Ո՞վ է Հայաստանյայց եկեղեցու սուրբ Աննան

by

Ի՞նչ է այդ մասին պատմում հենց քրիստոնեական աղբյուրը

Հայտնի իրողություն է՝ Հայաստանյայց եկեղեցին մեծ ցնծությամբ է ծանուցում հերթական եկեղեցու՝ «Աստծո տան» կառուցման մասին: Դե ինչ-պես չցնծա, երբ եղած եկեղեցիներում «Աստվածը» նեղվածք է զգում, դրանից նա տրտնջում է եւ ինքը՝ հասկանալով դա՝ գոհացնում է նրա ցանկությու-նը…
Իսկ եթե Հայաստանի ազատ մնացած ողջ տարածքներում կառուցվե՜ն եկեղեցիներ, գոյություն ունեցող պետական կամ անհատական շինություններն էլ քանդվեն ու դրանց փոխարեն եկեղեցիներ կառուցվեն (արդեն սկսվել է), ապա քրիստոնեական «աստվածն» ու նրա Հայաստանյայց եկեղեցին որքա՜ն կուրախա-նան. դե, աստված լեն ու բոլ ելումուտ կանի, հավատացյալներն էլ հա կտեսնեն իրենց աստծուն,- ինչպե՜ս չուրախանա…

Բայց այդ մասին չէ իմ գրելիքը: Եկեղեցին ամեն անգամ ծանուցելով այս կամ այն եկեղեցու կառուցման մասին՝ ծանուցում է նաեւ, որ այդ եկեղե-ցին կապվում է այս կամ այն եկեղեցական սրբի կամ այսինչ-այնինչ՝ եկեղեցու հետ կապված խորհրդի կամ անձի հետ (մոռանալով, որ աստծո տունը չպետք է անհատականացվի…): Կառուցվելիք նոր եկեղեցիներից մեկը կապվում է Մարիամի մոր՝ Աննայի անվան հետ: Թվում էր, թե եկեղեցին իր հոտին ըստ ա-մենայնի կծանուցեր, թե ով է Աննան («Մարիամի մայր»՝ ծանուցումը քիչ է): Բայց նա հարկ չհամարեց դա անել, ուստի՝ մենք դա անենք: Եկեղեցու հո-տը թող իմանա, թե ինչ նոր քրիստոնեական «խորհուրդ» է մտնում իր «հոգեւոր» աշխարհ:
Նկատենք, որ Աննայի մասին հիշատակություն քրիստոնեական կանոնիկ սուրբ գրքերում (ու ըստ դրանց կազմված բառարաններում ու հանրագիտարաննե-րում) գրեթե չկա. եկեղեցին ինչ-ինչ պատճառներով մոռացության է մատնել իր «աստծո» տատին: Աննայի մասին մի պատմության հանդիպում ենք քրիստոնեական տարականոն գրքերում միայն, որը կոչվում է «Հակոբի1 պատմությունը Մարիամի ծննդի մասին»:
Ահա թե ինչ է պատմում այդ գիրքը: Աննան եւ նրա ամուսինը՝ Հովակիմը, երկար ժամանակ զավակ չեն ունենում (վերջինս ամուլ՝ հին ժամանակներում եբրայական տարածված հիվանդությամբ ախտահարված է լինում): Նրանցից հրեական տոներին «տիրոջ»՝ Եհովայի տաճարում զոհաբերություն չեն ընդու-նում, քանզի նրանք անզավակ էին եւ հուդդա ազգը չէին շատացնում: Մերժվածությունը ամուսիններին տրտմության մեջ է գցում: Եվ ահա օրերից մի օր, երբ Աննան դրանից հուզված լաց է լինում, նրա ծառան՝ Յուդիֆը, նրան խորհուրդ է տալիս. «Մինչեւ ե՞րբ պետք է քո հոգին հալումաշ ա-նես. Տիրոջ մեծ օրն է մոտենում, եւ չպետք է դու լաց լինես: Վերցրու իմ գլխի ժապավենը2, որը տիրուհին ինձ տվել է իմ աշխատանքի դիմաց. հարկ չկա ինձ այն կրել, քանի որ ես ծառա եմ, իսկ այն կրում են ի նշան ազնվականության3»: Ասածից հետեւում է, որ ծառան իր տիրուհուն խորհուրդ է տալիս ժապավենը կապել գլխին ու գնալ տաճար՝ մի գուցե… բախտը բերի: Սեմական՝ զավակ ունենալու հինավուրց «տեխնոլոգիային» քաջատեղյակ լի-նելով, Աննան հասկանալով իր ծառայի ակնարկի իմաստը ու դրանից քաշվելով՝ նրան պատասխանում է. «Հեռացի՛ր ինձանից, ես չպետք է դա անեմ4: Գայթակ-ղիչ չէ, արդյո՞ք, դրդել քեզ գալ ու քո պես ինձ էլ ստիպել մեղք գործել (պարզ է, թե ինչ մեղքի մասին է խոսքը,-հեղ.)»: Բայց եւ այնպես՝ Աննան ի վերջո հետ է կանգնում իր ասածներից եւ հետեւում ծառայի խորհրդին:
Վարքագիրը այնուհետեւ գրում է. «Աննան հանում է իր զգեստները, զարդարում է իր գլուխը, հագնում իր ամուսնական զգեստները եւ գնում այ-գի, այնտեղ զբոսնելով մինչեւ ժամը իննը, եւ տեսնելով դափնու ծառը (այս ծառն, ըստ երեւույթին, «զուգավորման ծառն» է լինում,-հեղ.)՝ նստում նրա տակ ու սկսում Տիրոջը աղոթել՝ ասելով. իմ հայրերի աստված, օրհնիր ինձ եւ ունկ դիր իմ աղոթքներին, ինչպես օրհնեցիր Սառա-յին եւ նրան Իսահակ որդի պարգեւեցիր…»: «Աստված լսում է նրա աղոթքները» եւ իր «հրեշտակին» ուղարկում է «ավետիս տալու» Աննային, որ նա բեղմնավորվելու եւ զավակ է ունենալու, ով, ինչպես գիտենք, լինում է Մարիամը՝ Հիսուսի մայրը:
Այս ամենը տեղի է ունենում Աննայի ամուսնու՝ Հովակիմի տանից բացակայության ժամանակ: Բայց նա վերադառնալով եւ իմանալով «ավետիսը», նույն-պես ուրախանում է «Աստծո պարգեւով»:
Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են:
Բայց եւ այնպես Նժդեհի օգնությամբ մի փոքրիկ մեկնաբանություն. «Ժողովուրդներ կան, որոնք իրենց բացասորեն մարդկայինը – իրենց նկա-րագրի ամենադատապարտելի թերիները, կենսաբանական անհրաժեշտությամբ, ծառայեցնում են իրենց գոյության պաշտպանության»:

Քուրմ Մանուկ 

1 Ենթադրություն կա առ այն, որ Հակոբը եղել է Հիսուսի խորթ եղբայրը, որը եւ հիմք է տալիս կարծելու, որ նրա պատմածը հավաստի է:
2 Խոսքը այն խորհրդանշական ժապավենի մասին է, որը հին սեմական սովորույթի համաձայն, կանայք կապում-գնում էին Տիրոջ տաճար՝ այնտեղ ի-րենց զավակ ունենալու բախտը փորձելու համար:…
3 Ըստ նշված սեմական սովորույթի՝ ազնվական կանայք միայն իրավունք ունեին ժապավենից օգտվելու (տե՛ս Հերոդոտոս):
4 Սեմական՝ հրեական ճյուղում հին սեմական նշված սովորույթը արդեն ամոթ էր համարվում:

«Լուսանցք» թիվ 22 (198), 2011թ.

3 Responses to “Ո՞վ է Հայաստանյայց եկեղեցու սուրբ Աննան”

  1. Փիրուզա Says:

    Ցանկալի կլիներ մանրամասնեիք, արդյոք դա վերերկրային, գերբնական երևույթ է, որ կարողացել են երեխա ունենալ, թե շատ բնական ճանապարհով, քանի որ այստեղ հստակ ասվում է, որ Հովակիմն է անպտուղ եղել, այլ ոչ թե Աննան. կուզենայի, որ ասեիք, թե արդյոք Ձեր գրածի տողատակը ճիշտ եմ հասկանում, նամանավանդ, երբ համարվել է դա մեղք:

  2. karen Says:

    «Աստված լսում է նրա աղոթքները» եւ իր «հրեշտակին» ուղարկում է «ավետիս տալու»

    Լավ էլի, մի հատ էլ իմ մամայի աղոթքը լսեր Աստված….

    դուք հասկանում էք որ սա հեքյաթ ա
    Կարեն Արորդի

  3. ՊԱՅԾԱՌաՏԵՍ Says:

    Լավ է, որ Աննայի ինչությունը լուսաբանվել է:

    Այնուամենայնիվ, նման սովորույթներ և ժապավեններ ու գոտիներ եղել են ամենուրեք, և դրանք սեմական չեն, այլ` համամարդկային: Հայերս նույնպես ունեցել ենք նմանատիպ սովորույթներ և սրբատեղիներ ամուլ կանանց համար… և հայկական գյուղերում հաճախ նման խնդիրները լուծվել են մեծահասակ և հարգի կնոջ նախաձեռնությամբ… շատ բաներ պահպանվել են ծեսի տեսքով:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: