Ավելի ու ավելի հստակ է դառնում որ այս բոլոր ժամանակահատվածում Թուրքիան դավադրաբար ծրագրում էր իր ազդեցությունը ուժեղացնել Մերձավոր Արեւելքում, Իսլամության եւ ժողովրդավարության քողի տակ .
Եգիպոսի “Իսլամ եղբայրներ”ը եւ Թուրքիան են կանգնած Սիրիայի անկարգությունների հետեվում:
Ըստ Դամասկոսում գտնվող լավատեղյակ աղբյուրների, Սիրիայում տեղի ունեցող անկարգությունների «աննախադեպ ակտիվացումը” բխում է «Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ մահմեդական եղբայրություն շարժումի միջեվ կայացած գործարքից»:
Զեկույցում նաեւ նշվում է, որ Սաուդյան Արաբիայի հետախուզության գործակալությունը նունպես մասնակցում է դավադրության:
Ըստ զեկույցի բովանդակության, նման դեպքերի տրամաբանությունից ելնելով հավանական է մոտ ապագայում, նոր զարգացումներ տեղի ունենան , որոնք փոխելու են սահմանված նորմերը ոչ միայն Սիրիայում եւ Լիբանանում, այլեւ աշխարհի մյուս մասերում , մասնավորապես, Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում.
Առնվազն 120 Սիրիացի զինվորներ զոհվեցին երբ զինված խմբավորումներ հարձակվեցին ոստիկանության եւ անվտանգության կայանների վրա:. Սիրիայի կառավարությունը իր խոսնակի միջոցով հայտնեց որ այդ զենքերը Սիրիա մուտք են գործել Թուրքիայից:
Թողնել պատասխան