Կաթողիկոսն ինչպե՞ս է աձագանքել «Եհովայի վկաների» սպառնալիքներին

by

news.am
17.05.2011

«ՉԻ»-ն անդրադարձել է կիրակի օրը Արարատյան Հայրապետական Թեմի Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Եսայի քահանա Արթենյանի հասցեին «Եհովայի վկաների» հնչեցրած սպառնալիքներին: Թերթը փորձել է պարզել, թե Ամենայն հայոց կաթողիկոսն ինչպե՞ս է արձագնքել դեպքերին: «Պարզվեց, որ Գարեգին Բ-ն հանրապետությունում չէ, բայց Էջմիածնի մամլո դիվանը տեղյակ է: Ընդամենը այսքանը: Հայոց կաթողիկոսը լռեց, երբ «Եհովայի վկաները» հենց այնպես` ուժ ցուցադրելու համար, որոշեցին դատի տալ Հանրայինի լրագրողին, կաթողիկոսը լռեց, երբ «Երեւանի գրողների միություն» ՀԿ-ն մրցանակ հանձնեց մեկ այլ աղանդի հայաստանյան ղեկավարներից մեկին: Կաթողիկոսը դիրքորոշում չի հայտնում, թե ինչպես է հայրենի իրավապահների ուշադրությունից վրիպում փողոցում քարոզ անող եհովականը.

Ի դեպ` օրենսդրության կոպտագույն խախտում է փողոցում, տներում, հասարակական տարբեր վայրերում քարոզչություն իրականացնելը:

Աղանդավորները, համաձայն ՀՀ օրենսդրության, դա կարող են անել բացառապես «ժողովարաններում», այսինքն` իրենց որջերում: Այն, որ աղանդավորականներն ու հատկապես «Եհովայի վկաները» վերջին շրջանում բացահայտ լկտի վարքագիծ են ցուցաբերում եւ մնում անպատիժ` կարող է փաստել ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի: Այն, որ հայոց եկեղեցին շարունակում է անհաղորդ մնալ հոգեորսության խուլիգանական դրսեւորումներին, դա էլ է ակնհայտ»,-նկատում է թերթը:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: