Արցախի սահմանները սակարկման առարկա չեն

by

lragir
14.06.2011

Մինչ մոտենում է Կազանում Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման օրը, աճում է հայկական հասարակության մտահոգությունը նրանց հանդիպման հնարավոր հետեւանքների վերաբերյալ: Ճանապարհային քարտեզը կամ հիմնարար սկզբունքները, որոնց ստորագրումն ակնկալվում է 2011 թ. հունիսի վերջին, ժողովուրդն ընկալում է իբրև Հայաստանի համար անբարենպաստ: Այս մտավախության վրա յուղ է լցրել հատկապես Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն իր վերջերս արած հայատարարությամբ, թե կողմերը ընդհանուր համաձայնության են եկել հակամարտության գոտում խաղաղապահ զորքերի տեղակայման, ինչպես նաև որոշ շրջանների հանձնման վերաբերյալ: Ինչևէ, հայաստանյան քաղաքագետներից շատերն այդ հայտարարությունները համարում են իրականության հերթական աղճատում կամ Ադրբեջանի ժողովրդին սիրաշահելուն ուղղված ևս մեկ դիվանագիտական հնար:

2011 թ. հունիսի 10-ին ԵԱՀԿ համանախագահների հետ վերջին հանդիպման ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախագահ Էդվարդ Նալբանդյանը անդրադարձավ իր ադրբեջանցի գործընկերոջ ապակողմնորոշիչ արտահայտությոններին՝ դրանք որակելով իբրև«բանակցային գործընթացի էությունը աղավաղող» և «հորինված մանրամասներ»:

Չնայած այս հավաստումներին, հայ ժողովուրդն անհանգստության հիմքեր, այնուամենայնիվ, ունի: Ոչ հեռավոր անցյալում Սերժ Սարգսյանը, ով իրեն նախագահ է կարգել ՀՀ քաղաքացիների գլխին, հրապարակավ հայտարարել էր. «Աղդամը մեր հայրենիքը չէ»: Այս խոսքը Խորհրդային Արցախի սահմաններից դուրս, սակայն այսօր հայկական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող որոշ կամ բոլոր շրջանները հանձնելու պատրաստակամության աներկիմաստ հայտարարություն է: Այդ տարածքները բնակեցնելու, ինչպես նաև տեղի բնակիչներին պահելու համար տանելի պայմանների ստեղծման ձախողումը անբարենպաստ գործարք ստորագրելու ՀՀ ինքնանշանակ նախագահի հակվածության ևս մի ցուցիչ է:

Այս համատեքստում անհրաժեշտ է, որ հայ ժողովուրդը թե՛ Հայաստանում և թե՛ սփյուռքում իր ձայնը հնչեցնի ընդդեմ ՀՀ իշխանությունների պարտվողական քաղաքականությանը: Բոլոր պատմական հիմքերը մի կողմ դրած, պատերազմի ծարավ Ադրբեջանին դիմակայելու գործում Արցախի ներկա սահմաններն ամենաօպտիմալն են հանրապետության և նրա բնակչության անվտանգությունն ապահովելու համար: Արցախյան սահմաններն առանձին վերցրած արդեն իսկ կարևոր հակակշիռ են Ադրբեջանի աճող ռազմական և տնտեսական գերակայությանը: Իսկ այսպիսի ամուր սահմանների առկայությունը իմաստազրկում է խաղաղապահ զորքերի տեղայակայումը:

Արա Խ. Մանուկյանը զբաղվում է մարդու իրավունքների պաշտպանությամբ, Շահան Նաթալի ընտանեկան հիմնադրության ներկայացուցիչն է Արցախում և Հայաստանում, անդամակցում է Վաշինգտոնում գործող Policy Forum Armenia (PFA) կազմակերպությանը, հիմնել է http://www.thetruthmustbetold.com կայքը:

Արա Մանուկյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: