Պետական խորհրդանիշերն էլի աղավաղվում են…

by

Լուսանցք
01.04.2011

Դիտարկում եւ նկատողություն

ՀՀ կառավարական թիվ 3 շենքը՝ պետական խորհրդանիշների աղավաղումներովՇատերին կարող է թվալ, թե ի՞նչ եմ կորցրել եւ ի՞նչ եմ փնտրում: Միանգամից պատասխանեմ, որ կյանքում ավելի եմ կարեւորում մանրուք-ները, քան ավելի կարեւոր թվացող գործերը: Համոզված եմ, որ առհասարակ մանրուքներ չկան կյանքում:Յուրաքանչյուր պետություն ունի իր խորհրդանիշները, որոնք պահպանվում են սրբությամբ եւ պարտադիր կիրառվում պետական բոլոր հաս-տատություններում: ՀՀ կառավարական թիվ 3 շենքի պարագային, այդ հարգանքը, ցավոք, չի նկատվում: Մեր պետության գլխավոր խորհրդանիշը՝ ՀՀ Եռագույն դրոշը տե-ղադրվել է ոչ թե շենքի տանիքին, այլ՝ մուտքի աջ կողմում, ամրացված մի ձողի, ու հաճախ աննկատ է մնում ոչ միայն հեռվից նայողի, այ-լեւ շենք ելումուտ անողի համար: Պետության մյուս խորհրդանիշը՝ ՀՀ զինանշանը, թեեւ տեղադրվել է մուտքի աջ կողմի պատին, սակայն հեռու է ճշգրտությունից:

Արդարեւ, զինանշանի կենտրոնում պատկերված երկու առյուծների ետնաբեմի գույնը կապույտ է, իսկ երկու արծիվներինը՝ կարմիր, մինչդեռ ճիշ-տը ընդհակառակն է. կարմիրը խորհրդանշում է հող տարերքը, կապույտը՝ երկինքը: Տվյալ պարագային, դուրս է գալիս, որ առյուծները ճախրում են հայոց երկնքում, իսկ արծիվները գամված են հողին ու չեն կարող իրենց հպարտ ճախրանքն ունենալ: Գույների այս սխալ դասավորումը նաեւ արհամարհանքի դրսեւորում է ՀՀ Սահմանադրական դատարանի նկատմամբ, որ հատուկ որոշումով ամրագրել է նշված գույների ճիշտ դասավորու-մը: Իսկ ինչպես գիտենք, ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը վերջնական է ու պարտադիր կատարման՝ բոլորի համար, առանց որեւէ բացառութ-յան: Դուրս է գալիս, որ ՀՀ կառավարությունը հենց ի՛նքը չի հարգում ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը: Նման երկրում ոչ միայն օտա-րերկրյա լուրջ ներդրումներ չեն անի, այլեւ հենց քաղաքացին կօտարվի իր պետության կառավարությունից, որից մինչեւ հենց պետութ-յունից օտարվելը ընդամենը մեկ քայլ է:Հուսով ենք, որ ՀՀ կառավարությունը իր պահուստային ֆոնդերից կհատկացնի աննշան մի գումար՝ ՀՀ կառավարական թիվ 3 շենքի մուտքին ու տա-նիքին ՀՀ պետական խորհրդանիշները ճիշտ ներկայացնելու համար:

Գեւորգ Յազըճյան Հայ ազգայնականների համախմբման (ՀԱՀ) խորհրդի անդամ

Հ.Գ.- Մեր պետության գլխավոր խորհրդանիշ եռագույն դրոշը, ինչպես տեսնում ենք, շենքի տանիքին չէ: Որտեղ լինելն արդեն գիտենք, բայց լուսանկարելն անիմաստ էր: Գոնե մեր տեսողականը կրկնակի վիրավորել չուզեցինք:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: