“Եհովաների վկաներ”` զենք չեն բարձրացնում հայրենիքի պաշտպանության համար, համարձակվում են ձեռք բարձրացնել հայ հոգևորականի վրա

by

panorama.am
16.05.2011

Մայիսի 15-ին, միջադեպ է գրանցվել Արարատյան Հայրապետական Թեմի Սբ. Երրորդություն եկեղեցու բակում: Առավոտյան մոտավորապես ժամը 9-ին «Եհովայի վկաներ» աղանդի երկու ներկայացուցիչ հոգևորսություն են իրականացրել եկեղեցու տարածքում: Եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Եսայի քահանա Արթենյանը միջամտել է` աղանդավորներին խնդրելով եկեղեցու տարածքում քարոզչություն չիրականացնել և հեռանալ: Աղանդավորները պահանջել են փաստաթուղթ, որ այդ տարածքը պատկանում է եկեղեցուն: Հոգևորսության փաստն արձանագրելու համար Տեր հայրը փորձել է իր բջջային հեռախոսով նկարահանել, սակայն աղանդավոր երիտասարդները խլել են հեռախոսը:

«Երբ փորձեցի հեռախոսս ետ վերցնել, այդ տաքարյուն երիտասարդները հարվածեցին իմ ձեռքին և սպառնացին թե` «կոկորդդ կկրծեմ», ապա խոստացան, որ հաշվեհարդար են տեսնելու: Ցավալի է, որ նման երևույթի դեմ ոչինչ չենք կարողանում անել անգամ օրենքի սահմաններում։ Իրականում այսօր մենք նրանցից պաշտպանվելու լուրջ խնդիր ունենք»,- նշեց Տ. Եսայի քահանա Արթենյանը։

Երևանի ՀԱԹ տեղամասի ոստիկանական բաժանմունքում ստացված ահազանգը առիթ է հանդիսացել, որ հարցով զբաղվեն իրավապահները:
«Եհովաների վկաները», ովքեր զենք չեն բարձրացնում հայրենիքի պաշտպանության համար, համարձակվում են ձեռք բարձրացնել հայ հոգևորականի վրա, մերժում են արյան փոխներարկումը, սակայն պատրաստ են կոկորդ կրծելու, երբ տանտերերը սեփական հոգևոր տանից նրանց դուրս են հրավիրում»,- մտահոգված է քահանան:

Թե Տ. Եսայի քահանան և թե Սբ. Երրորդություն եկեղեցու ծխական համայնքի ներկայացուցիչները խիստ դատապարտում են ստեղծված իրողությունը և զգոնության ու արթնության կոչում հայ ժողովրդի զավակներին դիտավորյալ հրահրվող միջադեպերից ու հոգևորսությունից զերծ մնալու համար:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: