Եվրոպայում Չկա Ոչ Մի Դեմոկրատիա…

by

louysworld.com
07.05.2011

ԱրՄեն Ս.-ի կարծիքի հետ լրիվ համամիտ եմ…Եվրոպայի այսպես կոչված՝«քաղաքակրթության»,«դեմոկրատիայի» մասին մանավանդ բազմիցս խոսել եմ,պնդել,ապացույցներով հաստատել հենց իրենց՝մաքուր Բելգիացի ու նույնիսկ քաղաքական գործիչներ եղող անձանց մոտ…Հավատացեք,որ համարի բոլորն Էլ բերանբաց լսել են,և եթե սկզբում փորձել են թույլ հակաճառել,ապա բանավեճի վերջում ապուշ են կտրել,կարծես ուղեղներն արթնացնող հոսանք Է հաղորդվել խեղճերին…
Պատրաստ եմ ամեն մի նկատողությունս,ամեն մի միտքս ու արտահայտությունս փաստերով ապացուցելու և ըստ այդմ հայտարարում եմ.ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՉԿԱ ՈՉ ՄԻ ԴԵՄՈԿՐԱՏԻԱ…Այստեղ կա մի զարհուրելի բռնապետություն,օրինականացված զազրելի ու ստորացուցիչ օրենքներով:Սարսափելի Է,երբ հասկանալով այս ամենը,տեսնում ես նաև,թե ինչպես Է այս նույն Եվրոպան, իբր դեմոկրատական օրենքների ընդունում պահանջում Հայաստանից ու մեզ նման մյուս երկրներից…Հավատացե՜ք,այն՝ինչ կատարվում Է Հայաստանի իշխանությունների կողմից,այն բոլոր անօրինականություններն ու ալան-թալանը,թայֆայական կողմնապահությունները և այլն,այդ բոլորը ավելի սուր ու բացահայտ կատարվում Է այստեղ՝Եվրոպական երկրներում և այն Էլ ՕՐԵՆՔԻ անվան տակ:Այստեղ տիրում են ոչ միայն բազմաթիվ անկատար օրենքներ,որոնք մեծ հնարավորություն են տալիս ցանկացած պաշտոնիայի խուսանավել ու ցանկացած հարցին լուծում տալ իր ուզած ձևով,այլև՝ անհրաժեշտության դեպքում պատասխանատվություն չկրել կամայականորեն լուծում տրված հարցի համար…Եվրոպական երկրների օրենքները կոչված են օգնելու,պաշտպանելու միայն բարձր համարվող խավին,և այդ նույն օրենքները կոչված են պարտադրելու,պատասխանատվություն կրելուն ստիպելու ցածր խավին:Եվ այս ամենը այնքան վարպետորեն Է իրականացվում,որ մեծ տոկոս կազմող ցածր խավը դա անգամ չի Էլ հասկանում…Դե,օրենք Է, պետք Է այդպես Էլ լինի…Երբ ասում,բացատրում,օրինակներ եմ բերում,մարդիկ ապշում են,սկսում են մտածել,ու զարմացած արտահայտվում են,որ մինչ այժմ չեն նկատել այս ամենը, որովհետև ծնվել ու մեծացել են այստեղ,այսպես են միշտ Էլ ապրել ու սա եղել Է իրենց համար սովորական:Մեծամասնություն կազմող ներքին խավը,այն աշխատող ձեռքն Է,ռոբոտ՝կարելի Է ասել,որ աշխատում Է լցնելու վերին խավ կոչվող փոքրամասնության գրպանը,իր բազմաչարչար,մեծ աշխատանքի դիմաց ստանում Է չնչին գումար և ըստ վերին օրենքների, այդ ստացած աշխատավարձի մեծ մասը նորից ետ են կորզում աշխատողի ձեռքից…Աշխատող մարդն այստեղ վստահ չԷ իր ապագայի վրա,նա պետք Է օրն ի բուն աշխատի,ամեն մի կոպեկը օգտագործի ճիշտ հաշվարկով,և անպայման իր լիարժեք չվայելած հանգստի,հաճույքների և բազմաթիվ այլ անհրաժեշ բաներից չօգտվելու հաշվին կոպեկ-կոպեկ գումար դիզի,որ թոշակի անցնելուց հետո կարողանա գոնե քիչ թե շատ մարդավայել ապրել,որովհետև հետագայում այդ վաստակած թոշակից ևս պետք Է բավականին մեծ պետական հարկեր մուծի մինչ ի մահ…Եվրոպական պետությունները ադվոկատների,բժիշկների և քաղաքական գործիչների Երկրներ են…Սրանց անօրինականությունների,դրամաշորթության,թալանի ու սխալների դեմ բողոքարկած ոչ մի հասարակ քաղաքացի ԵՐԲԵՔ ոչ մի ճիշտ որոշման չի հասնի ի օգուտ իրեն…Սա են Եվրոպական երկրներն ու իրենց օրենքները,որը փորձում են փաթաթել նաև մեր Երկրների վզին,ավելի ճիշտ՝սովորեցնում են,թե ինչպես պետք Է օրինականության զգեստ հագցնել եղած անօրինականություններին ու լռեցնել ԴԵՄՈՍԻՆ…Ահա թե որն Է սրանց Դեմոկրատիան:Եվ սրանք ,որ թքած ունեն սեփական ժողովրդի վրա խաղում են ամենակեղտոտ խաղերն իրենց ժողովրդի գլխին ու ոչ վախ ունեն,ոչ Էլ ափսոսանք,քանի որ վաղու՜ց արդեն կորցրել են ազգային դեմքն ու այլևս դարձել Եվրոպացի ժողովուրդ:Եվ պատահական չԷ,որ ազգայնական կուսակցությանն այստեղ համարում են ռասիստներ ու հետամնաց գաղափարների կրողներ,այնինչ հենց նրանք են,որ ամեն բան անում են պահպանելու Բելգիան ու բելգիացու կերպարը…
Իսկ ահա մեր շատ կարճամիտ ղեկավարներ կաշվից դուրս են գալիս դուր գալու սրանց,իրականացնելու սրանց թելադրած «դեմոկրատիան»,չհասկանալով,որ հենց դրանով մոտեցնում են ազգի վախճանը,դարձնելով մեզ համաշխարհային ժողովուրդ ընդհամենը,անդեմ,անկամ,ծնվող,ուտող-խմող ու մեռնող կենդանի:
Ինձ համար ավելի ընդունելի Է սխալներ գործող մի վատ ղեկավարի կողմից ճնշված,պայքարող,ելք փնտրող,ալեկոծված մի ազգ՝ իր ազգային ինքնության գիտակցությամբ լեցուն,քան թե ՝անօրեն-օրենքների տակ ուղեղից կռտված,«դեմոկրատացված» մի անդեմ հասարակություն,որի հետ իր ղեկավարները կարող են վարվել ցանկացած կերպ՝առանց փոխադարձ պատասխանի…

Svetlana

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: