«Հայկական Հնագույն Հանրագիտարանի» Վավերագրերը

by

Ազգ
23.12.2005

Ճարտարապետ Սուրեն Պետրոսյանը (1921-2000) իր կյանքի շուրջ 40 տարվա ազատ ժամերը նվիրել է այսօրվա Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ժայռապատկերների հայտնաբերմանն ու դրանք թղթի վրա արտագրելուն: Այս տքնաջան աշխատանքի արդյունքում նրա արխիվում կուտակվել են հազարավոր ժայռապատկերներ, որոնց միայն չնչին մասն է ներկայացվել հանրությանը՝ բազմաթիվ հոդվածների շնորհիվ: Նրա կյանքի վերջին տարիների երազանքն է եղել իր հավաքած ժայռապատկերների ներկայացումը մեկ հատորով: Սակայն ֆինանսներ չկային: Իմանալով նման պատրաստի աշխատանքի գոյության մասին, լոսանջելեսաբնակ Գեւորգ Թաշչյանը ցանկացել է հովանավորել տպագրությունը: Նրա ֆինանսական միջոցների եւ Սուրեն Պետրոսյանի դուստր Շողիկի տրամադրած նյութերի մեկտեղումով այս տարվա գարնանը լույս տեսավ «Հայկական ժայռապատկերներ» վերնագրով մեծարժեք հատորը «Եգեա» հրատարակչությունից: Համահրատարակիչներն են «Հայ դատ» հասարակական-քաղաքական եւ «Անահիտ» հասարակական կազմակերպությունները, խմբագիրն է Ռաֆիկ Բարոյանը: Ա-4 չափի 264 էջ ծավալով հատորը բացվում է խմբագրի «Առաջաբանով», որը գրքի բովանդակության ծանոթագրության (անոտացիա) նման եռալեզու է՝ հայերեն, անգլերեն եւ ռուսերեն: Հաջորդում են Սուրեն Պետրոսյանի ուսումնասիրությունների արդյունքում ծնված գիտական դիտարկումներն ու եզրակացությունները, որոնք տեղ են գտել «Քարը քարի համառություն ունի», «Հնագույն աստղագիտություն», «Հնագույն դիցաբանություն», «Պատկերագրեր, գաղափարագրեր, նշանագրեր», «Գնանք դեպի մեր արմատները» եւ «Հայկական սվաստիկա» վերնագրերով հոդվածներում (էջ 6-30): Հատորի մնացյալ էջերում վերարտադրվել են 678 ժայռապատկերային խմբեր՝ գերազանց տպագրությամբ: Հեղինակի որակումով՝ «Հայկական հնագույն հանրագիտարանի» իր հայտնաբերած նյութերի ուսումնասիրությունը նրան հանգեցրել է հետեւյալ եզրակացությունների. — Հայ մարդն արտերկրյա էակների մասին իմացել է առնվազն 5-6 հազար տարի առաջ եւ հյուրընկալել նրանց իրենց տիեզերանավերով հանդերձ: Նա չի կասկածում, որ «այլմոլորակայինների այցելություններ եղել են» (էջ 19): — Պատմության կեղծարարները եւ հայոց նախաքրիստոնեական մշակույթը ոչնչացնողները «չեն կռահել, թե ինչպիսի հսկայական պատմական անառարկելի տվյալներ են թաքցնում իրենց մեջ Հայաստանի ժայռապատկերները (պետրոգլիֆները)» (էջ 8): — Ժայռապատկերներն արտացոլում են հայոց նախնիների կենսագործունեության բոլոր կողմերը (էջ 13): — Տիեզերագիտության «կերպարային, բանահյուսական եւ դիցաբանական արտահայտությունները հաստատում են, որ նախքան տիեզերքի հետ «շփվելը», մեր նախնիներն արդեն ունեին բավականին վառ եւ գունեղ արտահայտությամբ առասպելաբանություն» (էջ 10), որն իր արտացոլումն է գտել ժայռապատկերներում (վիշապաքաղ Վահագն, Հայկ Նահապետ եւ այլ դյուցազուններ): Այդ առասպելներից շատերն ունեն իրենց «պատմական ճշմարտությունը հաստատող հիմք» (էջ 12): — Ժայռապատկերներում հանդիպող նշանագրերը եւ գաղափարագրերն ուղղակիորեն կրկնում են հայկական եւ հունական տառերը (էջ 11, 22-23): «Մաշտոցի հանճարն օգտվեց ժայռապատկերների նշանագրերից, որոնք նրա համար որպես նախատիպ եւ հիմք հանդիսացան հայկական այբբենական գրերն ստեղծելիս» (էջ 28): Ամենատարածված նշանագրերից է հայոց այբուբենի առաջին տառը՝ Ա-ը: — Հեղինակը վստահ է, «որ բացառելով Հայաստանի պետրոգլիֆների գոյությունը՝ բացառվում է նաեւ աշխարհի ժայռապատկերների որեւէ լուրջ ուսումնասիրություն, թեկուզ այն իմաստով, որ մեր պետրոգլիֆներն են ի սկզբանե տարածվել հին աշխարհի ծագերով մեկ» (էջ 14): Նա համոզված է, որ Հայկական լեռնաշխարհն է եղել հնդեվրոպական (արիական) ժողովուրդների նախահայրենիքը, իսկ հայերն այդ լեռնաշխարհի բնիկներն են անհիշելի ժամանակներից: «Այդ են հաստատում հնդեվրոպական տեսությունը, հայերի մարդաբանական տվյալները, նրանց հնագույն դիցաբանությունը եւ հնագիտական, պատմական ու մշակութային այլ անհերքելի նյութերը» (էջ 15): — Գեղամա եւ Վարդենիսի լեռներում հայտնաբերված նյութերն ապացուցում են անգլիացի աստղագետ Օլքոտի վարկածը, թե «հնում աստղային համակարգությունների կազմողները եւ նրանց դիցաբանական անվանումներով կարգողներն ապրել են Արարատ լեռան եւ Եփրատ գետի միջեւ ընկած տարածություններում» (էջ 16): Աստղագիտությունը, «փաստորեն սկիզբ է դրել հայկական քաղաքակրթությանը» (էջ 17): — Եգիպտական եւ հայկական ժայռապատկերներում երեւացող նշանագրերը, «տարբերությունների հետ միասին», որոշակի նմանություններ ունեն (էջ 22): — «Հայաստանյան ժայռապատկերների գերակշռող մասը կազմում են պատկերագրերը (էջ 22), իսկ վերջիններիս մեջ՝ սվաստիկան՝ կեռ խաչը, որն «ունի ամենաբազմազան տարբերակներ» (էջ 24): Արեւի, հավերժության, կյանքի, սիրո, մահվան, հավերժ պայծառության, այս խորհրդանիշն «ամենայն տարածումն է ստացել առաջին հերթին իր բնօրրանում՝ Հայաստանում (էջ 29): — «Հայաստանի առաջին եւ ամենատեւական ոսկեդարը եղել են մ.թ.ա. IV-II հազարամյակները» (էջ 27): Սուրեն Պետրոսյանի զգայացունց հայտնագործումների մեջ հատկապես հետաքրքրական են երեքը: Նա Գեղամա լեռներում հայտնաբերել է փղի պատկերով ժայռապատկեր եւ հավանական է համարում, որ այդ կենդանին վաղ ժամանակներում Հայաստանի կենդանական տեսակներից մեկն է եղել (էջ 19): «Շիրակացուց, Գալիլեյից եւ Կոպեռնիկոսից հազարամյակներ առաջ մեր մոլորակը պատկերվել է գնդաձեւ»՝ հայաստանյան մի ժայռապատկերում: Ս. Պետրոսյանը մեծ խորհուրդ է տեսնում «այն բանում, որ արիացիների սվաստիկան ամփոփվեց քրիստոնեական խաչի մեջ» (էջ 29), եւ հայտնում, որ վիշապի դեմ մարտնչող արեւածին Վահագնի ժայռապատկերին շատ մոտ հայտնաբերել է մի ժայռապատկեր, «որտեղ Տիրամայրն իր նրբին ձեռքերին պահում է բարուրված մանկիկին: Բարուրի վրայի խաչը դա արեւն է, որից սերվել է մանկիկը՝ Վահագնը: Մանուկ Վահագնի դիմաց պատկերված է արեւի առաջին խորհրդանիշը՝ մեծ խաչը, որպես ապացույց Վահագնի Աարեւածին, այսինքն՝ աստվածածին լինելու» (էջ 21): Հեղինակի կարծիքով, «ժայռապատկերների դերն առանձնակի է հայոց պատմության ճշմարիտ շարադրման համար» (էջ 13): Դրանց վրա հենվելով՝ Ս. Պետրոսյանը «ահավոր կեղծիք» է հայտարարում Երվանդունիներից առաջ հայկական պետության չգոյության քարոզը, որը, «ի զարմանս եւ ի վրդովմունս կատարել եւ մասամբ էլ կատարվում է մեր վայ «մտավորականների» կողմից» (էջ 26), մինչ օտարներն են ընդունում հակառակը: Նման վարքագիծը հեղինակը համարում է «ստրկամտության հետեւանք» (էջ 27): — Հեղինակը նշում է եւս մեկ հայկական պատմաքանդության երեույթ՝ պատմական հուշարձանների բառացիորեն փչացումը: Շատ հնագիտական վայրեր պաշտպանության եւ հաշվառման չեն առնված, որի պատճառով «ձեռներեց ու գործունյա մարդիկ» դրանք քարուքանդ են անում: Հեղինակն այս առթիվ նշում է Սելիմի լեռնանցքում իր հայտնաբերած լուսնի քարեղեն քարտեզի քանդման օրինակը (էջ 9): Մեր կողմից հավելենք, որ 2004 թ. նման թուրքավայել փաստի ականատեսը եղանք Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղի տարածքում, որի մասին ահազանգեց Հասմիկ Գուլակյանը «Գոլոս Արմենիի» թերթում… Հեղինակը հույս է հայտնում, որ հայ երիտասարդ գիտնականները մի օր կբացահայտեն «հայոց աշխարհի մեծագույն գանձերից մեկի»՝ հազարավոր ժայռապատկերների գաղտնիքները (էջ 18): Նա համոզված է, որ դրանց վրա «մի գեղեցիկ օր իր ուշադրությունը կսեւեռի քաղաքակիրթ աշխարհը» (էջ 12): Մինչ կգա այդ օրը, նա ՀՀ պետական ու գիտական մարմիններին առաջարկում է ստեղծել քարադարան կամ քարարվեստի թանգարան, որը կընդգրկի ոչ միայն ժայռապատկերները, այլեւ «ընդհանրապես հայկական քարարվեստի հնարավոր բոլոր բաժինները» (էջ 28): Սուրեն Պետրոսյանի «Հայկական ժայռապատկերներ» մեծարժեք աշխատությունն ընթերցվում է չափազանց մեծ հետաքրքրությամբ: Չէ՞ որ այն վերաբերում է մեր պատմության ամենահնագույն ժամանակներին, երբ Քրիստոսից շատ առաջ «հայերիս մոտ որպես գլխավոր աստծո՝ արեւի խորհրդանիշ ընդունված էր խաչը» (էջ 28):

ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ

2 Responses to “«Հայկական Հնագույն Հանրագիտարանի» Վավերագրերը”

  1. haikuhiareyan Says:

    It is so strange, in one article ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ wrote that only Armenians that are Christians are true Armenians and in this article he wrote about Armenians that had connections with aliens 5-6 thousand years ago .
    ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ what is your secret? What is it that you doesn’t tell us directly? If there is such thing you shouldn’t keep it ,
    Armenians have no time to wait.

    • vahagnakanch Says:

      This siite’s position regarding “only Armenians that are Christians are true Armenians” is very very clear. The articles are posted to stir a debate to solve that problem once and for all. Armenians existed long before Christianity and hopefully will exist long after the inevitable fall of that religion.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: