Սոդոմ-Գոմոր Գրիգոր Լուսավորչի տարածքում

by

lragir.am
10.06.2011
ՍՅՈՒԶԱՆ ՍԻՄՈՆՅԱՆ

Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքում ուշ ժամերի արտասովոր կրքեր են եռում։ 12-ից 14 տարեկան տղաները, որոնք ցերեկները հատիկով վարդ են վաճառում անցորդներին, կամ նրանցից փող են մուրում, գիշերները վաստակում են եկեղեցու պատերի տակ և հարակից կանաչ գոտում «կլիենտ» սպասարկելով։ Ժամի առաջ մոմ վաճառող կանայք դեմքերը խաչակնքելով մեզ պատմեցին, որ «այդ անտերուդուս, թոկից փախած» երեխաները «ինչ ղալաթ ասես, որ չեն անում սադի մեջը»։ Այս տեղեկությունը ստուգելու համար զրուցեցինք թափառական և մուրացիկ անչափահասների, հատուկ դպրոցների նախկին սաների հետ, որոնք լավատեղյակ են փողոցային կյանքին և որոնց անունները հասկանալի պատճառներով չենք հրապարակում։

Երբ տղաներին էլ չեն խղճում

«Ռասսիա» կինոթատրոնի հարակից սրճարաններում ապրուստ վաստակող մարմնավաճառ տղաներն իրենց պաշտպանված են զգում այգու հասարակական զուգարաններում՝ առանց տանիքի, մետաղյա կրպակների մեջ, որոնց վրա գրված է «Տուալետ»։ Այս երեխաների գինը շատ ցածր է՝ 300-ից մինչև հազար դրամ։ Նրանք հիմնականում նախկին մուրացկաններ են։ Մուրացկանության լավագույն տարիքը 5-ից 8-ն է։ Աղջիկներին Երևանում ավելի հեշտությամբ են գումար տալիս, քան տղաներին։ Եթե տղան փոքրամարմին է, ապա մինչև 10-11 տարեկան նրան դեռ խղճում և փող են տալիս։ Մի երկու տարի անց, տղան «խեղճ» ու «լավիկ» տեսքը կորցնում է, այլեւս վստահություն չի ներշնչում։ Անցորդները ոչ միայն դադարում են նրան փող տալ, այլև խուսափում են կողքով անցնել։ «Բա ի՞նչ անեն, մինչև 5-6 տարեկանը ինքը իրա փողը կարում ա առնի, բայց որ մեծանում ա, էլ չի առնում, պետք ա մի ձև ապրի՞, թե չէ»։ — բացատրում է ինձ հատուկ դպրոցի նախկին սաներից մեկը՝ Բ-ն։ Նա հիմա 20 տարեկան է՝ գործազուրկ։ Նախկինում գիշերօթիկի ամենաչար աշակերտներից էր, ամենաշատն էր փախչում դպրոցից։ Մի քանի օր թափառում էր, գիշերում էր ինտերնետ ակումբներում, վերադառնում էր հարստացած։ Դպրոցի մյուս աշակերտը հայհոյանքի համարժեք մի բառով է բնորոշում Բ-ին՝ «գարլախված», և ասում է, որ նրա կողքը ոչ ոք չի նստում։

«Օգտագործված» տղաներ

Փողոցային երեխաների շրջանում տարածված այս բառը սարսափելի տառապանքների աղբյուր է փոքրիկ տղայի համար։ Այդ բառը նշանակում է «տղամարդկանց կողմից օգտագործված տղաներ»։ Չնայած այս խմբի հետ առերես փորձում են չշփվել, բայց նրանց օրինակը վարակիչ է։ Փոքր տղաներն արագ սովորեցնում են մեկը մյուսին, թե ինչպես կարելի է Կոմայգում, կամ Ռասսիայի մոտ արագ հարստանալ։ Մանկավարժներն ու ոստիկանները երեխաների այս խմբի մասին չեն խոսում, աշխատում են չնկատել նրանց։

«Ուզում էին տղա պատիվ տան»

Հ-ն, որը նույնպես հատուկ դպրոցի նախկին սան է և լավատեղյակ է փողոցային անցուդարձից, ասում է, որ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տարածքը «գոմիկների բացատ» է կոչվում։ Մի օր ընկերոջ հետ նա անցել է այդ տեղով։ «Ընկերս բերեց մեկին՝ բա պատիվ եմ տալիս քեզ՝ ցկցկում ա, էլի, վրես։ Սպիտակոտ, ունքերը հանած, ակուրատնի, հորս արեւ։ Դու քո կնիկ հալով չէիր ասի, տղա ա։ Մեկ էլ ձենից խոսալուց, նմանացնում եմ ինչ-որ մեկի։ Որ չտեսա մեր հին աշակերտներից ա դպրոցի, որ դրան Դոդիկ էինք ասում, Էդուարդ էր անունը։ Բոյովցել էր, սիրունացել էր։ Դու մի ասա, էլի կան մեր դպրոցից։ Ինձի ճանաչել է, ուզում ա կրուտիտ ըլնի։ Բա՝ ես ժամանակ չունեմ, էսօր արդեն «կլենտ» կա, սպասում են։ Մեկ էլ ընկերս ասեց. «Մի հատ մազը քաշի»։ Ասեցի՝ էսի մենթերի հետ կապված ա, գործ չունեմ։ Ասեց. «Քաշի, ես ստեղ եմ, հորողբորս կասեմ, եթե մի բան ըլնի։ Տեր եմ»։ Հորողբերը մենթ էր։ Որ չքաշեցի, տենամ տղա ա։ Արա, ասեցի, սրան էի՞ր ինձ պատիվ տալիս»։ Հ-ից 10 հազար դրամ են պահանջել, բայց մոմավաճառ կանայք ասում են, որ փոքրերի գինն ավելի ցածր է, սկսում է 300 դրամից։ «Փոքրեր էլ կան, — պատմում էր Հ-ն, — իրանք ունեն իրանց մեծերը։ Դրանք դաժե սկամեյկա են զբաղացնում։ Որ գնաս նստես, կասի՝ հել ստուց։ Տեղ քնում են դրանք, էդ աթոռներին։ Կլիենտը գալիս ա, ասում ա. «Վեր կաց, եկել եմ»։ Էն Բուրատինոյի բաները որ կա – Տելեպուզիկ-մուզիկ։ Տենց էլ են կպցնում։ Կան, դրանց մեջ էլ կան։ Ես մի հոգու «պալիտ» եմ արել։ Պիտի իմանաս, որ շորովն ա։ Ինձի ասին, այ, էս շորովը ինքն ա։ Ասեցի. «Արա Հովո՞»։ Ասեց՝ «Ես տելեպուզիկն եմ, ի՞նչ Հովո։ Ասեցի. «Արա, հըլը գլխարկդ հանի, այ Տելեպուզիկ»։ 18 հատուկ դպրոցից էր։ Ծովինարի դիրեկտոր եղած վախտ էր ավարտել»։

Տղա-մարմնավաճառները հիմնականում հավաքվում են այն վայրերում, որտեղ 24 ժամյա առևտուր է, դիսկոտեկներ, սրճարաններ։ Տարածքը հսկող ոստիկանները պատմեցին, որ այդպիսի հավաքատեղիներ են Կոմայգին և Մոնումենտի այգու հարակից տարածքը՝ Արագիլ ռեստորանի մոտ։ Ոստիկանները 7-ն էին՝ երեքը համազգեստով, չորսը քաղաքացիական հագուստով։ Նրանք չժխտեցին, որ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու շուրջ երեկոները Սոդոմ-Գոմոր է, բայց որևէ տեղեկություն այս երեխաների մասին չհայտնեցին։

«Մենք շատ բաներ ենք լսում, շատ բաներ ենք տեսնում, բայց իրավունք չունենք ձեզ տեղեկություններ հայտնելու։ Անչափահասներն ինչ –որ ուզում են անել, ոչ էս ծառի, ոչ էլ էն ծառի տակ են անում։ Ստեղ նրանք ծանոթանում են իրար հետ ու գնում են ուրիշ տեղեր», — ասաց քաղաքացիական հագուստով մի ոստիկան, որն իր անունը սակայն չհայտնեց ։ Մենք իրավասու չենք նրանց մոտենալ, քանի դեռ արգելված ոչինչ չեն անում», — ասաց տարածքի ոստիկանը։

4 Responses to “Սոդոմ-Գոմոր Գրիգոր Լուսավորչի տարածքում”

  1. "HOROVEL" newspaper, "Oukht Hayrenyats" movement Says:

    To Haikuhi and ՊԱՅԾԱՌաՏԵՍ: the main problem is the our own national mentality. This is heavy times for all of us armenians. So, my opinion for this, that we must unit and fight with all wrong things in our life. Don’t think a lot, just do it!!! Let’s plan what we’ll do. This is about all the problems existing in armenian life. Find and kick them out!

  2. «ՀՈՐՈՎԵԼ» շաբաթաթերթ, «Ուխտ Հայրենյաց» շարժում Says:

    Պետք է աշխատել հենց սկզբից` երբ դեռ նրանք չեն հայտնվել փողոցում: Իսկ եթե արդեն հայտնվել են, պետք է կամ գտնել նրանց, ովքեր ստիպում են նրանց դրանով զբաղվել, կամ էլ ուղղակի կոչ անել ժողովրդին, որպեսզի ազգովի կարողանանք այդ սերնդին ետ պահել նման կենսակերպից: Խնդրեմ, ծրագիր մշակենք, և գործենք: Սխալ է միայն խոսել այդ մասին: Սպասում եմ անդրադարձների:

  3. ՊԱՅԾԱՌաՏԵՍ Says:

    «Սոդոմ ու Գոմոր» կոչելը ճիշտ չէ, կարծրատիպ է:
    Նույն ձևով, ցավոք սրտի, շատ քրիստոնյաների մոտ էլ կա կարծրատիպ. երբ ասում են հեթանոս, ապա մտածում են` պոռնկություն է, անբարոյականություն և մարդկային զոհաբերություններ: Բայց դա իրական չէ, կարծրատիպ է: Նույնն էլ «Սոդոմ ու Գոմորը». կարծրատիպ է:

    Ահա մի լավ բացատրություն Սոդոմի և Գոմորի պատմության մասին.
    «Ի՞նչ է կատարվում Սոդոմում: Ղովտին այցելում է երկու հրեշտակ, որոնց նա ընդունում է և տեղ է տալիս իր տան մեջ: Արվագետների կամ արվամոլների մի ամբոխ գալիս է և պահանջում հյուրերին «գիտենալ»: Ի պատասխան Ղովտն աղերսում է քաղաքացիներին չարություն չանել, առաջարկում իր երկու կույս աղջիկներին հյուրերի փոխարեն՝ նշելով. (Ծննդոց 19:8)«… բայց միայն այս մարդոցը բան մը մի՛ ընեք. քանզի անոնք իմ յարկիս շուքին տակ մտան»: Արդյո՞ք Ղովտի դեպքն էլ հյուրասիրության մասին չէ: Նա իր հյուրերին պաշտպանելու համար նույնսիկ իր կույս աղջիկներին է դեմ տալիս անբարոյական ամբոխին. միայն թե ՀՅՈՒՐԵՐԻՆ, իր ՀԱՐԿԻ կամ ՏԱՆԻՔԻ ՇՈՒՔԻ ՆԵՐՔՈ ՄՏԱԾՆԵՐԻՆ չանարգեն: Այո, դա պատիժ էր (Սոդոմի ու Գոմորի անբարոյական բնակիչների կործանումը): Այո, դա պատիժ էր հյուրերին անարգելու համար: Այո, դա պատիժ էր բռնաբարության փորձի համար. բնակիչները փորձեցին բռնի կերպով մտնել Ղովտի տուն և «գիտենալ» հյուրերին: Դա պատիժ էր անբարոյականության համար: Դա նաև պատիժ էր ընդդեմ քսենոֆոբիայի (օտարավախության). նույն տեղի 9րդ խոսքում բնակիչներն են Ղովտին սպառնում. «Հեռո՛ւ կաց։ Դու ﬔր երկիրը մտար իբրև պանդուխտ բնակուելու. ﬕթէ դատաստա՞ն էլ ես ուզում տեսնել։ Հիմա քեզ աւելի շատ կը չարչարենք, քան նրանց»:

    Սոդոմի պատմությունը շատ ավելի խորն է, քան կարծում եք: Հյուրասիրության սրբազան օրենքների խախտում, օտարավախություն, ավազակություն: Սոդոմականը վատ բան է. և՜ գեյը, և՜ հետերոսեքսուալը կարող են սոդոմական լինել: Դա սեռականության հետ կապ չունի:

    ԱՎԵԼԻՆ. ի՞նչ ենք հասկանում “հրեշտակ” ասելով: Հիմնականում, երբ ասում ենք հրեշտակ, պատկերացնում ենք անմարմին ու եթերային էակների, որոնք անսեռ են: Արդյո՞ք Սոդոմի հյուր հրեշտակները մարդկային մարմին ունեին. մարմին, սեռ, սեռական, արտաթորանքի օրգաններ ունեի՞ն, թե՞ անմարմին ու եթերային արարածներ էին: Արդյո՞ք դա պատմություն է, թե ինչպես տղամարդկանց մի խումբ ուզում էր բռնաբարել այլ տղամարդկանց, թե՞ ինչպես տղամարդիկ ուզում էին “գիտենալ” հրեշտակներին (ու ոչ թե այլ տղամարդկանց):

    Ինչո՞ւ եք Սոդոմի պատմությունը բառացի ընդունում: Չէ՞ որ դա սրբագրված գրականություն է, ուր շատ հաճախ են գործածում թաքնված, ալեգորիկ իմաստով մեկնությունները: Արդյո՞ք ատում եք ձեր ծնողներին, կնոջն ու որդիներին, երբ Քրիստոսն ասում է՝ ատեք (Ղուկաս 14:26. “Եթէ մէկը ինծի գայ՝ բայց չատէ իր հայրն ու մայրը, կինը եւ զաւակները, եղբայրներն ու քոյրերը, նաեւ իր անձը, չի կրնար իմ աշակերտս ըլլալ…”: Արևելահայերենում բառը փոխել են՝ դարձնելով “նախընտրել”, բայց արևմտահայերը չեն փոխել՝ գրելով “ատել”), թե՞ այլ կերպ եք մեկնաբանում այդ խոսքը: Իսկ ինչո՞ւ եք Սոդոմի դեպքերը բառացի մեկնաբանում: Սոդոմի մեղքը ահավոր էր. նրանք ընկել էին, շատ էին ստորացել: Նույնասեռականությունը նման մեղք չէ: Սոդոմականները խեղդվում էին անգրագիտության ու տգիտության մեջ, ՆՐԱՆՔ ՉԷԻՆ ՀԱՐԳՈՒՄ ԱՎԱՆԴՈՒՅԹՆ ՈՒ ՕՐԵՆՔԸ: ԴԱ էր նրանց մեղքը:

    Որովհետև նույնասեռականները, ինչպես նաև այլ մարդիկ շատ մեծ օգուտներ են բերում մարդկությանը. նշենք միայն Սոկրատեսի, Դա Վինչիի, Միքելանջելոյի, Չայկովսկու անունները: Ուստի, սոդոմական ու նույնասեռական իրարից շատ տարբեր են: Գեյն էլ կարող է սոդոմական լինել, հետերոսեքսուալն էլ, ասեքսուալն էլ. ցանկացած մարդ: Իսկ Սոդոմի պատմության իմաստն ու կարևորությունն ահռելի են, մի՜ խեղաթյուրեք ու նեղացրեք իմաստը:

    Եթե ուզում եք խուսափել Սոդոմից, պիտի խուսափեք անգրագիտությունից, տգիտությունից, պիտի հարգեք օրենքներն ու բարոյականությունը, պիտի օտարավախ (քսենոֆոբ) չլինեք:

    Եթե անարգեք ձեր դիմացինին, դա սոդոմականություն կլինի: Երբ քարավանները Սոդոմ ու Գոմոր էին գնում առևտուր անելու, նրանց թալանում էին ու փող չէին տալիս: ԴԱ սոդոմականություն էր, որովհետև հյուրասիրության օրենքներից բացի նաև առևտրի օրենքներն էին խախտում, միջազգային օրենքներ, որ հնագույն ժամանակներից էին գործում»:

    To Haikuhi: Deah Haikuhi, animals don’t have sex workers, do they? Animals don’t get paid for what they do nor they need money to survive. Therefore, I think your comparison is not suitable here.
    Where is our God? Who is our God? Aren’t we ourselves God-powered creatures? Don’t we have enough power to create and to change? Why you call upon God? It is an easy way to avoid challenges and responsibility by claiming God (or government or someone else but not you) is responsible.

    “Be the change you want to see” Mahatma Gandhi. Instead of blaming others and asking questions, do something yourself, would you?

  4. Karine Says:

    Ցավալի է… շատ ցավալի է: Ես սկզբում մտածեցի հերթական հոմոֆոբիկ հոդվածն է բայց այս մեկը ժխտել չեմ կարող, մենք իրոք ունենք այդ խնդիրը: Իսկ Սոդոմն ու գոմորը ինձ թվում է բոլորովին կապ չունեն անչափահասների հետ, նրանք գեյեր չեն, նրանք ուղակի մարմնավաճառներ են որոնք ստիպված են դա անել , որ ապրուստի միջոց ունենան: Գեյեր չեն նաև կոմայգու տրանսվիստիտները, որոնց շատ տհաճ է նայել, բայց նրանք տրանսեքսուալ մարմնավաճառներ են, չեմ կարծում որ բոլոր լեսբուհիները, գեյերը, ինտերսեքսները և բիսեքսուալները մարմնավաճառներ են:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: