Հայաստանը պահանջում է Ղարաբաղը, սակայն առանց այդտեղ ապրող մարդկանց

by

news.am
Հուլիս 08, 2011 |

Արցախը չբնակեցնելը Հայաստանի իշխանությունների ամենամեծ բացթողումն է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: Նա դրական գնահատեց եւ ողջունեց ՀՀ եւ ԼՂՀ իշխանություններին ուղղված «Ժառանգության» առաջարկը` վերաբնակեցնել ազատագրված տարածքները:

«Մենք խոսում ենք ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ եւ բանակցային պրոցեսում փորձում ենք դիրքային առավելություն ունենալ, սակայն դրա համար կոնկրետ քայլեր չենք իրականացնում, որոնցից մեկն էլ ազատագրված տարածքների վերաբնակեցնում է: Դա անհասկանալի է:

Իսրայելը 1967 թվականից հսկայական շինարարական աշխատանքեր իրականացրեց արաբներից գրավված տարածքներում, վերբնակեցրեց այդ տարածքները, որպեսզի ապահովի իր անվտանգությունը: Հենց այդ քաղաքականության էլեմենտներից մեկն էլ այն էր, որ Եգիպտոսը գնաց եգիպտա-իսրայելական խնդրի տարանջատմանը պաղեստինյան խնդրից: Այդպես էլ մենք ենք հիմա պահանջում, որ ԼՂ խնդիրը տարանջատվի հայ-թուրքական հարաբերությունների խնդրից»,-նկատեց քաղաքագետը:

Նրա խոսքով` այս ընթացքում մշտապես կարեւորվել է Արցախի բնակեցման խնդիրը, սակայն առարկայորեն չի ներկայացվել, թե ինչ պետք է արվի այդ ուղղությամբ: «Հայաստանում չկա Արցախը բնակեցնելու տնտեսական քաղաքականություն, որը խթան կհանդիսանար, որպեսզի մարդկանց հոսքը լիներ ոչ թե դեպի Ռուսաստան, այլ` ԼՂՀ: Մենք պահանջում ենք Ղարաբաղը, սակայն առանց այդտեղ ապրող մարդկանց: Սակայն այդպիսի բան բնության մեջ չի լինում»,-նկատեց Բոզոյանը:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: