Կեղծ Հայագիտություն

by

louysworld.com
07.05.2011

Թե որքան հզոր է արևմտյան հակաքարոզչությունը հայագիտության մեջ, հնարավոր չէ պատկերացնել՝ առանց լուրջ ուսումնասիրություններ կատարելու: Սակայն կան դեպքեր, երբ ամեն ինչ տեսանելի է անգամ անզեն աչքով: Ավելին, մեր ակադեմիական շրջանակներում ողջունում և փառաբանում են օտար հեղինակներին, ովքեր հայագիտությանն առնչվող որևէ աշխատություն են հրապարակում՝ առանց խորանալու այդ աշխատությունների բովանդակության մեջ:

Բերենք մի քանի օրինակներ:

Աշխարհի ամենանշանավոր հանրագիտարաններից մեկը՝ «Բրիտանիկան», տարիներ շարունակ և այսօր էլ Մովսես Խորենացուն ու նրա «Հայոց պատմությունը» ներկայացնում է կեղծ տվյալներով: Հանրագիտարանում նախ կասկածի տակ է դրվում հայ պատմահոր ապրած ժամանակաշրջանը՝ վերագրելով այն IX դարին: Այդ առթիվ բանասիրական գիտությունների դոկտոր Ալբերտ Մուշեղյանը իրավացիորեն նշել է. «Դժվար չէ հասկանալ, թե որքան արժեզուրկ պիտի լինի պատմագիտական մի երկ, որի հեղինակը շարունակ զբաղված է եղել պատմական ժամանակների և դեպքերի միտումնավոր խեղաթյուրմամբ և խառնաշփոթով…»:

Հանրագիտարանում նաև գրված է, թե որևէ փաստ Խորենացու կյանքից հայտնի չէ, բացի ինքնակենսագրական կասկածելի դրվագներից: Միայն նշվում է, թե երկն արժեքավոր սկզբնաղբյուր է` նախաքրիստոնեական Հայաստանի վաղ շրջանի կրոնական ավանդույթների առումով:

Փաստորեն, Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը», որը հայ պատմագրության հիմքն է, արժեզրկվում է՝ ներկայացվելով իբրև անհիմն, թույլ և ոչ հավաստի աղբյուր:

Մինչ օրս «Բրիտանիկայում» այդ տվյալները նույնն են, իսկ ի պաշտոնե դրան հակահարված տվող հայ գիտական շրջանակները շարունակում են լուռ մնալ:

Ինչպես նշում է քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը, «Բրիտանիկան» ամենայն հավանականությամբ հիմնվել է Խորենացու «Հայոց պատմությունը» «անվստահելի աղբյուր», իսկ հեղինակին էլ «ստախոս» և «ինքնակոչ» անվանող «խորենացիագետ», Օքսֆորդի համալսարանում հայագիտություն դասավանդող պրոֆեսոր Ռոբերթ Թոմսոնի «Հայերի պատմությունը» գրքի վրա:

Այվազյանն իր «Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ» գրքում մանրամասն անդրադարձել է այս հեղինակի աշխատությանը և բացահայտել բոլոր կեղծիքները:

Թոմսոնի հակահայկական հարձակումներին կանդրադառնանք առանձին հոդվածով:

Կեղծ հայագիտության մեկ այլ դասական օրինակ է 1997 թ. երկու հատորով լույս տեսած մի կոլեկտիվ մենագրություն` «Հայ ժողովուրդը հին ժամանակներից մինչև մեր օրերը»: Գիրքը խմբագրել է ամերիկահայ պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը: Այդ աշխատությունը հիմնականում նախատեսված է ԱՄՆ համալսարանների հայագիտական ամբիոններում և հայկական դպրոցներում դասավանդվելու, ինչպես նաև ընթերցողների լայն շրջանների համար: Աշխատության հեղինակների թվում են Ռ. Թոմսոնը, Ջ. Ռասսելը, Ջ. Բուռնությանը, Ռ. Սյունին, Ն. Գարսոյանը (այս հայ հեղինակները հայտնի են իրենց հակահայկական հրապարակումներով), որոնց մենք կանդրառնանք առանձին-առանձին մեր հաջորդ համարներում:

Երկհատորյակում, որը դարձել է ԱՄՆ-ում հայագիտության նոր սերնդի պատրաստման ուղեցույց, բացահայտ կազմակերպված հարձակում է տեղի ունենում հայոց պատմության վրա:

Դարձյալ մեր ակադեմիական շրջանակներում քար լռություն է:

Իսկ հայազգի Ռոնալդ Գրիգոր Սյունին 1993 թ. լույս տեսած իր «Հայացք դեպի Արարատ. Հայաստանը նոր պատմության մեջ» գրքում պարզապես հակահայագիտության ռեկորդ է սահմանել: Հեղինակը, որ մեծ համբավ ունի ամերիկահայ համայնքում ու գիտական շրջանակներում, գրքի նախաբանում ներկայացրել է իր գլխավոր նպատակը՝ «կազմալուծել հայ քաղաքական ազգայնականների քաղաքական գաղափարախոսության հիմքը, ըստ որի` հայերի շարունակական գոյությունը՝ որպես պատմական ժողովրդի, նրանց առաջացումը Հայկական լեռնաշխարհում նրանց զինում է ինքնորոշման և պետականության իրավունքով ու նաև պատմականորեն վավերացված պահանջատիրությամբ այն տարածքների նկատմամբ, որ կազմում են Հայաստանը»:

Այվազյանն իր գրքում փաստական հիմնավորումներով բացահայտում է նաև Սյունիի հակահայկական նպատակներն ու միտումները (Սյունիի կեղծ հայագիտությանը ևս կանդրադառնանք առանձին):

Օրինակները շատ են, սակայն մի բան հստակ է. այս ամենին համարժեք հակահարված չի տրվում: Իսկ այն աշխատությունները, որոնցում հստակ վերլուծության է ենթարկվում նմանատիպ գրականությունը, բացահայտվում դրանց բուն նպատակը, և որոնք լուրջ միջոց կարող են ծառայել այդ ամենի դեմ պայքարելու համար (օրինակ` Այվազյանի «Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ» գիրքը), հատուկենտ են և, ցավոք, ըստ արժանվույն չեն գնահատվում հենց Հայաստանում:

SERGO

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: