Քաղաքական աղանդավորները

by

1in.am
17.05.2011
Եղիազար Այնթապցի

Մալաթիա-Սեբաստիա համայնքում տեղի ունեցած միջադեպը, երբ Եհովայի վկաները քարոզ են փորձել անել եկեղեցու տարածքում և ագրեսիվ վեճի մեջ մտել նրանց դուրս հանող հոգևորականի հետ, դարձել է հանրային տարբեր շրջանակներում մեծ զայրույթի առարկա: Մասնավորապես, հնչում են գնահատականներ, թե աղանդները այնքան էլ ակտիվացել և անցել չափն ու սահմանը, որ արդեն իրենց այդպիսի բան են թույլ տալիս եկեղեցու և եկեղեցականի հանդեպ:

Բարձրացել է մի մեծ աղմուկ, որի հեղինակները տագնապ են հնչեցնում պետության և ազգի ապագայի համար: Նորմալ է, հասկանալի է, բնական է: Իհարկե այդ ամենի պատճառները մեղմ ասած քննարկման ենթակա են և միարժեք պնդումներն այդքան էլ տեղին չեն, բայց հանրային սուր արձագանքն ու աղմուկը միանգամայն օբյեկտիվ ու հասկանալի է: Բայց ահա անհասկանալի է մեկ այլ բան: Ինչո՞ւ օրինակ նույն այդ աղմկող հանրույթի զգալի մասը որևէ ձայն, ծպտուն չի հանում, երբ ասենք Սերժ Սարգսյանի պատգամավոր եղբայր Սաշիկ Սարգսյանը ագրեսիայի է ենթարկում իրեն հարց տված լրագրողին:

Ինչո՞ւ աղմուկ չի բարձրանում այն կապակցությամբ, որ նախագահի եղբայրը կորցրել է չափն ու սահմանը և հայհոյում է լրագրողին միայն նրա համար, որ նա համարձակվել է իրեն` պատգամավորին, իբր ընտրված անձին, հարց տալ քաղաքական գործունեության հետ կապված: Թե՞ այդ հանրույթի անդամներին թվում է, որ Եհովայի վկաները պետությանը մեծ սպառնալիք են, աղետ են, ազգի դեմ ելած մի մեծ վտանգ են, իսկ ահա լրագրողների վրա հարձակվող Սաշիկ Սարգսյանը այնպես, թեթև մի բան է, որից ոչ մի ողբերգություն չկա: Իրականում ողբերգությունը հենց դա է, հենց Սաշիկ Սարգսյանների գոյությունը քաղաքական դաշտում, այսպես կոչված «էլիտայի» շրջանակներում, պետական կարևորագույն կառույց հանդիսացող խորհրդարանում:

Իրականում լրագրողի վրա հարձակվող Սաշիկը պետության և ազգի համար առավել մեծ վտանգ և առավել ողբերգական հանգամանք է, քան եկեղեցու բակում քարոզող կամ հոգևորականին սպառնացող աղանդավորը: Այն պարզ պատճառով, որ աղանդավորը հետևանքն է, իսկ Սաշիկ Սարգսյանը` պատճառը: Պատճառն այն իրականության, որում գտնվում է այսօր Հայաստանը, որում հայտնվել է հայկական պետականությունը, հայ հասարակությունը, որը դարձել է մարդկանց համընդհանուր հիասթափության, վստահության համատարած կորստի պատճառ, ինչի հետևանքով էլ ծաղկում են թե՛ կրոնական, թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական «աղանդները»:

Քաղաքական կամ էլիտար աղանդների ողբերգական ներգործությունն ու մեր եկեղեցու՝ դրանց ցուցաբերած աջակցությունն է, որ հասցնում է այն միջադեպերին, որպիսին տեղի է ունեցել Մալաթիա-Սեբաստիայի եկեղեցում: Հետևաբար, եթե կա ազգի, պետության ճակատագրով անկեղծ մտահոգություն, ապա Սաշիկի արարքների հանդեպ պետք է մամուլով, հեռուստատեսությամբ, սոցիալական ցանցերում լինի նույն աղմուկը, ինչ լինում է եհովականների արարքի դեպքում:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: