«Իսլամ մնալով` հայ դառնալ չեն կարող»

by

Այսօր
30.06.2009 

«Մենք իրավունք չունենք ասելու իսլամացած հայեր, այլ պետք է ասենք իսլամացված հայեր, քանի որ պատմությունը ցույց է տալիս, որ կրոնափոխությունը տեղի է ունեցել բռնի պայմաններում»,- կարծում է պատմական գիտությունների թեկնածու Գևորգ Յազըճյանը, ում խոսքերով, հայ ասելուց էլ պետք է հասկանալ, որ «մենակ հայախոս կամ մենակ քրիստոնյա լինելով չի կարելի հայ համարվել»:

Նշենք, որ Գ. Յազըճյանն այն պատմաբաններից է, ով դեմ է այն տեսակետներին, որ տարբեր կրոնների պատկանող, սակայն հայ ծագում ունեցողները, հավասարապես հայ են: Նա մի շարք պատմաբանների հետ համարում է, որ այդպես մտածելը և «իսլամացված հայերին» հայ իրականության մեջ ինտեգրելը` ազգային անվտանգության լուրջ խնդիրներից է:

Պատմաբանը համոզված է, որ «մուսուլման հայ չի կարող լինել»: Նրա խոսքերով, մահմեդականացված հայերը լավագույն դեպքում հիշում են, որ իրենց մեջ հայ կա, բայց «երբ հարցնում ես` կվերադառնա՞ս Հայաստան, փոխադարձ հարցնում են` ինչու՞»: Ըստ նրա, սա նշանակում է, որ չկա ազգային ինքնագիտակցությունը, ինչի հետևանք է նաև այն, որ Հայաստանում երկքաղաքացիության մասին օրենքի ընդունումից հետո արտրեկրի քաղաքացի հայերից միայն 1800 հոգի է դիմել քաղաքացիություն ստանալու համար:

«Եթե 3000-ից միայն 1-ն է դիմել, նշանակում է, որ իրենք ՀՀ-ի և իշխանությունների նկատմամբ չունեն հավատ»,- ընդգծեց պատմաբանը:

Ւնչ վերաբերում է իսլամացված հայերին, ապա, մասնագետի կարծիքով, նրանց մոտ կան հայկական էթնիկական մտածելակերպի տարբեր տեսակի դրսևորումներ:

«Շատերն ատում են հայերին և կատաղում են, որ իրենց ասում ես իրենց հայ արմատների մասին: Կան այնպիսիք, որ ուզում են վերադառնալ Հայաստան, և նրանցից շատերն այդպես էլ անում են կամ գնում են հայկական պատրիարքարան և մկրտվում են»,- հայտնեց Գ. Յազըճյանը և ընդգծեց, որ «Այդ քայլին դիմում են, քանի որ շատ լավ հասկանում են, որ իսլամ մնալով` իրենք չեն կարող հայ դառնալ»:

Պատմական գիտությունների թեկնածուն համոզված է նաև, որ կրոն փոխելիս` փոխում ես մի ամբողջ աշխարհայացք ու ինքնություն: Նա նշեց, որ այդ առումով` «մեզանում ահռելի տգիտություն կա կրոնի էթնոդավանական, էթնոլեզվական և էթնոմշակութային հարցերի վերաբերյալ»:

Խոսելով քրիստոնեության և մահմեդականության միջև գոյություն ունեցող պայքարի մասին` Գ. Յազըճյանը նշեց, որ «աշխարհի բոլոր վայրերում, ամենամեծ հրապարակներում, ամենամեծ եկեղեցիների կողքին բարձրացվում են մուսուլմանական մզկիթներ` ցույց տալու, որ մուսուլմանությունը հաղթում է քրիստոնեությանը»: Նա ընդգծեց այն, որ ՀՀ-ն միակ երկրներից է, որտեղ իսլամական համայնք գոյություն չունի` գրանցված չէ, և դա «շատ լավ է, քանի որ նրանք քաղցկեղի նման են և մի քանի տասյակ տարի եհետո կգրավեին ամեն ինչ»:

«Մեր պետությունը պատրաստ չէ դրան, քանի որ մենք ազգային անվտանգություն չունենք: Օրինակ, Թուրքիայում այս հարցերով զբաղվում են պետության ազգային անվտանգության համապատասխան ստորաբաժանումները, և այն պետական և ազգային անվտանգության խնդիր է: Ես չգիտեմ, թե մեր ազգային անվտանգությունը նման հարցրով արդյո՞ք զբաղվում է»,- հարցրեց պատմաբանն ու որպես լուծում առաջարկեց խնդրի շուրջ մասնագիտական խորն ուսումնասիրություն անցկացնել:

Advertisements

One Response to “«Իսլամ մնալով` հայ դառնալ չեն կարող»”

  1. haikuhiareyan Says:

    պատմական գիտությունների թեկնածու Գևորգ Յազըճյան
    this man is the worst son of our Armenian nation.Somebody should shut his moth or reeducate this worst communist. Գևորգ Յազըճյան simply didn’t understand the difference between nation-nationality and religion.
    According to this uneducated Գևորգ Յազըճյան Armenians were born with so called christian religion in their blood- this is so stupid of him. Every Armenian,as every representative of any nation in the world is free to choose his or her ideolody as in politics as well as in religion. Religions are also ideolodies. Գևորգ Յազըճյան at first should study what is GOD, what is religion, why there are so many religions in our world? And what is the most important, Գևորգ Յազըճյան should study a lot about freedom,should free his captured communist mind and later he may accept another most important thing—— WE ARMENIANS WERE BORN AS FREE AS ANY HUMAN BEING IN THIS WORLD. Free individuals are free to choose their faith and their ideologies.
    It is very sad that պատմական գիտությունների թեկնածու Գևորգ Յազըճյան
    is trying to tie on all Armenians his beloved religion and by that he wants to take the freedom of Armenian individuals. By the way, պատմական գիտությունների թեկնածու Գևորգ Յազըճյան what do you know about your christian religion? Do you know that according to your religion you couldn’t call yourself an Armenian, according to judaic religion you are a Jew and Jews have one homeland-ISRAEL. So պատմական գիտությունների թեկնածու Գևորգ Յազըճյան try be more reasonable and never, never bond religion to nation or nationality. Remember the GOD JEHOVA that you trust is very jealous and will never agree with that fact that you call yourself an Armenian instead of JEW. You know what , may be that is the reason of Armenians poverty and unhappines!!
    Another no less important thing պատմական գիտությունների թեկնածու Գևորգ Յազըճյան do you know that muslims as christians as JEWS believe and trust in the same JEHOVA GOD???
    DO these word tell you something?? And who’s interest is to devide all these JEHOVA believers into three parts :JEWS, CHRISTIANS and MUSLIMS.??
    Opps! Christians are also devided into three(?) parts. Opps! Muslims are also devided into parts. Opps! Jews are also devided into parts.
    Wake up պատմական գիտությունների թեկնածու Գևորգ Յազըճյան
    don’t tell me you didn’t know all these! Be reasonable! Religion is an private issue, everyone is free to belive in anything he or she chooses!
    պատմական գիտությունների թեկնածու Գևորգ Յազըճյան what do you know about ARMENIANS believes and religions? And why Armenians having JEHOVA GOD till now didn’t call thenselves JEWS. And till now didn’t repatriate to ISRAEL ,the Homeland JEHOVE GOD promised to his followers. ABRAHAM is our father? HAGOB is our father? HOVSEP? ISAHAK?MOVSES?
    SO who are we ARMENIANS? ARE WE JEWS?
    If yes- we have only one homeland ISRAEL and one GOD JEHOVA.
    And if no — Who is our GOD?
    պատմական գիտությունների թեկնածու Գևորգ Յազըճյան
    answer please, it is so simply,isn’t it?

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: