Նպաստե՛ք հայության ինքնաճանաչողությանը

by

Լուսանցք
30.04.2011

Դիտարկում եւ առաջարկ -Մեր մայրաքաղաքի փողոցների անվանումների մասին

Մայրաքաղաքում աչքի խփող բացասական երեւույթների շարքում առանձնահատուկ տեղ է գրավում փողոցների զգալի տոկոսի անունների եւ բազմաբնակարան շենքերի մեծագույն մասի համարների բացակայությունը: Սա շատ տհաճ ազդեցություն է գործում հատկապես սփյուռքահայ զբոսաշրջիկների, ՀՀ մյուս բնակավայրերի բնակիչների եւ, ոչ քիչ դեպքերում, Երեւանի տվյալ շրջանի հետ քիչ առնչություն ունեցող մայրաքաղաքացիների վրա, որոնք մեծ դժվարություն են կրում գտնելու իրենց փնտրած փողոցը եւ շենքը: Երբեմն նույնիսկ տասնամյակների փորձառություն ունեցող տաքսու վարորդներն են անճրկում……
Երեւանի քաղաքապետարանին առաջարկում ենք անհապաղ ձեռնարկել այս թերության վերացման, որը պատիվ չի բերում որեւէ գավառական քաղաքի, ուր մնաց՝ հայոց պետության մայրաքաղաքին:
Միաժամանակ առաջարկում ենք զուգահեռ իրականացնել եւս մեկ միջոցառում, որի դաստիարակչական բնույթը կասկածից դուրս է: Դրան հանդիպել եմ մի շարք օտար երկրներում, այդ թվում՝ արաբական Արեւելքում՝ Դամասկոս, Հալեպ եւ այլն: Խոսքը յուրաքանչյուր փողոցի/պողոտայի ծայրամասերում ու խաչմերուկներում եւս մեկ ցուցանակի տեղադրման մասին է՝ տվյալ փողոցի/պողոտայի անվան կողքին կամ ներքեւում (խնայողության համար կարելի է համատեղել երկու ցուցանակները), որտեղ մի քանի բառով նշված լինեն տվյալ անվան տիրոջ (պետական, մշակութա-յին, ռազմական գործչի, պատմական իրադարձության եւ այլն) ինքնությունը կամ վաստակը ու ապրած/տեղի ունեցած ժամանակաշրջանը/տարեթիվը: Օ-րինակ, կարելի է տեղադրել այսպիսի ցուցանակներ. «Մարշալ Հովհաննես Բաղրամյան, անվանի զորահրամանատար, 1897-1982», «Ալեքսանդր Ման-թաշյան, նավթարդյունաբերող, բարեգործ, 1842-1911»: Օտարազգիների դեպքում կարելի է ավելացնել նաեւ ազգությունը, օրինակ՝ «Ֆրիդյոֆ Նանսեն, նորվեգացի գիտնական, մեծ հումանիստ, 1861-1930»:
Ի դեպ, ավելորդ չեմ համարում շեշտել, որ հարկավոր է նշել մարդկանց լրիվ անունը՝ հայերիս մոտ ընդունված անուն-ազգանվան տեսքով (ոչ թե «Մարշալ Բաղրամյան», այլ՝ «Մարշալ Հովհաննես Բաղրամյան», ոչ թե «Նալբանդյան», այլ՝ «Միքայել Նալբանդյան»), բոլոր դեպքերում խուսա-փելով հայրանվան նշումից՝ եթե դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ դա առավելաբար ռուսերին է հարիր, բայց հայերիս՝ երբեք: Նկատել տամ նաեւ այն, որ պետք է նշել ռազմական, գիտական ու եկեղեցական գործիչների կոչում/տիտղոսները եւ վերացնել կրկնակի սեռական հոլովի գործա-ծությունը, որոնց երբեմն հանդիպում ենք ինքնագործունեությամբ զբաղված խանութատերերի կամ ուրիշ տնտեսավարողների պարագայում (ոչ թե «Նալբանդյանի փողոց», այլ՝ «Միքայել Նալբանդյան փողոց», ոչ թե «Աճառյան փողոց», այլ՝ «Ակադ. Հրաչյա Աճառյան փողոց», սակայն՝ «Մեսրոպ Մաշտոցի պողոտա», «Կոմիտաս վարդապետի պողոտա», «Կորյունի փողոց», «Մխիթար Հերացու փողոց» եւ այլն):
Համոզված եմ, որ նման բարեկարգումների իրականացումը կնպաստի հայության ինքնաճանաչողությանը, որը հզոր զենք է թշնամիներով ու անբարյացակամներով շրջապատված մեր հանրապետության բնակչության համար: Նման պարագայում կբացառվեն «Արդյոք ովքե՞ր են» հեռուստածրագրով մի անգամ իմ տեսած խայտառակությունը, երբ մի պատանու ցույց տվեցին Կոմիտաս վարդապետի լուսանկարը, ում նա չճանաչեց, իսկ կողքից մեկի հուշելուց հետո ասաց. «Իյա՜, Կոմիտասը էս մա՞րդն ա: Չգիտեմ նա ով ա, ինչ ա, բայց գիտեմ էն, որ մեր բնակարանը Կոմիտասի վրա ա»…

Գեւորգ Յազըճյան

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: