Հուշարձանագետ. թուրքական իշխանությունները հուշարձանների վերականգնման անվան տակ ոչնչացնում են հուշարձանների հայկական նշանները

by

Panorama.am.
1-6-2011

— «Թուրքական իշխանությունները հուշարձանների վերականգնման անվան տակ ոչնչացնում են հուշարձանների հայկական նշանները»,- այսօր կայացած Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կողմից հրատարակված «Վարձք» հանդեսի 4-րդ համարի շնորհանդեսին, հայտարարել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:
Հուշարձանագետը նշեց, որ եթե հուշարձանների վերականգմանը հրավիրվեն հայ մասնագետներ, ապա հնարավոր կլինի դիմակայել թուրքերի կողմից իրականացվող խեղաթյուրումներին:
Ասուլիսին ներկա արևելագետ Րաֆֆի Կոթոշյանը, իր հերթին գտնում է, որ թուրքական իշխանությունները հետևողական աշխատանք են տանում Արևմտյան Հայաստանում գտնվող հուշարձանները իբրև թուրքական ներկայացնելու համար, և հավելեց, որ հայկական հուշարձանների մասին պատմող ցուցանակներում մի բառով անգամ հիշատակված չէ դրանց հայկական ինքնությունը:
Խոսելող«Վարձք» հանդեսի մասին Ս.Կարապետյանը հայտնեց, որ հանդեսը իրենից ներկայացնում է հոդվածների ժողովածու, որը պատմում է պատմական հուշարձանների, ծածկագրերի և ժողովրդագրության մասին: Հանդեսում պատմվում է այնպիսի հուշարձաների և ծածկագրերի մասին, որոնք երբևէ չեն ուսումնասիրվել:
Դրանցից է օրինակ՝ Վանի Ռշտունիք գավառում հայտնաբերված և վերծանված հայկական ծածկագրերը, իսկ հուշարձաններից հայտնաբերվել է 10-րդ դարի Ծառաքարի վիմափոր վանական համալիրը, որի աշխարհագրական տեղանքը երկար տարիներ եղել է անորոշ:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: