Քուրմի Օծում

by

Քուրմի Օծում

ՀԻՄՆ ԱՐԱՅԻՆ
Հայր մեր, Արա՜, քո զավակները Արևափառ,
Այս սուրբ ծեսին հավաքվել ենք
Քո արարչական փառքը հյուսելու,
Մեր մեջ հաստատելու մեր Արի ծագումը,
Որ քեզանից է գալիս,
Ներարկելու մեր անարատ արյունը,
Որ քեզանից է հոսում մեր երակներում,
Պայծառացնելու մեր ազնվական դիմագիծը,
Որ քեզանից ենք ժառանգել
Եվ վեհացնելու մեր մեջ Վահագնյա ոգին,
Որ արտացոլումն է քո էության:

ՋԱՀԱՎԱՌՈՒՄ
Ո՜վ, Հայր Արա՜, Արորդյաց Քուրմի օծման այս ծեսին, Գառնի Մայր Տաճարում, քո հովանավորությամբ վառում եմ այս ջահը: Եվ թող քո վեհությամբ օծված այս կրակը բոցկլտա ջահի մեջ ու մեր սրտերում և ուղեկցի Քուրմի սուրբ օծությանը, որպես քո արարչական օրհնության խորհուրդ:

ԱԶԴ
Սիրելի Արորդիներ, այսօր, Վահագնի ծնունդի 9579թվի Տիր ամսի 8-ին, Գառնի Մայր Տաճարում, Հայր Արայի կամքով, Աստվածամայր Անահիտի օրհնությամբ, Վահագնի Զորությամբ, Աստվածների հովանավորությամբ, մեր Առաջնորդ Նժդեհի ոգով և Արորդիների վկայությամբ, ես՝ Արորդյաց Գերագույն Քրմապետս, օծում եմ և Քուրմ եմ ձեռնադրում կնքված Արորդի, Պետրոսյան տոհմի Զոհրաբ զավակին:

ՔՐՄԱՑՈՒՆ ԿԱՆԳՆՈՒՄ Է ՔՐՄԱՊԵՏԻ ԴԻՄԱՑ
Օծյալը՝ Պետրոսյան Տոհմի Զոհրաբ զավակը, ծնվել է 1964 թվականին Սյունյաց գավառի Քաջարան քաղաքում: Տոհմական է նա, և նրա տոհմը ծագում է Սյունյաց լեռներից: Նրա հայրական տատը սերված է Մելիք-Փարսադանյան իշխանական Տոհմից: Մայրը սերված է Սլկունի հնագույն իշխանական Տոհմից: Այնպես որ, Զոհրաբ Պետրոսյանի երակներում հոսում է ազնիվ Արիական արյուն: Նա ամուսնացած է և առայժմ ունի մեկ երեխա:
Հաշվի առնելով Զոհրաբ Պետրոսյանի անձնական և տոհմական արժանիքները, օծում եմ նրան որպես Արորդյաց Քուրմ ժառանգականության իրավունքով: Այսինքն՝ հանձինս օծյալի, ես օծում եմ նաև նրա Տոհմը որպես քրմական Տոհմ:
Ըստ այդմ, խնդրում եմ օծյալի Տոհմի ավագին մոտենալ և օրհնել իր Տոհմի զավակին:

Հորեղբոր Օրհնությունը
Քուրմերի Մաղթանքը
Երեխաները Գալիս Կանգնում Են

ԹԻԿՆՈՑԻ ՕԾՈՒՄ
Քուրմը առաջնորդ է: Եվ մեծագույն պատասխանատվություն է առաջնորդ լինելը, լինի դա Ազգի առաջնորդ կամ ամենափոքր համայնքի:
Հրաբորբ սիրտ, իմաստուն միտք, անարատ արյուն, ցեղադրոշմ հոգի — ահա սա է կատարյալ առաջնորդը: Նա կռողն ու պահպանողն է ցեղային բարոյականի:
Կատարյալ առաջնորդը Հայր Արայի կամքի իրագոր- ծողն է Ազգի մեջ: Առաջնորդելով Ազգին կամ թեկուզ ամենափոքր համայնքին, նա խոսում է Աստվածների հետ, նա հարաբերվում է նախնյաց ոգիների հետ, նա զգում է Մայր Հողը, փարվում է հայրենի Արևին, նա Ցեղի կերտողն է Ազգի մեջ:
Եվ օծելով Քուրմին, ես Հայր Արայի կամքով, Աստվածամայր Անահիտի օրհնությամբ, օծում եմ այս թիկնոցը և գցում եմ օծյալի ուսերին՝ որպես քրմության խորհուրդ: Թիկնոցը խորհրդանիշն է հոգևոր առաջնորդի, քրմության կարգի հաստատումն է այն: Եվ պատիվը, հարգանքը թիկնոցինն է: Եվ օծյալը, որ իր կամքով է ընդունում այս թիկնոցը, պարտավորվում է իր ապրելակերպով, իր վարքագծով և իր գործունեությամբ բարձր պահել թիկնոցի պատիվը, քանզի սրա մեջ Հայր Արայի կամքը կա և Աստվածամայր Անահիտի օրհնանքը կա:

Թիկնոցը Գցել Քուրմի Ուսերին

ՈՒԽՏԱԳՐՔԻ ՕԾՈՒՄ
Քուրմի թկնոցը արժևորվում է իմաստությամբ: Միայն իմաստությամբ նա կարող է բարձր պահել թիկնոցի պատիվն ու հեղինակությունը: Եվ միայն իմաստությամբ նա կարող է լինել կատարյալ առաջնորդ: Առանց իմաստության առաջնորդը, թեկուզ և շատ գիտուն լինի, միևնույն է՝ նա չարիքի աղբյուր է: Քանզի նույնական չեն գիտելիքն ու իմաստությունը: Գիտելիքը միայն պայման է իմաստության արտահայտման համար: Իմաստությունն է որակ և այն էլ՝ Ազգային որակ: Իմաստությունը — դա հազարամյակների ընթացքում մեր սուրբ նախնիների վերապրած կենսափորձն է: Եվ անհատը իմաստուն է, երբ մշտապես սնվում է ազգային իմաստությունից: Ուստի մերժելով մերժելի է այն առաջնորդը, որ իմաստուն չէ, լինի դա ազգի առաջնորդ, թե ամենափոքր համայնքի:
Եվ Հայր Արայի կամքով, Աստվածամայր Անահիտի օրհնությամբ, Վահագնի Զորությամբ և մեր առաջնորդ Գարեգին Նժդեհի ոգով արարված այս Ուխտագիրքը մեր ազգային իմաստության գերագույն խորհուրդն է:
Եվ ահա ես օծում եմ այս ՈՒխտագիրքը, որն իր մեջ ամփոփում է մեր սուրբ նախնիների սուրբ իմաստությունը: ԵՎ այն հանձնում եմ օծյալին որպես Սուրբ Գիրք, որից նա պիտի մշտապես սնվի և աստվածային իմաստությամբ առաջնորդի Արի Հայերին դեպի զորավոր հավերժություն:

Ուխտագիրքը Հանձնել Օծյալին

ՍՐԻ ՕԾՈՒՄ
Ամենասուրբ իմաստությունն անգամ, անպտուղ է, եթե այն չի օծվում զորությամբ: Աստվածային բացարձակ արժեքն է զորությունը: Եվ այն հովանավորում է Զորության Աստված Վահագնը — Վահագնը՝ փրկարար Աստվածը մեր Արի Ցեղի, ամենազորեղ Որդին Արայի, ամենաուժեղ Աստվածն աշխարհի, քանզի նա արարումը պահպանող աստվածն է, իսկ արարումը շատ է զորավոր ոչ արարումից:
Եվ Վահագնը զորավորներին է հովանավորում միայն: Եվ միայն զորավորներն են զգում Վահագնին և ապավինում նրան: Եվ կյանքն ընդհանրապես զորությունների հարաբերություն է: Իսկ տկարների միակ դերը կյանքում — կեր լինելն է զորավորների համար: Չես ուզում կեր լինել — եղիր զորավոր: Եվ մեղավոր է տկարը, որ տկար է: Տկարությունը՝ անբարոյականություն: Եվ տկարը չի կարող լինել արդար, չի կարող լինել իմաստուն, չի կարող լինել բարոյական: Ըստ այդմ, մերժելի է այն առաջնորդը, որը տկար է իր էությամբ, լինի դա Ազգի առաջնորդ, թե ամենափոքր համայնքի:
Ուստի Քուրմի թիկնոցը և Սուրբ Գիրքը իրենց վեհ արժեքը պահպանում են միայն օծվելով զորությամբ: Եվ Քուրմը Զորության Աստված Վահագնի փոխանորդը պիտի լինի Ազգի մեջ: Նա պիտի խոսի Վահագնի հետ, ապավինի Վահագնին և զորություն սնվի Վահագնից:
Եվ զորության խորհրդանիշն է այս սուրը: Եվ Հայր Արայի կամքով, Աստվածամայր Անահիտի օրհնությամբ, Վահագնի զորությամբ և Նժդեհի ոգով ես օծում եմ այս սուրը և հանձնում եմ օծյալին որպես զորության բացարձակ խորհուրդ:
ՕԾՎԱԾ ՍՈՒՐԸ ՀԱՆՁՆԵԼ ՕԾՅԱԼԻՆ

Մատաղօրհնեք
Ո՜վ, Հայր մեր, Արա՜, ո՜վ, Աստվածամայր Անահի՛տ, ո՜վ, Անմահ Աստվածնե՛ր, Արորդյաց Քուրմի օծման առիթով մեր սիրո և նվիրումի նվերն ենք մատուցում ձեզ գառան զոհաբերությամբ: Այս արյունը, որ նվիրում ենք ձեզ, հոսելու է դեռ մի տարին չլրացած գառան պարանոցից, և մաքրամաքուր է այն. այն հայրենի արևի ջերմությունն ունի իր մեջ, մայր հողի գարնանային բուրմունքը ունի, կանաչ դաշտերի հոտն ունի իր մեջ և առվակների մաքրությունն ունի:
Ընդունեք մեր այս նվերը, ո՜վ, դուք, Ցեղիս Աստվածնե՛ր:

Գառին Տալ Աղ Եվ Ապա Կտրել Ականջը

ԱՐՅԱՆ ԿՆՔՈՒՄ
Հայր մեր, Արա՜, քո հայրական օրհնությամբ Վահագնի ծնունդի 9579 թվի Տիր ամսի 8-ին, ես՝ Արորդյաց Գերագույն Քրմապետս, օծեցի Զոհրաբ Պետրոսյանին և ձեռնադրեցի Քուրմ:
Եվ ահա զոհաբերված գառան արյունով և մերանով կնքում եմ ճակատը նորընծա Քուրմի և հանձնում եմ քեզ: Ընդունիր նրան:

Արյանը Խառնել Մերան Եվ Կնքել Օծյալի Ճակատը

ԱՐԵՎԽԱՉԻ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆԸ
Ո՜վ, Աստվածամայր Անահիտ, քո մայրական սիրով օծված այս Արևխաչը կախում եմ նորընծա Քուրմի պարանոցին, որպես հավատքի հավերժող խորհուրդ: Եվ թող քո մայրական օրհնությունը միշտ նրա վրա լինի:

Արեվխաչը Կախել Պարանոցին

ԳԻնՈՒ ՕԾՈՒՄ
Ո՜վ, Հայր Արա, ո՜վ, Աստվածամայր Անահիտ, օրհնեք այս գինին՝ բարիքը Մայր Արարատի: Առանց գինու կյանքը անհամ կլինի, առանց գինու մարդը անհամ կլինի, առանց գինու կենացը անհամ կլինի: Եվ ձեր օրհնությամբ օծում եմ այս գինին, որ մենք ձեր կամքով խմենք Աստվածների կենացը և այդ կենացով հաստատենք Արորդյաց Քուրմի սուրբ օծությունը:
ԿԵՆԱՑ
Հայր Արայի կամքով և Աստվածամայր Անահիտի օրհնությամբ օծված այս գինիով խմում ենք Աստվածների կենացը, թող նրանք ընդունեն նորընծա Քուրմին որպես իրենց նվիրյալ ուխտավոր և հովանավորեն նրան իր աստվածահաճ և ազգակերտման գործունեության մեջ:

Նույն Գավից Հերթով Խմել Լցված Գինին

հատված՝ Արորդիների Ուխտի «Ուխտագիրք»-ից

«Հայ Արիներ» Թիվ 50, 51, դեկտեմբեր, 2004թ.

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: