Կորցրել ենք ազգ դառնալու շանսը

by

lragir.am
21.05.2011

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, ելույթ ունենալով Քաղաքացիական համաժողովին, ասել է, որ կուզեր անցած քսան տարվա մի քանի կարեւոր խնդիրների անդրադառնալ:Իհարկե, անկախությունը ձեռք բերեցինք այն տնօրինելու բազմաթիվ խոչընդոտներով, մենք ձեռք բերեցինք սփյուռքահայությունը որպես քաղաքական գործոն: Հիմնականում խոսվում է սփյուռքահայության տնտեսական նշանակության մասին, բայց կարծում եմ կարեւորագույն ձեռքբերում էր քաղաքական գործոնը: Կարեւոր էր մեր արժեքները վերակենդանացնելու հնարավորության ձեռքբերումը: Մենք ստացանք մեր էթնիկությունը ձեւավորելու հնարավորություն, մեր այդ ընկալումները բարքի նորմերի վերածելու եւ նկարագիր կերտելու հնարավորություն: Վերջապես, հանրապետություն եւ հանրապետության քաղաքացի, արժեքների մեր հայաստանյան սանդղակը ձեւավորելու հնարավորություն, ասել է նա:

Միեւնույն ժամանակ, Հրանուշ Խառատյանը խոսել է անցած տարիների կորուստների մասին. ‘Մենք կորցնում ենք ազգ դառնալու հնարավորությունը, մենք կորցնում ենք մեր հպարտությունը, հավատը միմյանց նկատմամբ, մեր երկրի իշխանության հանդեպ, հավատը կառավարման ինստիտուտների հանդեպ, ինքնուրույն ապրելու, ինքնակառավարվելու հանդեպ: Հանրապետականության ամենակարեւոր` շարքային քաղաքացու պաշտպանվածության գաղափարը վարկաբեկվել է, ինչն ամենամեծ կորուստներից մեկն է: Մենք փաստորեն կորցրինք մեր տանը, մեր երկրում լինելու հնարավորությունը: Ինչ տուն, եթե դրա անդամները անհավասար հնարավորություններ, անհավասար իրավունքներ ունեն’, ասել է նա:

‘Իմ բոլոր կանխատեսումներով, արտագաղթը կշարունակվի, եթե առարկայական ու հստակ փոփոխություններ չլինեն: Իսկ դրանցում, իմ կարծիքով, թիվ մեկ խնդիրը իրավունքի խնդիրն է’, ասում է Հրանուշ Խառատյանը:

Նրա խոսքով, մարդիկ հեռանում են ոչ թե ծանր պայմաններից, այլ անհավատության եւ անվստահության զգացումից, իրենց կարողություններն իրացնելու հնարավորության բացակայությունից, ինքնարտահայտման եւ նախաձեռնողական դրսեւորումների հնարավորության բացակայությունից:

Նրա խոսքով, մարդիկ հեռանում են մեր բոլոր ազգային ինստիտուտներից, հեռանում են մեր լեզվից, մեր առաքելական եկեղեցուց, մեր պետությունից: Այդ ամենը գալիս է իշխանություն-հասարակություն փոխհարաբերության այն որակներից, որ մենք ունենք մեր անկախության տարիների ընթացքում: Մեզ սպասում է էթնիկ ինքնության կորուստ, ժողովրդագրական շատ ծանր վիճակ` տարեցների եւ երիտասարդների շատ ծանր անհամամասնություն ունենք արդեն
այսօր: Մեր բոլորի թողտվությամբ է, որ շարունակվում է այս վիճակը` իմ, յուրաքանչյուրի, ամեն մի քաղաքացու:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: