Կաթողիկոսի անտրամաբանական զիջումները

by

1in.am
14.06.2011

«Կաթողիկոսի՝ վրաստանյան այցի գրեթե ողջ օրակարգը, հոգևոր առաջնորդների ընդունած հռչակագիրը «զիջման» տրամաբանություն ունեն: Մինչդեռ այստեղ հայկական կողմը զիջումների գնալու անհրաժեշտություն չուներ: Ոչ թե Հայաստանը, այլ Վրաստանն է բացահայտորեն արհամարհում իր երկրի կրոնական փոքրամասնության իրավունքները՝ միտումնավոր հրաժարվելով վավերացնել խղճի ազատության, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների մասին միջազգային կոնվենցիաները, չկատարելով համապատասխան օրենք ընդունելու ԵԽ պահանջները:

Վրացական և ոչ թե հայկական կողմն է փորձում յուրացնել ոչ միայն քաղկեդոնական, այլև դարավոր հայկական եկեղեցիները: Եվ Վրաստանում հայկական եկեղեցուն, իսկ Հայաստանում վրաց եկեղեցուն իրավաբանական կարգավիճակը միաժամանակ ճանաչելու վրացական պայմաններին համաձայնելով, ընդ որում առանց քննարկման առարկա դարձնելու Վրաստանի տարածքում հայկական եկեղեցիների վիճակի խնդիրը, հայկական կողմը հավասարություն է դնում երկու երկրներում խնդրո առարկայի շուրջ վարվող քաղաքականությունների միջև և օրինականացնում է հայկական ազգային փոքրամասնության, առաքելական կրոնական համայնքի և հայկական եկեղեցիների նկատմամբ Վրաստանի իշխանությունների անհանդուրժողականությունը»,- գրում է թերթը և հավելում. «Սա ուղղակի վկայությունն է այն բանի, որ եկեղեցին ևս վարակվել է հայկական «փառապանծ» դիվանագիտությանը բնորոշ բոլոր ախտերով»:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: