Գյուղատնտեսությունն աղետալի վիճակում է. համարյա անէացման շեմին ենք հասել

by

Արաքս
14.05.2011

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կազմակերպած քննարկման ժամանակ նախաձեռնող խմբի անդամ, «ԱՍԱԼԱ»-ի նախկին անդամ Ալեք Ենիգոմշյանն ասել է, որ այսօր Հայաստանի տնտեսության առաջընթացի համար անհրաժեշտ է ժողովրդին ու պետությանը շնչահեղձ անող օլիգարխիկ համակարգից դուրս գալ։
Նրա խոսքերով՝ պետբյուջեն պետք է համալրվի հիմնականում օլիգարխների հաշվին, իսկ այդ գումարները հիմնականում պետք է ուղղվեն սոցիալական ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքար իրականացնել ու ժողովրդի համար գոյատևման հնարավորություններ ստեղծել, քանի որ, ըստ նրա, ժողովրդի մեծ մասի համար նույնիսկ գոյատևման հնարավորություն չկա։
–Պետք է հիմնել հանրային պետական ծրագրով, պետական մասնաբաժնով վերահսկվող քարշակ արտադրություններ, որոնք իրենց հետևից կտանեն տնտեսության մյուս ճյուղերը։ Այս ամենը մեծ ներդրումներ է պահանջում, սակայն հնարավոր է իրագործել՝ հաշվի առնելով, թե յուրաքանչյուր տարի օլիգարխներն ինչքան գումար են վաստակում, ինչքան են զեխ նպատակների համար ծախսում Հայաստանում և արտասահմանում։ Միլիարդների են հասնում դրանք,– ընդգծել է Ալեք Ենիգոմշյանը։
Ըստ նրա՝ գյուղատնտեսության ճյուղի զարգացումը նույնպես շատ կարևոր է երկրի զարգացման համար։
–Գյուղատնտեսության մեջ հսկայական անելիք կա։ Աղետալի վիճակում ենք գտնվում այս առումով. համարյա անէացման շեմին ենք հասել։ Բայց այնքան հնարավորություններ կան գյուղատնտեսությունում. մեծ ներդրումների օգտագործումից դուրս մնացած հողատարածությունների վրա պետք է աշխատել, գյուղացու վիճակը բարելավել կոոպերատիվներով և այլ միջոցներով,–ընդգծել է նա։

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: