Ազգային Միասնութեան Ուխտ Հայտարարություն

by

Աւելի քան 90 տարի հայութիւնը ցեղասպանութեան քարոզչութիւնը կատարում է միեւնոյն միակողմանի մեկնակէտերից: Այդ ընթացքում մեր ջանքերը քարոզչական ճակատում ուղղել ենք աշխարհին յամոզելու, որ նախ` ընդունի, որ Թուրքիան 1915-1923 թթ. կատարել է հայերի ցեղասպանութիւն եւ ապա` դատապարտի այն: Դա գուցէ թէ հասկանալի էր, երբ անկախ պետութիւն չունենալու պատճառով ցեղասպանութեան քարոզչութեամբ զբաղւում էր ոչ թէ պետութիւնը, այլ Հայաստանեայց Առաքելական ս. եկեղեցին, կուսակցութիւններն ու հանրային այլ կառոյցները: Այժմ, երբ ՄԱԿ անդամ անկախ պետութիւն ենք կոչւում, Հայոց Եղեռնի խնդիրը պէտք է համալրենք նոր մեկնակէտերից: Աւելի յաստակ` Վաղուց ժամանակն է Հայոց ցեղասպանութեան քարոզչութիւնը ՃԱՆԱՉՄԱՆ պահանջից մղենք դէպի ՀԱՏՈՒՑՈՒՄԸ:
Մեր քարոզչութիւնն ու համազգային ռազմավարութիւնը զօրաւորելու — արդիւնաւորելու համար հարկ է որ հիմնուենք հետեւեալ իրողութիւնների վրայ.

Ա.Հայութեանը մէջտեղից վերացնելու ծրագիրը Մեծ եղեռնից 30 տարի առաջ Կովկասի փոխարքայ Գոլիցինի բերանով 1885 թ. առաջինը պետականօրէն Ռուսաստանը հրապարակեց.□Ես կհանգստանամ այն ժամանակ միայն, երբ Թի‎ֆ‎լիսի թանգարանում ցուցադրեն հայի խրտվիլակը` ի հաստատումն այն փաստի, որ Կովկասում ինչ որ ժամանակ ապրելիս են եղել նաեւ հայեր□: Այսինքն` ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԸ 1885 թ. ՍԿՍԵԼ է ՌՈՒՍԱՍՏԱՆԸ, որը Մեծ եղեռնի սկիզբը համաւող թուականց 10 տարի առաջ, 1905 թ., Կովկասի թաթարների ձեռքով կազմակերպեց նաեւ Կովկասի հայութեան կոտորածները: Դրանից յետոյ իրագործուած թուրքահայութեան 1915 թ. ջարդերը ռուսահայոց եղեռնի բազմապատիկ ծաւալով ու դաժանութեամբ կրկնութիւնն էին Արեւմտահայաստանում…

Բ.Առա¬ջին աշ¬խար¬հա¬մար¬տի սկզ¬բին Ռու¬սաս¬տա¬նը հայութեանը ներքաշեց Թուրքիայի դէմ իր պատերազմի մէջ` հա¬յե¬րիս յու¬սադ¬րելով □Թուրքահայաստանի հար¬ցի լու¬ծու¬մով□՝ փո¬խա¬րէ¬նը պա¬հան-ջե¬լով ստեղ¬ծել կա¬մաւ¬ո¬րա¬կան ջո¬կատ¬ներ, որոնք պիտի ռու¬սա¬կան զօր¬քին օգ¬նէին նու¬ա¬ճելու Արեւմ-տա¬հա¬յաս¬տա¬նը: Մինչ¬դեռ նա դա կա¬րող էր անել Արեւմ¬տե¬ան ճա¬կատ ու¬ղար¬կած աւ¬ե¬լի քան 250 հա¬զար հայ զի¬նու¬ո¬րա¬կան¬նե¬րի մի¬ջո¬ցով, որոնցից 100 հազարը զոհուեցին այդ ճակատում:
Ռու¬սաս¬տա¬նը տարեց արեւ¬ե¬լա¬հա¬յե¬րից ու արեւմ¬տա¬հա¬յե¬րից կազ¬մու¬ած կա¬մաւ¬ո¬րա¬կան ջո¬կատ¬նե-րին քշեց ռուս-¬թուր¬քա¬կան ճա¬կա¬տի ամե¬նա¬թէժ կէ¬տե¬րը: Թուրքիան հայերին մեղադրելով պատերազմի մէջ գտնւող երկրին թիկունքից հարուածելու դաւադրութեան մէջ, դա պատրուակ դարձրեց էլ աւելի ընդարձակելու հայոց ջարդերն ու տեղահանութիւնը: Արեւմտեան ճակատում ջախջախիչ պարտութիւն կրած Ռուսաստանը հայ կա¬մաւ¬որ¬նե¬րի եւ բնակ¬չու¬թե¬ան շնոր¬հիւ յաղ¬թա¬նա¬կած դուրս եկաւ միայն արեւելեան ճակատում` թուրքերին Էրզրումից ու Տրապիզոնից քշելով մինչեւ Կարս-Արդահան: Յաջողութիւնը պահպանելու փոխարէն Ռուսաստանը ցրեց հայ¬կա¬կան կա¬մաւ¬ո¬րա-կան ջո¬կատ¬նե¬րը, ռուսական զօրքի պարբերական կեղծ նահանջներով ոչն¬չաց¬րեց հայ խաղաղ բնակչութեանն ու ռազ¬մա¬կան ու¬ժը` նպատակ ունենալով իրագործել իր տասնամեակներ փայփայած ծրագիրը` Թուրքահայաստանը դատարկել, հայերի փոխարէն այնտեղ բնակեցնել աքսորեալ կոզակներին։ Բոլշեւիկները է’լ աւելի սոսկալիացրին ցարի հայահալած քաղքականութիւնը: Նրանք 1921- թ. մարտի 16-ի Ռուս-թուրքական գործարքով ու դրա թելադրութեամբ Հայաստանի ԱՐՑԱԽ, ՆԱԽԻՋԵՒԱՆ եւ ԶԱՆԳԵԶՈՒՐ տարածքները յանձնեցին Ադրբէջանին, ՋԱՒԱԽՔԸ Վրաստանին, ԱՐԱՐԱՏ լեռը, ԿԱՐՍԸ, ԱՐԴԱՀԱՆԸ, ՍՈՒՐՄԱԼՈՒՆ եւ այլ տարածքներ` ԹՈՒՐՔԻԱՅԻՆ: Հետեւաբար` Ռու¬սաս¬տա¬նը 1915-1921թթ. Հա¬յոց ցե¬ղաս¬պա¬նու¬թիւնը իրա-կա¬նաց¬նե¬լու մէջ վճ¬ռա¬կան դե¬րա¬կա¬տա¬րու¬թիւն է ու¬նե¬ցել եւ մեղ¬սա¬կից է Թուր¬քի¬ա¬յին:

Գ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ 1921 թուականից ՄԷՆ ՄԵՆԱԿ շարունակեց բոլշեւիկեան Ռուսաստանը, որը Թուրքիայի հետ Հայաստանի Հանրապետութեան անկախութիւնը վերացնելուց յետոյ 1921—1949թթ. կոտորեց մօտ 150 հազար հայորդու, Հայաստանից ԱԼԹԱՅ եւ Սիբիր աքսորեց աւելի քան 100 հազարի: Այդ տարիներին, յատկապէս 1937-49 թթ., բոլշեւիկեան դիւապետութիւնը(Գ. Նժդեհի բառն է) ԿԱՅՍՐՈՒԹԵԱՆ 100-ից աւելի ԱԶԳԵՐԻ մարդայօշութիւնը զուգակցում էր գիտա-կրթամշամութային ՀՈԳԵՒՈՐ ԱՆՕՐԻՆԱԿ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՄԲ: Բոլշեւիկները մէջտեղից վերացրին կայսրութեան ԲՈՎԱՆԴԱԿ մտաւորականութիւնը, որոնց մէջ նաեւ յայտնի հայ գրողներն ու ազգի սերուցքը հանդիսացնող գրեթէ բոլորին` ՎԱՀԱՆ ՏԵՐԵԱՆԻՑ, ԵՂԻՇԷ ՉԱՐԵՆՑԻՑ ու ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻՑ սկսած` Ամենայն Հայոց ԽՈՐԷՆ ՄՈՒՐԱԴԲԷԳԵԱՆ կաթողիկոսով ու ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀՈՎ վերջացրած:

Դ. Վաղուց ժամանակն է Հայոց ցեղասպանութեան քարոզչութիւնը ՃԱՆԱՉՄԱՆ պահանջից մղենք դէպի ՀԱՏՈՒՑՈՒՄԸ:
Հայոց ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ ՃԱՆԱՉՈՂ ՈՒ ՀԱՍՏԱՏՈՂ ԱՌԱՋԻՆ ՊԵՏՈՒԹԻՒՆԸ հենց ԹՈՒՐՔԻԱՆ Է, որը 1918 թ. դեկտեմբերի 14-ին սկսեց Իթթիհաթ կուսակցութեան պարագլուխների դատավարութիւնը:1919 թ.մարտի 8-ից միչեւ 1920 թ. յունուարի13-ը սուլթանական թուրքիայում գործող 10 դատաքննչական մարմինները հայերին եւ այլոց բնաջնջելու եւ տեղահանելու մեղադրանքով դատեցին աւելի քան 70 հոգու: Հայերի եղեռնը ծրագրած-իրագործածներից 8-ը դատապարտուեցին մահապատժի: Թէեւ երիտթուրքական կառավարութիւնը դրանց երկրից դուրս հանելով ուզում էր ազատել պատժից, բայց հայ վրիժառուների ձեռքով բոլորը գնդակահարուեցին: Թուրքիայից յետոյ Հայոց ցեղասպանութիւնը հաստատեցին, արձանագրեցին, բայց նաեւ ՀԱՏՈՒՑԵԼՈՒ պահանջով հանդէս եկան ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉՈՐՍ ՎԵՀԱԺՈՂՈՎՆԵՐ. Փարիզի(1919 թ. յունուար -1920թ. յունուար), Սան Ռէմոյի(1920թ. ապրիլ 19-26) խորհրդաժողովները, Սեւրի դաշնագիրը (1920թ. օգոստոսի 10) եւ ԱՄՆ 1913-21 թթ. նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թ. նոյեմբեր 22-ի Իրաւարար վճիռ-քարտէզը, որով Թուրքիան Հայաստանի Հանրապետութեանը պէտք է վերադարձնէր 40 հազար քառակուսի մղոն հայկական տարածք(աւելի քան 90 հազ. քառ.կմ): Այս վաւերագիր- փաստաթուղթը հայոց Ցեղասպանութիւն-Արմէնոցիդը ՄԻՋԱԶԳԱՅՆՕՐԷՆ հաստատող եւ ոճրագործութեան հետեւանքները վերացնելու մասին աշխարհի 14 պետութիւնների ստորագրութեամբ հաստատուած իրաւազօր պահանջագիր է Թուրքիայից:
Հայոց ցեղասպանութիւնը ներկայումս ճանաչել են նաեւ ՄԱԿ անդամ աշխարհի 21 պետութիւններ:
Միջազգային իրաւունքի արդի մի քանի դրոյթներ պատասխանատուութիւն են նախատեսում ոչ միայն ցեղասպանութիւն իրականացնելու, այլ նաեւ հերքելու համար: Հիմնուելով այդ դրոյթների վրայ, մի քանի երկրներում( Շվէյցարի, Ուրուգւայ, Արգենտինան) ցեղասպանութիւնը հերքելը ճանաչւում է ցեղասպանութեան անբաժանելի մաս` համարւելով քրէական անցագործութիւն: Օրինակ` 2007-2008 թ.թ. Շվէյցարիան հայոց ցեղասպանութիւնը հերքելու մեղադրանքով պատժել է Թուրքիայի Աշխատաւորական կուսակցութեան նախագահին եւ երեք այլ անդամների:

Ե.Այս փաստերը ՄԱԿ-ի լիիրաւ անդամ ՀՀ հիմքեր են տալիս Միջազգային դատարանի կանոնադրութեան 36-րդ յօդուածի 2-րդ կէտի հիման վրայ ՄԱԿ եւ այլ դատարաններով դատ բանալ Թուրքիայի դէմ` հայերին իր հայրենիքում բնաջնջելու եւ բռնի տեղահանելու, մեր տարածքները զաւթելու, ցեղասպանուած եւ գաղթեցուած հայ բնակչութեան ամբողջ հողը եւ ունեցուածքը սեփականելու, մեր հազարաւոր եկեղեցիները, աղօթատները, տասնեակ հազարաւոր խաչքարերը ոչնչացնելու, հայերի ցեղասպանութեանն անդրադարձող իր քաղաքացիներին պատժելու, նաեւ` հայոց ցեղասպանութիւնն ուրացող, ժխտող ու հերքող բացայայտ քարոզչութիւն ծաւալելու եւ այլ ոճիրների համար այդ երկրին պատասխանատուութեան կանչելու, պատժելու եւ վնասները հատուցելու, Վիլսոնեան Հայաստանի Վան, Բիթլիս, Էրզրում եւ Տրապիզոն նահանգների աւելի քան 90 հազար քառ.կմ տարածքները 90 տարի բռնազաւթած պահելու վարձը պահանջելու, օսմանեան եւ այլ դրամատներում եղած հայերի դրամը, հայերից բռնազաւթաց ոսկու, թանկագին քարերի եւ այլ ունեցուածքի արժէքը հատուցելու հայցերով:
ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԻՆ ԵՒ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹԵԱՆԸ ՅՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ ՍԿՍԵԼ
ՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ:
23 ապրիլի, 2011 թ Ազգային Միասնաութեան ուխտի ներկայացուցիչ`
Ռաֆայէլ Համբարձումեան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: