Հոնք հարդարելու փոխարեն աչք են հանում — Ջավախքահայության խնդիրներ

by

Լուսանցք
19.11.2010

Ջավախահայերին ՀՀ քաղաքացիության շնորհումը Ջավախքի հայաթափման ծրագրի մի մասն է

ՀՀ ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչություն (ԱՎՎ, ԽՍՀՄ ժամանակներից ժառանգ մնացած ավանդույթի ուժով ծանոթ է ռուսե-րեն ՕՎԻՐ հապավումով) այցելած մարդիկ տեսած կլինեն նրա գլխավոր մուտքի աջի ցուցանակները: Դրանց ապակիների հետեւում տեղադրվում են օտար երկրների քաղաքացիներին ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ ՀՀ նախագահի հրամանները: Այդ անվանացանկերում տեղ գտած անունների մեծագույն մասի դիմաց, իբրեւ քաղաքացիության երկիր, նշված է Վրաստանի Հանրապետությունը£
Թեեւ այդ մասին չի ասվում ու խոսվում, պարզից էլ պարզ է, որ մեր այդ հայրենակիցների ջախջախիչ մեծամասնությունը ջավախահայ է:

Ինչպես հայտնի է, դեռեւս խորհրդային ժամանակներից մեծ տոկոս էր կազմում Ջավախքի արական բնակչության արտագնա աշխատանքի («խոպան-չիություն») երեւույթը՝ վրացական իշխանությունների՝ շրջանը թերզարգացած պահելու եւ տարածքը հայաթափելու միտված թաքուն քաղաքա-կանության հետեւանքով: Վերջինս բարձրացվեց բացահայտ պետական մակարդակի՝ ԽՍՀՄ փլուզումից ու Վրաստանի անկախացումից հետո£ Այսօր եւս վրացական իշխանությունները շարունակում են Ջավախքը հայաթափելու ու վրացականացնելու պետական հստակ քաղաքականությունը:
Իսկ ի՞նչ են անում ՀՀ իրարահաջորդ իշխանությունները հայոց հայրենիքի այս սիրելի կտորի հայազրկումն արգելելու կամ գոնե այդ գործընթացը թուլացնելու ուղղությամբ: Նշանակալից ոչ մի բան… Ավելին, հայ-վրացական կեղծ բարեկամություն խաղալով, լռելյայն նպաստում են վրաց ազգայնամոլների այս ծրագրի իրականացմանը:
Մի քանի տարի առաջ, առավելաբար ՀՅԴ խորհրդարանական խմբակցության համառ ջանքերով, ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Երկքաղաքացիության մասին» ՀՀ օրենքը: Օրենքի գործադրումից հետո մեկ տարվա ընթացքում, բազմաքաղաքացիության կարգով ՀՀ քաղաքացիություն էր ստացել ընդամենը 1700 հոգի, որոնց մեծագույն տոկոսը ջավախահայ էր£ ՀՀ քաղաքացիության ջավախահայերի դիմումները բազմապատկվեցին 2008թ. օգոստոսի ռուս-վրացական պատերազմին հետեւած ՌԴ իշխանությունների՝ Վրաստանի ու նրա քաղաքացիների դեմ կիրառած սահմանափա-կումների պատճառով: Վրաստանի քաղաքացիություն ունեցող ջավախահայ «խոպանչիներն» ստիպված էին ունենալ Վրաստանի քաղաքացիությու-նից տարբեր քաղաքացիության փաստաթուղթ՝ ՌԴ-ում կեցության ու աշխատանքի ժամանակ լուրջ անախորժություններից խուսափելու համար:
Մեր դիտարկումներից ու ԱՎՎ-ում հավաքված ջավախահայերի հետ զրույցներից հանգել ենք այն եզրակացության, որ ՀՀ քաղաքացիություն ստացող ջավախահայերի մեծ մասը դիմում է այդ քայլին՝ ՌԴ ժամանակավոր կամ մշտական բնակության մեկնելու նպատակով: Փոքր տոկոսն էլ դրան դի-մում է Ջավախքում ունեցած-չունեցածը վաճառելու եւ ՀՀ տեղափոխվելու համար (հիշենք՝ Նախիջեւանը հայազրկվեց հիմնականում այս ե-ղանակով…): Ընդամենը 10%-ից ավելի քիչն է որոշել ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո էլ չլքել իր բնօրրանը:
Մի խոսքով՝ ջավախահայերին ՀՀ քաղաքացիություն շնորհելը դարձել է Ջավախքը հայաթափելուն էապես նպաստող գործոն՝ այդպիսով ջուր մատակարարելով վրաց ազգայնամոլ իշխանությունների ջրաղացին:
Մեր ընդդիմախոսները կարող են փաստարկել, որ ՌԴ-ն էլ Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի բնակիչներին շատ հեշտությամբ տալիս էր ՌԴ քաղաքացիություն (2008թ. օգոստոսյան պատերազմի նախօրյակին Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի բնակչության շուրջ 90%-ը ՌԴ քաղաքացիություն ուներ), սակայն դա չհանգեցրեց աբխազների եւ օսեթների վերացմանն այդ տարածքներում: Այսպես խորհողները «մոռա-նում են», որ դա կատարվում էր հեռահար նպատակով: Հայտնի է, որ ՌԴ իշխանությունները պետության անվտանգության դոկտրինում ամրագրել են այն դրույթը, որ ՌԴ-ն պարտավոր է պաշտպանել իր քաղաքացիների շահերը՝ աշխարհի ո՛ր անկյունում էլ լինի£ Եվ այս դրույթը ՌԴ ղեկավա-րությունը հիանալիորեն օգտագործեց՝ ավելի եւս հիմնավորելու համար իր միջամտությունը Հարավային Օսեթիայի իրադարձութ-յուններին ու փաստորեն իրեն կցելու այդ տարածքն ու Աբխազիան՝ նրանց անկախությունները ճանաչելու պիտակի տակ (իսկ մենք, զանազան ա-պազգային պատճառաբանություններով ձգձգում ենք նույնիսկ ԼՂՀ անկախության ճանաչումը…): Դժվար թե ՀՀ իշխանություններն էլ ռուսական նույն մարտավարությամբ են առաջնորդվում ջավախահայերին ՀՀ քաղաքացիություն տրամադրելիս: Այդպես պետք էր անել, իհարկե, ա-ռանց բարձրաձայնելու (մի քիչ տրամաբանող հայը նման գործելակերպը ճիշտ կհամարեր), մինչդեռ ճիշտ հակառակն ենք նկատում. երկքաղաքա-ցիություն ստացող ջավախահայերի մեծագույն մասը լքում է կամ պատրաստվում է լքել բնօրրանը: «Չարյաց փոքրագույնը» նրանց վերահաստա-տումն է ՀՀ տարածքում, քանի որ այդ դեպքում փրկվում է գոնե հայ գենը ազգությունների ռուսական խառնարանում ձուլվելու իսկական վտ-անգից…
Այս տխուր մտորումներից հետո եւ ի տես Ջավախքի հայաթափման արագացման, իրավունք չունե՞նք հարց տալու ՀՀ իշխանություններին ու անձամբ նախագահին.
— Ո՞րն է ջավախահայերին ՀՀ քաղաքացիություն շնորհելու տրամաբանությունը…

Գեւորգ Յազըճյան
Հայ ազգայնականների համախմբման (ՀԱՀ) խորհրդի անդամ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: