Արթնացա՞ծ խիղճ, Թե՞ հերթական խաղ…

by

louysworld.com

Ինչպես հաղորդում է իսրայելական ռուսալեզու «Յոթերորդ ալիք» կայքը, Իսրայելի կողմից Հայոց  Ցեղասպանության ճանաչումը կարող է իրականություն դառնալ մոտ ժամանակներս:

Քնեսսետի կրթության և մշակույթի հանձնաժողովին հանձնարարված է քննարկել և ներկայացնել բանաձևը խորհրդարանի հաստատմանը:Այդ որոշումը պատգամավորների կողմից ընդունվեց միաձայն:
Խնդրի քննարկումը  ընթացել է մայիսի 18-ի լիագումար նիստի ժամանակ: Ցեղասպանության ճանաչման կետը առօրյա է ներառվել պատգամավոր Զաավա Գալյոնի (ՄԵՐԵՑ)միջնորդությամբ, ունենալով խորհրդարանական  Լիկուդի կուսակցական խմբակցության նախագահ Զեէվի Էլկինի ակտիվ աջակցությունը:
Ելույթ ունենալով Քնեսսետի ամբիոնից նա հայտարարել է, որ եբրայական պետությունը` հուզումնալից վերաբերվելով  “Հոլոքոստ”-ի զոհերի հիշատակին, պահանջելով վերջինիս նկատմամբ հարգալից վերաբերմունք այլ պետություններից,  չունի բարոյական իրավունք անտեսելու Հայ ժողովրդին պատուհասած արհավիրքը:
«Իսրաել պետությունը,պահանջելով ամբողջ աշխարհից ճանաչելու պատմական արդարությունը և պահպանելու բարոյական չափանիշները, չի կարող ինքը գործել հակառակ այդ կոչերի, ղեկավարվելով լոկ նեղ քաղաքական նկատառումներով:
Եկել է  ժամանակը վերջ դնելու Թուրքիային հաճոյանալու քաղաքականությանը և վերջապես ճանաչելու Հայոց ցեղասպանությունը:Եբրայական պետությունը պարտավոր էր առաջիններից մեկը հայտարարել պաշտոնապես ճանաչման մասին:
Ցավոք, Իսրայելը Արևմուտքի վերջին երկրներից է, որ մինչ այժմ դա չի արել: Բայց ավելի լավ է ուշ, քան երբեք » ,_ նշել է Զ.Էլկինը:
Հիշեցնենք , որ մի քանի շաբաթ առաջ խորհրդարանական խմբակցության նախագահ Զեէվ Էլկինը այս թեմայով ելույթ էր ունեցել ,Հայաստանում կազմակերպված ջարդերի 96-ամյա տարելիցին նվիրված կոնֆերանսին,որը կազմակերպել էր Եբրայական համալսարանը:
Քնեսսետի այսօրվա որոշումը ` պատմական է: Երկար տարիներ Իսրայելի խորհրդարանը ձեռնպահ էր մնում այս հարցի վերաբերյալ միանշանակ որոշումներ կայացնելուց:
Ամենամյա քննարկումները վերջանում էին ,հարցը պաշտպանության և արտաքին գործերի հանձնաժողով փոխանցելով,որտեղ այն արգելափակվում էր:
Այժմ Ցեղասպանության ճանաչումը քննարկվելու է խորհրդարանի կրթության և մշակույթի հանջնաժողովում, և աշխատանքի ավարտմամբ բանաձևի նախագիծը կներկայացվի Քնեսսետի հաստատմանը:
Հ.Գ.  հենց հաշվի առնելով վերջին տարիների կանխատեսելի զարգացումները, թերահավատորեն ենք մոտենում վերը այսքան դրականորեն ներկայացված իրադարձությունների հայանպաստ ավարտին: Մեր կարծիքով սա դիվանագիտական ևս մի խաղ է Թուրքիայի վրա ճնշումներ գործադրելու համար:

Advertisements

One Response to “Արթնացա՞ծ խիղճ, Թե՞ հերթական խաղ…”

  1. haikuhiareyan Says:

    Israel’s interest is the Armenian Quarter in Jerusalem. Armenians could choose to be in Palestine or to be in Israel . After September, when the decision will be made, Israel will forget about Armenian Genocide and about Armenians!

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: