Մադրիդը չպետք է դառնա Հայաստանի պարտության խորհրդանիշ, իսկ Կազանը` վերջնագիծ

by

lragir
14.06.2011

Ի՞նչ են մադրիդյան սկզբունքները. դա բոլոր տեսանկյուններից մի անհեթեթ փաստաթուղթ է` սխալ բանակցությունների արդյունք: Նախևառաջ բանակցությունները պետք է վարել՝ ընդունելով իրականությունը և հիմնվելով ստեղծված իրավիճակի վրա, այլ ոչ թե հիմք ընդունելով անցյալում եղած և ներկայում գոյություն չունեցող հանգամանքները: Ղարաբաղյան հիմնահարցի շուրջ բանակցությունները հենց ի սկզբանե սխալ հունով  գնացին` դուրս թողնելով արցախյան կողմին բանակցությունների գործընթացից, մինչդեռ միջազգային իրավունքի նորմերի համաձայն, Արցախը կարող էր և պետք է լիներ բանակցությունների լիիրավ կողմ: Հայաստանն ու Ադրբեջանը կարող են բանակցել, որպես առանձին պետություններ` իրենց միջև առկա խնդիրները լուծելու համար: Հենց ինքը  Արցախյան խնդիր կամ Արցախյան  հիմնահարց տերմինը սխալ նշանակություն ունի, գոյություն չունի արցախյան հիմնահարց, գոյություն ունի արցախցիների իրավունքների ճանաչման հարց: Ինչու ամեն ինչ սխալ սկսվեց ու սխալ հունով ընթացավ, և գնալով բանակցությունների ընթացքն ավելի հեռացավ իրականությունից:
 
Ներկայում հայերիս համար, կարծում եմ, ստեղծվել է այնպիսի մի փակուղային իրավիճակ, որի լուծումը դժվար թե մեզ համար դրական ընթացք ունենա:
 
Մադրիդյան սկզբունքներն ինքնին հակասում են միջազգային բոլոր նորմերը և  կոնֆլիկտների հարթման արդեն հայտնի բոլոր կանոններին: Առաջին հերթին դրանում փորձ է արվում վերադառնալ ներկայում գոյություն չունեցող մի իրավիճակի, որն ինքնին վտանգավոր է ամողջ տարածաշրջանի համար` այսինքն  վերադառնալ նախապատերազմյան շրջանում գոյություն ունեցող իրավիճակին: Հատկանշական է, որ որևէ հակամարտություն չի կարգավորվել նման ուղիով` օրինակները շատ են. Կոսովո, Աբխազիա, Հարավային Օսիա, Հարավային Սուդան և այլն:  Ինչպես  մի առիթով նշել է ՌԴ արտգործնախարար Ս. Լավրովը՝  կապված Կուրիլյան կղզիների  հետ. «Պատերազմի արդյունքները վերանայելը վտանգավոր է»: Ցանկացած  պատերազմի արդյունքների  վերանայում հղի է նոր վտանգներով ու նոր պատերազմով: Մադրիդյյան սկզբունքների արդյունքը կլինի ոչ թե ադրբեջանա-ղարաբաղյան սառեցված հակամարտության լուծումը, այլ՝ հակամարտությունը կրկնակի անգամ թեժացումը: Ինչու ե՞ք վտանգում Հայաստանն ու Արցախը:
 
Ինչպես  նշված է ՀՀ Սահմանադրության մեջ, ՀՀ Նախագահը հանդիսանում է ՀՀ անվտանգության երաշխավոր և, կարծում եմ՝  ոչ մի Նախագահ իրավունք չունի նման վտանգավոր քայլի դիմի` ստորագրելով այդ վտանգավոր փաստաթուղթը: Իսկ Արցախում սկսված ցանկացած նոր պատերազմին, տրամաբանական է, որ կներքաշվի նաև Հայաստանը: Բացի դրանից, ես` որպես ԼՂՀ քաղաքացի, լիովին տարակուսում եմ, թե ինչպես կարող է մի այլ պետության Նախագահ կամ որևէ այլ պաշտոնատար անձ որոշի իմ կամ իմ մտերիմների ճակատագիրը` նամանավանդ վտանգելով  մեր կյանքը և անձնական ազատությունները, խախտելով իմ պետության տարածքային ամբողջականությունը, խախտելով իմ իսկ անձնական և քաղաքական իրավունքները` այսինքն ես ինքս նրան չեմ տվել նման լիազորություններ, չեմ ընտրել նրան համընդհանուր ընտրություններով:
 
Իսկ վերջերս շրջանառության մեջ դրված այն փաստը, որ Արցախում ուզում են տեղակայել խաղաղապահներ, ինձ լիովին զարմացրեց և վրդովեց: Խաղաղապահ ուժերը տեղակայում են  միայն թեժ հակամարտությունների գոտիներում, եթե կողմերը չեն կարողանում ապահովել այդ տարածքում բնակվող բնակչության անվտանգությունը. կարծում եմ` Արցախում վաղուց նման խնդիր չկա: Ինչի՞ են պետք խաղաղապահներ, մի՞թե չեն տեսնում, որ աշխարհի որ կետում նրանք հայտնվում են ՝ կռիվ ու խառնաշփոթ է սկսվում: Արդյո՞ք դա մեզ պետք է:
 
Իսկ ինչո՞ւ է ՀՀ քաղաքական դաշտում տարօրինակ լռություն, միգուցե արդեն նրանց համար ամեն ինչ պարզ է, համենայնդեպս, հարգարժան պարոնայք, ես վստահաբար կասեմ՝ Արցախի ժողովուրդը ոչ մի թիզ հող չի զիջի իր երկրից:
 
Հարցերը շատ են, իսկ պատասխաններ չկան: Մենք բոլորս` նամանավանդ Արցախում, պետք է սթափվենք և չսպասենք, որպեսզի մի օր  կանգնենք արդեն իրական փաստի առաջ` մեր բազում կորուստներին ավելացնելով  Տիգրանակերտը, Դադիվանքը, Քարվաճառը:

Վահե Հարությունյան, Ստեփանակերտ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: