Պրոֆեսորական աճպարարություններ այս անգամ Արաբական Արեւելքում Ռիչարդ Հովհաննիսյանի հերթական ծառայությունը իր պետությանը

by

Այս ամսի 3-ին եւ 4-ին, Բեյրութի հայ ավետարանական առաջին եկեղեցու սրահում կայա-ցավ “Հայոց ցեղասպանությունը եւ միջազգային օրենքը” խորագրով միջազգային գիտաժո-ղովը։ Հայտարարված կազմակերպիչներն էին նույն կրոնական համայնքին պատկանող Հայկազյան համալսարանն ու Միջին Արեւելքի Հայ դատի գրասենյակը։ Գիտաժողովին զու-գահեռ, նրա մասնակիցներից մի քանիսը առանձին ելույթներ ունեցան 2-5 սեպտեմբերին` հանրության առջեւ, իսկ նրանցից ոչ անհայտ պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ռիչարդ Հովհաննիսյանը 5 սեպտեմբերին Արեւմտյան Հայաստանի ու Կիլիկիայի մասին մի դասախոսությամբ հանդես եկավ նաեւ Դամասկոսում` տեղի առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցու սրահում։

Գիտաժողովին մասնակցեցին շուրջ 20 գիտնականներ տարբեր երկրներից, այդ թվում` ՀՀից (ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն` պալատական պատ-մաբան Հայկ Դեմոյանը) եւ Թուրքիայից։ Ի դեպ, զգալի էր հատկապես թուրք մասնակիցների հարաբերական տեսակետից մեծ քանակը` զեկուցողների թվի 1/3-ը։ Այս մանրուքը հարկ է ի մտի ունենալ ավելի լավ հասկանալու համար սույն միջոցառման բուն նպատակը, որի մա-սին կխոսենք քիչ անդին։

Մինչ այդ` մի քանի նույնքան կարեւոր նկատառելի մանրուքներ։

Գիտաժողովը կազմակերպվել էր շատ հապճեպ, ընդամենը 2 շաբաթվա ընթացքում։ Այդ մասին նույնիսկ տեղյակ չէր նույն համալսարանում “Էթնիկական հակամարտությունների կարգավորում” եւ “Ցեղասպանագիտություն” նյութերը դասախոսող դոկտոր Օհաննես Գեոքջյանը (որն, ի դեպ, ողջ Մերձավոր Արեւելքից միակն է, ով ստորագրել է ռիչարդհով-հաննիսյանական խմբակցության տխրահռչակ բողոքագիր-վերջնագիրը ամերիկահայ ու-սանողական միությունների եւ Հայ ազգայնական համախմբումի հարուցած արդարացի ընդվզման դեմ)։ Վերջինս դա իմացել էր … ԱՄՆ-ի Միչիգանի Դիրբոռնի հայագիտական հե-տազոտությունների կենտրոնի տնօրեն Արա Սանջյանից (նույնպես հակահայկական հայա-գիտության կարկառուն ներկայացուցիչ)։ Ավելին, մինչեւ գիտաժողովի նախընթաց 2-3 օրե-րը, նրանում հնչելիք զեկուցումները չէին ներկայացվել քննարկումների ղեկավարներին` դրանց պատշաճ կերպով պատրաստվելու համար։ Հետաքրքրական է, որ Հայկազյան հա-մալսարանից գիտաժողովի կազմակերպական հարցերով զբաղվում էր համալսարանի ու-սանողական հարցերի պատասխանատու Անդրանիկ Դաքեսյանը, որի պաշտոնի հետ այս միջոցառումը հեռավոր առնչություն իսկ չունի։ Հիշյալ անձը օգոստոսի վերջին օրերին ոգի ի բռին աշխատում էր (հատկապես հեռախոսազանգերով) ապահովելու լիբանանահայ մտա-վորականության ներկայությունը գիտաժողովին, ինչը նրան չհաջողվեց, քանի որ եթե մի կողմից կային արգելակիչ հանգամանքներ (արձակուրդով երկրից բացակայություն, այլ պայմանավորվածություններ եւ այլն), մյուս կողմից, սեպտեմբերի 1-ի ՀՀ-Թուրքիա (սխալ է դրանք հայ-թուրքական հայտարարել) դավաճանական արձանագրությունների հրապարա-կումը գիտաժողովի բացումից հաշված ժամեր առաջ` այդ մտավորականներից խելամիտնե-րի ու քիչ-շատ արժանապատվությունը պահպանածների մոտ կասկած առաջացրեց գիտա-ժողովի այդքան հապճեպ կազմակերպման ու անցկացման բուն նպատակի վերաբերյալ։
Եվ նրանք իրավացի էին։

Եվս մեկ մանրուք. ի տարբերություն շատ երկրների, Լիբանանում սեպտեմբերի սկիզբը հա-մարվում է ամառնային արձակուրդների շրջան, երբ երկրից մեծ մասամբ բացակայում են մտավորական ուժերը։ Եթե գիտաժողովի հայտարարված կազմակերպիչների իսկական նպատակը բավարար ներկայություն ապահովելն էր, ապա նրանք այդքան հիմար չէին չի-մանալու այս տարրական ճշմարտությունը, մանավանդ որ հենց իրենք են անմիջականորեն առնչվում կրթական ու ակադեմական ոլորտների հետ։

Արժե նշել նաեւ, թե հայ ավետարանական համայնքն ընդհանրապես, իսկ հիշյալ համալսա-րանը մասնավորապես, հայկական միջավայրում համարվում են ամերիկյան ազդեցության գործակալներ (խորապես հարգելով Գերսամ Ահարոնյանի, Երվանդ Քասունու եւ նման ազ-գայնական հայ ավետարանական մտավորականների բացառությունները)։ Հիշյալ համալ-սարանում էլ այդ ազդեցության տարածման մեջ էական դեր են խաղում համալսարանի նա-խագահ վերապատվելի դոկտոր Պոլ Հայդոստյանն ու հումանիտար ֆակուլտետի դեկան տիկին Արդա Էկմեկչին, որ նաեւ նիստերից մեկի քննարկման զեկուցաբերն էր։ Զեկուցա-բերներից էր նաեւ ոչ անհայտ ՀՅԴ Հայ դատի գրասենյակի պատասխանատուն Կիրո Մանո-յանը, որին, չգիտես ինչո՞ւ, կուսակցությունը այդ պաշտոնում շարունակում է պահպանել, երբ ՀՅԴ Հայ դատի նախաձեռնությունները մեկի մյուսի հետեւից շռնդալից ձախողության են մատնվում (դե՛հ, Դաշնակցությունը ե՞րբ է ընդունել, թե ինք կարող է երբեւէ սխալվել)…

Գիտաժողովին զեկուցումներով հանդես եկան արաբ պատմաբաններ Մուհամմադ Ռիֆաթ ալ-Իմամը (Եգիպտոս) եւ Ժան Շարաֆը (Լիբանան), արեւմտյան երկրների ներկայացուցիչ-ներ Վիլյամ Շաբասը, Ալֆրեդ դո Զայասը, Ռոջեր Սմիթը, Հենրի Տերրիոն, ՀՅԴ “Արմինյըն ո-ւիքլի” անգլերեն շաբաթաթերթի (ԱՄՆ) խմբագիր Խաչիկ Մուրադյանը, թուրքեր Ուղուր Ուն-գեորը, Ռագիբ Զարաքոլուն, Ջեյհան Բայրակդարը եւ Թաներ Աքչամը (վերջինիս բացակա-յության պատճառով զեկուցումը կարդաց Արդա Էկմեկչին), քուրդ կին դոկտորանտ Բիլգին Այաթան։ Ուշագրավ է, որ վերջին դասախոսությունը վերապահվել էր ակադեմիկոս Ռիչարդ Հովհաննիսյանին, որ խոսեց Հայոց ցեղասպանության ժառանգության համաշխարհայնաց-ման (գլոբալիզացիա) մասին։

Գիտաժողովի փակման նիստին, վեր. Հայդոստյանը հայտարարեց, թե գիտաժողովն անցել է բարձր մակարդակով եւ հաջողություն է արձանագրել։ Սա լիովին հասկանալի կլինի` եթե երեւան ենք հանում գիտաժողովի անցկացման բուն նպատակը, քանի որ ներկաների մեծա-գույն մասի կարծիքով` զեկուցումների մակարդակը եղել է բավականին ցածր, եւ միջոցա-ռումը “ծիտիկ” (ռուսերենով` “գալոչկա”) դնելու նպատակ է հետապնդել հայտնապես ։

Բոլոր վերոհիշյալ փաստերի համադրումը մեզ բերում է այն աներկբայելի եզրակացության, թե “Հայոց ցեղասպանությունը եւ միջազգային օրենքը” գիտաժողովը սեպտեմբերի 1-ի ար-ձանագրություններում հիշատակված հայ-թուրքական պատմական քննարկումների անհ-րաժեշտության վերաբերյալ կետի առաջին միջոցառումն էր, երբ այդ արձանագրություննե-րի վրայի թանաքը դեռ չէր իսկ հասցրել չորանալ։ Այլ խոսքով` Բեյրութում սկսվեց այն, ինչ որոշ բարդությունների էր հանդիպել Երեւանում` շնորհիվ հայ ազգայնականների ու քիչ-շատ իրենց ազգային արժանապատվությանը նախանձախնդիր մնացած պատմաբանների ուժեղ ընդդիմության։

Հետաքրքրական է, որ հայ-թուրքական գործընթացի դեմ օրնիբուն բղավող ՀՅԴ-ն հանդես է գալիս նման միջոցառման համակազմակերպչի հանգամանքով։ Այս փաստը կարող է զար-մացնել միայն միամիտներին, քանի որ ՀՅԴ-ն ինքը վաղուց է … ընդգրկված այդ գործընթա-ցում։ Հիշեցնենք, որ ապրիլի 22-23-ի փաստաթուղթը ստորագրվեց, երբ ՀՅԴ-ն մաս էր կազ-մում իշխանական համաձայնության (կոալիցիա) ու գրավոր տեսքով պատասխանատվութ-յուն կրում համաձայնական դաշինքի բոլոր (շեշտում ենք` ԲՈԼՈՐ) գործերի համար (5 օր ետք դաշինքից դուրս գալը ՀՅԴ-ի պատասխանատվությունը մազաչափ իսկ չի պակասեց-նում)։ Մյուս կողմից, մինչեւ ս.թ. ապրիլի վերջը, ՀՅԴ-ն շուրջ 10 տարի մաս էր կազմում ՀՀ իշխանության, հետեւաբար, կա՛մ այն է, որ նա չէր կռահում, թե իշխանության մեջ իր գոր-ծընկերները ի՞նչ են անում իր թիկունքում (այլ խոսքով` հանրապետականները դաշնակցա-կաններին դրել են … վարունգի տեղ), կա՛մ էլ դավադրության մասնակից են` հակառակ ի-րենց գոռում-գոչումների։ 2 դեպքում էլ վար է ընկնում իբրեւ թե ազգայնական ՀՅԴ-ի մեր-կությունը ծածկող թզի տերեւը…

Ուշագրավ է նաեւ պրոֆ. Ռ. Հովհաննիսյանի հրապարակային ելույթը Սիրիայի մայրաքա-ղաքում։ Ինչպես հայտնի է, Սիրիայում նման որեւէ միջոցառում կարելի չէ կազմակերպել ա-ռանց իշխանությունների նախնական թույլտվության։ Սա նշանակում է, որ սիրիական իշ-խանությունները եւս ներդրում են կատարում հայ-թուրքական գործընթացում, ինչպես այդ մասին Երեւանում հայտարարեց երկրի նախագահ Բաշշար Ասադը մի քանի ամիս առաջ Ե-րեւան իր պաշտոնական այցի ընթացքում։ Դա տեղավորվում է նաեւ ԱՄՆ-ի հետ Սիրիայի լարված հարաբերությունների թուլացման ներկայումս նկատվող միտումների մեջ։ Այ-սինքն` հայկական գործոնը հերթական անգամ իբրեւ մանրադրամ գործածվում է աշխար-հաքաղաքական մեծ խաղերի սեղանի վրա։

Ընթերցողի ուշադրությունը հրավիրում ենք այն փաստի վրա, որ ՀՀ-Թուրքիա հիշյալ արձա-նագրություններում ակնարկություն իսկ չկա, թե հայ-թուրքական պատմագիտական քննարկումները անցկացվելու են Թուրքիայո՞ւմ, ՀՀո՞ւմ թե՞ այլուր։

Այս առթիվ հիշեցնենք, որ արեւմտյան ազդեցության գործակալ Կովկասյան ինստիտուտն ու նրա տնօրեն, հայոց լեզուն ատող Ալեքսանդր Իսկանդարյանը անցյալ տարվա օգոստոսին Ստամբուլում հասցրեցին նման քննարկում կազմակերպել` մի քանի վրացու, աբխազի եւ օ-սեթի մասնակցությամբ քողածածկելով այդ միջոցառման բուն նպատակը, միջոցառում, որը կազմակերպվել էր շվեյցարական փողերով ու հովանավորությամբ, իսկ ինչպես հայտնի է, հայ-թուրքական այս խայտառակ գործընթացում Շվեյցարիան կատարում է առաջին ջութա-կի նվագը` ամերիկացի դիրիժորի ցպիկների շարժումների համաձայն… Ավելորդ չէ նշել նաեւ, որ ստամբուլյան այս խառնաժողովի նյութերը Կովկասյան ինստիտուտը Երեւանում հրատարակեց ռուսերենով եւ անգլերենով, նյութեր, որոնցից գոնե մեկի մեջ (հայ-թուրքա-կան գործընթացում աշխույժ ընդգրկված Այբարս Գեորգյուլյուի ելույթում) Հայոց ցեղասպա-նության իրողությունը կասկածի տակ է առնվում եւ նույնիսկ ուրացվում։ Մի խոսքով` ՀՀ իշ-խանությունների հանցավոր լռության պայմաններում, ՀՀում լույս է տեսել եւ անարգել տա-րածվել Հայոց ցեղասպանությունն ուրացող հրատարակություն։ Սրանից ավելի ստորութ-յուն կարելի՞ է երեւակայել…

Այս զազրելի գործընթացի կարկառուն աշխատակիցներից է նաեւ պրոֆեսոր ու ակադեմի-կոս Ռիչարդ Հովհաննիսյանը, որը պարզապես կատարում է ԱՄՆ պետական բաժանմունքի ցուցմունքները։ Դե՛հ ինչ, նա այպանելի չէ այնքան, որքան ՀՀ իշխանություններն ու “ազգա-յին” ակադեմիայի ղեկավարությունը։ Մարդը ԱՄՆ քաղաքացի է եւ հավատարմորեն կատա-րում է իրեն տրված հանձնարարությունները` հայոց պատմության խեղաթյուրում, հայութ-յան ազգային դեմքերը վարկաբեկողների հետ գործակցություն, հայ-թուրքական հաշտեց-ման գծով եռանդուն աշխատանքներ եւ այլն։

Մնում է հարցերի հարցը` հիշյալ ազգուրացներն ու օտարի գործակալները շարունակելո՞ւ են հարգանք ու պատիվ վայելել ՀՀ որոշ իշխանավորների եւ տիտղոսակիր գիտնականների մոտ։ Եթե այո՛, մեզ մնում է հաստատել դառն ճշմարտությունը` Հայաստանի Հանրապե-տությունը հայկական պետություն չէ՛։

Գեւորգ Յազըճյան
(պատմական գիտությունների թեկնածու)

Հ. Գ. — Ի դեպ, գիտաժողովի ետնապաստառում, հրավիրատոմսում եւ մյուս նյութերում հիմ-նովին բացակայում էր հայոց լեզուն, մինչդեռ տեղ էին գտել, իհարկե անգլերենի կողքին, ու-րիշ օտար լեզուներ, նույնիսկ արաբերենը։ Հայտարարաված կազմակերպիչները` “հայկա-կան” Հայկազյան համալսարանն ու “հայկական” կուսակցություն ՀՅԴ-ն (Հայ դատի գրասեն-յակները վերջինիս մենաշնորհն են) երեւի ամոթի տարրական զգացումից իսկ զուրկ են… Ա-ռանց հայոց լեզվի իրավունքների պաշտպանության` կեղծավորություն է խոսել հայոց իրա-վունքների, առաջին հերթին` հայոց հողային իրավունքների հետապնդման մասին…

Հ. Գ. — “Լուսանցք”-ի կողմից
Հայ-թուրքական հարաբերությունների ծիրում հայագիտության շուրջ խարդավանքները միանշանակ տեղավորվում են հայությանը սեփական ակունքից կտրելու, հիշողությունը խաթարելու, ճշմարտությունը չիմանալու թուրք-սիոնական ծրագրերում: Հայագիտության ո-լորտում ծախու հայ եւ օտար “գիտնականների” մասին մենք պարբերաբար գրել ենք, ներ-կայացրել ենք հակագիտական ու հակահայկական տեսությունները: Այս առումով մեր թշնամու ջրաղացին ջուր լցնողների շարքում է ամերիկահայ “պատմաբան” Ռիչարդ Հով-հաննիսյանը: Նրան փաստորեն դերն է վերապահված ոչ միայն հայագիտությունը ապակա-նելու համար, այլեւ` հայ-թուրքական հարաբերություևններում ամերիկյան քարոզը ապա-հովելու նպատակով: Հասկնալի է, որ հատկապես սփյուռքահայերը Հայոց ցեղասպանութ-յան ճանաչման հարցում մեծ աշխատանք են կատարում եւ նրանք առավելապես պիտի դեմ լինեն հայ-թուրքական հարաբերությունների ծավալմանը, հատկապես, երբ առաջարկված փաստաթուղթը վտանգում է մեր ազգային շահը: Ուստի Ռիչարդ Հովհաննիսյանին նոր դեր են տվել Արեւմուտքի տերերը` սփյուռքում կազմակերպել գիտաժողովներ ու այլ միջոցա-ռումներ, որոնցում նկատելի, թե աննկատ առաջ տանել հայ-թուրքական եղբայրության գա-ղափարը: Այս հարցում նրան տարօրինակորեն աջակցում են դրսի դաշնակցականները:
ԱՄՆ-ում “Ասպարեզ”-ը, իսկ Լիբանանում “Ազդակ”-ը դարձել են ռիչարդհովհաննիսյաննե-րի ամբիոնները: ՀՅԴ-ն Հայաստանում քարոզ է անում հայ-թուրքական հարաբերություննե-րին դեմ լինելու, իսկ սփյուռքում անում է լրիվ հակառակը… Շատ նման է 1900-ական թվա-կանների սկզբին Թուրքիայում երիտթուրքերի հետ ախպերություն անում իսկ հայության մեջ ազգային երեւալուն… ինչն ավարտվեց Հայոց ցեղասպանությամբ: Հիմա ռիչարդհովհան-նիսյանների նպատակն է հայությանը եւ աշխարհին ցույց տալ իբր սփյուռքահայերը դեմ չեն հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը եւ ՀՀ-ի իշխանություններին կանգ-նեցնեն փաստի առաջ, թե սփյուռքը կողմ է, դուք էլ կողմ եղեք… Հայությունը (սփյուռքահա-յությունը) դեռ ռիչարդհովհաննիսյանների կամ հայաստանցի վախվխորած ակադեմիական պատմաբանների շրջապատի հայերը չեն միայն եւ դա դեռ կզգացվի… Իսկ ՀՅԴ-ին խորհորդ կտանք վերջ տալ իր խարդախ խաղերին եւ միանգամից անդամագրվելով ՀԱԿ-ի կազմում սթրվեր իր իրական տեղում ու զբաղվեր իր սին խաղերով, որն արդեն վտանգավոր չէր լինի ազգի համար:

“Լուսանցք” թիվ 30 (116), 2009թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: