանը մեզ «դավաճանի» և անցնի իր կողմը:
Այս վերջին մեկ-երկու տարում, կարծես Ռուսաստանը Բաքվի համար այդ պայմանն էլ է փորձում լրացնել: 
Ու եթե Ալիևը շուտով նոր պատճառաբանություն չհնարի` իր անշառ գլուխը շառի տակ չդնելու համար, ապա մենք, մի օր (վերջապես), Գանձակն ու Նախիջևանը ազատագրելու առիթ կարող ենք ստանալ:
Չար լեզուներն ասում են, որ Բաքուն կարող է գործի անցնել նույնիսկ մեկ ամսից: Սուտ է, չեմ հավատում: Ավելի հավանական է, որ Ալիևը խնդրի ու սպասի մինչև ռուսներն իրենք խլեն Ստեփանակերտը մեզնից և նվիրեն Ադրբեջանին, ինչպես որ դա արվում էր 1990-91թթ:
Բայց դե ինչքան էլ ձգեն, միևնույն է, մի օր հարձակվելու են, չէ՞: Կկարողանա՞նք մենք օգտվել այդ առիթից և կամբողջացնենք արդյո՞ք Հայաստանի արևելյան սահմանները, թե՞ ձեռք բերածն էլ կկորցնենք` միայն մեզնից է կախված:
Հաղթելու համար պետք է ունենալ հաղթող ազգային ընտրանի, հաղթող կառավարություն, հաղթող բանակ, հաղթող ժողովուրդ:
Դեռ ահագին գործ կա անելու:

Մեկնաբանություն

Զոռռո: Սեֆիլյանը Հակ ում ,իսկապես հավատում ա՞ Լևոնին..իսկ դու ռուսներին վստահում ես՞.

ԱԱ: Բարև, բարև,
Սեֆիլյանը՞: Առաջ ՀԱԿ-ում էր, որովհետև մյուսների նման հավատում էր, որ ԼՏՊ-ն կարող է հաջողության հասնել և դրա մեջ ժամանակավոր մարտավարական օգուտ էր տեսնում: Հիմա վաղուց հասկացել է, որ ԼՏՊ-ն ոչինչի չի կարող կամ չի ուզում հասնել և ԼՏՊ-ով էլ ոչինչի հնարավոր չէ հասնել: Կարծեմ փաստացի այլևս ՀԱԿ-ում չէ: Եթե նույնիսկ դեռ ՀԱԿ-ում է, ապա ոչ թե ԼՏՊ-ի հետ լինելու պատճառով, այլ ՀԱԿ-ի ակտիվ երիտասարդության մի մասին իր «Սարդարապատ» շարժման մեջ ընդգրկելու նպատակով: Այս ամբողջ գործելաոճը ինձ համար բացարձակ ընդունելի չէր և չէ ու այդ պատճառով վաղուց միասին չենք գործում:
Իսկ ռուսներին կամ այլ օտարներին վստահել-չվստահելու հարց չի կարող լինել: Նրանք իրենց շահերն ունեն ու իրականում շատ ավելի պարզունակ և թույլ խաղացողներ են, քան թվում է:

Մոնք: Իսկ ովքե՞ր են այդ չար լեզուները, եթե գաղտնիք չի

ԱԱ: Իմ երկու ընկերները իրարից անկախ, գրեթե միաժամանակ նման տեղեկություններ են ստացել Մոսկվայից` առանց լուրջ հիմնավորումների:
Ավելի շուտ նման է պրոպագանդիստական ապատեղեկատվության և ես դրանք լուրջ չեմ ընդունում: Բայց գրեռումս արեցի, որովհետև վերջերս պատերազմի վերսկսման մասին խոսակցությունները հաճախակիացել են:

Զորրո: Արմեն ջան,մերսի որ ֆրենդիտ էս արել..ես էկենդանի մատյանում նոր մարդ եմ,ինքս չեմ գրում լավագույն դեպքում մեկնաբանություններ եմ ավելացնում..2008 ին դառել էի լևոնական,ասեցի գործիքին օգտագործենք ավազակապետության դեմ,էն էլ իսկապես ժանգոտ դուրս եկավ..Ինքը մեզ ավելի լավ օգտագործեց.)).բայց,միևնույննա, խելացի մարդ չի,չնայած մեր ռաբիզոտ քաղաքական ֆոնի վրա ինքը ինտելեկտուալի տպավորություն ա թողնում..

ԱԱ: Դրա մասին ես ասել և գրել եմ վաղուց: Ավելի ուշ տպվեց Լրագրում  Տեր-Պետրոսյանի հաղթանակը եւ ժողովրդի պարտությունը 09.10.2008

Թողնել մեկնաբանություն