Աղանդները կրոնական ռասիզմ քարոզող կազմակերպություններ են

by

armworld.am
8.06.2011
Շուշան Մաթևոսյան

Հարցազրույց ռազմական փորձագետ ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆԻ հետ

-Մեզանում այսպես կոչված իրավապաշտպանները հաճախ են մատնանշում, թե Եվրախորհուրդը այս թույլ չի տալիս, այն թույլ չի տալիս աղանդների կապակցությամբ: Բայց Եվրախորհուրդը հստակ նշում է՝ այն քայքայիչ աղանդները, որոնք իրենց գործունեությամբ մարդու իրավունքների հանդեպ ոտնձգություն են կատարում, նրանց նկատմամբ պատժամիջոցներ պիտի կիրառվեն:

-Աղանդների դեմ պայքարի համատեքստում մարդու իրավունքների խախտումների, հիմնարար ազատությունների մասին խոսելը ուղղակի ցինիզմ է: Եվ ահա թե ինչու. իրենք ոչ միայն խախտում են իրենց շարքերում ընդգրկվածների համանման իրավունքները, այլեւ նախեւառաջ մարդու իրավունքների խախտմամբ են մարդկանց ընդգրկում իրենց կառույցներ:

Այսինքն` մարդը ոչ թե կամովին, գիտակից ընտրություն է կատարում` ընտրելով այս կամ այն կրոնական կազմակերպությունը, այլ ակամա հոգեբանական մանիպուլյատիվ մեխանիզմների կիրառմամբ է ներգրավվում դրա շարքերը։ Եվ ուրեմն, մարդկանց ընդգրկման ձեւը այս կամ այն աղանդում արդեն իսկ իրավունքների խախտում է:

Եթե ինչ-որ շենքի վրա գրված լիներ «Եհովայի վկաներ» կազմակերպություն», եւ եթե մարդն այնտեղ կամավոր որոշեր մտնել, անդամագրվել, այդ պարագայում անձի ազատ կամարտահայտության դրույթը կգործեր, բայց քանի որ գործ ունենք աստիճանաբար ներգրավման մեխանիզմի հետ, այստեղ մեթոդաբանական խնդիր է առաջ գալիս` անձը չի գնում, այլ ակամա ներքաշվում է, ինչը բոլորովին այլ է:

Ապա` աղանդների ներսում էլ ոտնահարվում են անձի հիմնարար ազատությունները: Երբ գրանտներով կաշառված միջնորդ կազմակերպությունները կազմակերպում են աղանդների հետ կապված իրենց լոբբինգը, իրենք իբրեւ հիմնական փաստարկ նշում են, թե անձը ազատ ընտրություն է կատարել, ինքն է որոշում՝ ինչ դավանանք ընտրի եւ այլն:

Իսկ եթե կրոնական կառույցը ինքն է բռնանում անձի ազատ կամարտահայտությանը, ինչպե՞ս պիտի մոտենանք խնդրին: Տեսեք, կառույցն իր անդամներին արգելում է մասնակցել համապետական ընտրություններին, պետական, ազգային ընտանեկան տոներին անգամ, էլ չենք խոսում արյան փոխներարկման արգելքի մասին: Ի դեպ, ասում են՝ սա հանել են, բայց…

Ի վերջո, ի՞նչ է դուրս գալիս` կրոնական կառույցը քարոզում է տոտալ անհանդուրժողականություն այլ հանրույթների, բոլոր նրանց նկատմամբ, ովքեր չեն պատկանում իր աղանդին, բայց ոչ միայն անպատիժ է մնում, այլեւ զոհի կարգավիճակով է հանդես գալիս: Եվ կամ` հանդուրժողականության, ժողովրդավարական արժեքներով ապրող Եվրոպան ռասայական անհանդուրժողականությունը, ազգայնամոլությունը դատապարտելով՝ կրոնական անհանդուրժողականությունը հանդուրժում է:

-Եթե ժողովրդավարություն անվան տակ աղանդավորական կառույցը հանիրավի սահմանափակում է մարդկանց ազատությունը` զրկելով ազատ ընտրություն կատարելու հնարավորությունից, այս պարագայում ինչո՞ւ մեր երկրում աղանդները պիտի ունենան այդքան մեծ արտոնություններ:

-Այս հարցը, կարծում եմ, մեր պետական ատյաններին լրջորեն խորհելու առիթ պիտի տա: Պատկերացրեք, որեւէ հիմնարկի ղեկավար իր աշխատակիցների առաջ պայման դներ` եթե դուք գնաք եւ մասնակցեք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, ես ձեզ աշխատանքից կհեռացնեմ: Նման դեպքում տվյալ հիմնարկի ղեկավարը կենթարկվեր քրեական պատասխանատվության: Հիմա, հարց է ծագում` ի՞նչ ծառայություններ են մատուցել աղանդները մեր երկրին, որ այդ նույնն իրենց ներվում է:

Թերեւս այս պարագայում կարելի է ասել, էհ, չի ուզում մարդը մնալ աղանդի մեջ, թող դուրս գա: Բնականաբար առողջ մարդը այդ կերպ կվարվեր: Բայց մենք խոսում ենք աղանդավորի մասին, մարդու, որն այլեւս չունի սոցիալական հենարան: Աղանդավորական կառույցը «կրոնական ռասիզմ» տարածող միջավայրում այնքան է օտարել իր անդամին հասարակությունից, որ վերջինս հասարակական կապերը վաղուց կորցրել է: Նրա միակ հարազատ օջախը, միակ սոցիալական հենարանը դարձել է աղանդը։ Դրա կորուստը իր համար սարսափելի բան է: Ուստի նա ստիպված դառնում է կամակատար` անելով այն, ինչ իրեն հրահանգում են:

Ավելին՝ աղանդը ոչ միայն մարդուն օտարում է հասարակությունից, այլեւ չափազանց ագրեսիվ դարձնում հասարակության նկատմամբ: Դրա համար էլ ասում են` աղանդները կրոնական ռասիզմ տարածող կազմակերպություններ են: Այս համատեքստում, երբ եհովականին իր երեցները ասեն, թե բոլոր ոչ եհովականները, ոչ ավել, ոչ պակաս, սատանա են, կախվածության մեջ գտնվող մարդը հենց այդպես էլ կընդունի: Այսինքն՝ մարդն այլեւս զրկված է քննադատաբար մոտենալու կարողությունից, ամեն ինչ ընդունում է հալած յուղի տեղ։

-Փաստորեն ստացվում է, որ շատ դեպքերում աղանդների դեմ պայքարելը անհնա՞ր է։

-Եվ եվրոպական օրենսդրությամբ, եւ անգամ մեր գործող օրենքով, որն անկատար է, կարող ենք, հնարավոր է պայքարել այս չարիքի դեմ: Անշուշտ օրենքի վերանայման, այն խստացնելու կարիքը կա, հատկապես հոգեորսությունն արգելող օրենքի հստակ պահանջ ընդունելու առումով:

Ի դեպ, այս համատեքստում ավելորդ չեմ համարում հիշատակել Facebook սոցիալական ցանցում սկսված «Ոչ աղանդներին» շարժումը, որին հազարավոր մարդիկ են միացել արդեն:

Advertisements

2 Responses to “Աղանդները կրոնական ռասիզմ քարոզող կազմակերպություններ են”

  1. Երեմիա Says:

    Ամնենա մեծ չարիքը՝ դա ձեր հայ ՞աստվածներն են՞: ամոթա, հազար ամոթ, արդեն հեթանոսություննա գլուխ բարձրացնում: Վայն եկել ու ձեզ տարել Է:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: