հրաժարական Պետական Համալսարանի Հայագիտական Հետազօտութիւնների Ինստիտուտի Ցեղասպանագիտութեան Բաժնի վարիչի պաշտօնից

by

Երեւան, 5 հոկտեմբեր 2009

Երեւանի Պետական Համալսարանի ռեկտոր, ԵՊՀ Հայագիտական Հետազօտութիւն-ների Ինստիտուտի տնօրէն, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆ. Արամ Սիմոնեանին,

Յարգարժան պր. Սիմոնեան,

Խնդրում եմ ընդունել իմ անկեղծ եւ խոր շնորհաւորանքները Մայր Բուհի փառապանծ 90-ամեայ յոբելեանի առթիւ, համալսարան, որի ուսանողը լինելու պատիւն ու երջան¬կու¬թիւնն եմ ունեցել, թէեւ իմ ուսումնառութիւնը մնացել է կիսատ` Արցախեան շարժման մաս¬նակցելու “աններելի յանցանքի” համար առեւանգումով եւ ԽՍՀՄի սահմաններից անմիջա¬պէս արտաքսումով։ Նման հեռանկարը բացառուած չէ նաեւ այսօր` 21 տարի անց, ՀՀ իբրեւ թէ անկախ պետականութեան պայմաններում` իմ նոյնպիսի գործունէութեան համար։
Ցաւօք սրտի, 90-ամեակի տօնակատարութիւնը զուգադիպեց համազգային մի այն-պիսի յուզական ալիքի, որի նմանը քիչ է պատահել մեր պատմութեան մէջ։ Արդարեւ, ՀՀ իշ-խա¬նութիւնները, ՀՀ նախագահի գլխաւորութեամբ, ոչ միայն տանում են ազգակործան գոր-ծու¬նէու¬թիւն, այլեւ` կատարում են հայ-թուրքական գործընթաց կոչուող ազգային դաւա-ճա¬նութիւն։
Անչափ վրդոված եմ, որ օրնիբուն հայոց պատմութիւնից բարբառող եւ Հայոց Ցեղա-սպա¬նութիւնից ճառող տիտղոսաւորներ կա՛մ լռում են այս երեւոյ¬թին ի տես, կա՛մ էլ, մասնակ¬ցում այդ դաւաճանութեան` փաստաբանի դեր կատարելով Սեր¬ժիկ Սարգս¬եան կոչեցեալի համար։ “Մեր ժամանակներում պատմաբանը պէտք է զինուոր լինի”,- ասում էր պատմաբան-հրա¬մա¬նատար, լուսա¬հոգի Բագրատ Ուլուբաբեանը։ Նման տիտղոսակիրներին կարելի՞ է “զին¬ուոր” պատուա¬¬նու¬նը շնորհել։ Եթէ այո, ապա այդպիսիք այսօր դասալիքներ են պար¬զա¬պէս (այս նամակում չեմ ուզում աւելի ծանր որակումներ տալ)…
“Չկա՛յ աւելի մեծ պղծութիւն քան սեփական ժողովրդի պատմութեան չարամիտ աղա-ւա¬ղումը”,- գրել է Գարեգին Նժդեհը (“Իմ Պատասխանը”), իսկ որ այս գործընթացը տանելու է նման պղծութեան` դրանում որեւէ կասկած չունեմ (բաւարար է միայն պատմական հարցեր քննելու կոչուած յանձնաժողովի մասին կէտը)։

Յարգարժան պր. Սիմոնեան,
Սոյնով իմ հրաժարականն եմ ներկայացնում Երեւանի Պետական Համալսա¬րանի Հա-յա¬գիտական Հետազօտութիւնների Ինստիտուտի Ցեղասպանագիտութեան Բաժնի վա¬րի¬չի պաշ¬¬տօնից։ Ինձ համար աներեւակայելի խայտառակութիւն է լինել աշխատակիցը — այն էլ` Ցեղա¬սպանագիտութեան Բաժնի վարիչի պաշտօնում — մի կառոյցի, որի ղեկավարութիւնը լուռ ակա¬նատեսն է հայոց ազգային արժանապատուութիւնը հիմնայատակ քանդող դաւաճա¬նա¬կան գործընթացի (յետագայում էլ հաւանաբար լինի անմիջական յանցակիցը` “պատմու¬թեան վիճելի հարցեր քննարկելու” պիտակի տակ), փոխանակ լինելու առաջամարտիկը դա տապալող համահայկական շար¬ժումի։
Այսպիսով Դուք ազատուած կլինէք ՀՀ իշխանու¬թիւն¬ների դաւաճանութեան դէմ իմ յե-տագայ գործունէութեան համար նոյն իշխանութիւնների կող¬մից Ձեզ պատճառուելիք հա-ւանական գլխացաւանքներից եւ պատասխանատուութիւնից։

յարգանքներով`

Գէորգ Եազըճեան
(պատմ. գիտ. թեկնածու)

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: