Իշխող վարչախմբից ամեն ինչ սպասելի է

by

7or.am

Հարցազրույց քաղաքագետ Արմեն Աղայանի հետ

ՌԴ ԱԳ նախարարն այցելեց Հայաստան ու Ադրբեջան և ԼՂի հակամարտության կարգավորման վերաբերյալ Դմիտրի Մեդվեդևի ուղերձը փոխանցեց։ Ինչպես Լավրովն էր հայտարարել, ուղերձում ասված էր. «Պայմանավորվելու ժամանակն է»։Դրանից անմիջապես հետո ՀՀ նախագահի մամուլի խոսնակը հայտարարեց, որ ՀԱԿի հետ երկխոսելու համար աշխատանքային խումբ է ստեղծվել, և սա այն դեպքում, երբ դրանից առաջ իշխանության բոլոր ներկայացուցիչները պնդում էին, որ պատվիրակություն կազմելը բացառվում է, որ դա տունտունիկ է, և ծաղրում էին ՀԱԿին։ Լավրովի այցելության և կոալիցիոն աշխատանքային խումբ ստեղծելու միջև կապ տեսնո՞ւմ եք։

–Ուղղակի կապ տեսնելու հիմքերը բավարար չեն: Չեմ կարծում, որ Ռուսաստանի արտգործնախարարն այդչափ հետաքրքրված է Հայաստանի ներքաղաքական գործընթացներով, կամ որ իր քայլերը համաձայնեցնում է ՀԱԿ-ի գործողությունների հետ:
Փոխարենն ակնհայտ է, որ ՀԱԿ-ի առաջնորդն իր հաշվարկներում որոշ հույսեր է փայփայում Արցախի հարցում միջազգային ճնշման ենթադրյալ ուժեղացման հետ: Տեր-Պետրոսյանը շարունակում է երազել այն մասին, որ «պատերազմի կուսակցության» ներկայացուցիչներից մեկը, այն էլ՝ արցախյան ծագում ունեցող գործող նախագահը, գործնականում լայնածավալ տարածքային զիջումներ կատարի հօգուտ Ադրբեջանի և հաստատի առաջին նախագահի 1998–ի կանխատեսումն այդ մասին:
Սերժ Սարգսյանը, ով առնվազն 2001–ից հայտնի է որպես հայրենի տարածքները զիջելու ակտիվ ջատագով և քարոզիչ, պետք է որ շատ ուրախ լինի, երբ ընդդիմության դիրքում նույնպես հանդես են գալիս առնվազն իր չափ հող հանձնող գործիչներ: Նա իր հերթին կարող է մտածել, որ այդպիսի ընդդիմության հետ երկխոսելը, այլ օգուտներից բացի, կարող է նաև ազգային համաձայնության տպավորություն ստեղծել դավաճանական քայլի նախօրյակին:

Կարծում եմ՝ թե՛ Տեր-Պետրոսյանի, թե՛ Սերժ Սարգսյանի հաշվարկները սխալ են դուրս գալու: Նախ՝ միջազգային ճնշումը երբեք անհաղթահարելի չի եղել, և գոնե այս փուլում այդ ճնշումն այնքան չի աճի, որ հանգեցնի իրենց սպասած արդյունքին: Պետք է հաշվի առնել, որ պաշտոնական Երևանի շարունակական պարտվողական վարքագիծն անընդհատ մեծացնում է Բաքվի ախորժակը, ինչը նույնպես խանգարում է բանակցությունների արդյունավետությանը: Մյուս կողմից, գործնական դավաճանության նախօրյակին տարածքային զիջումների դեմ ընդդիմությունն այնքան կակտիվանա, որ հեշտությամբ կստվերի կոնգրեսականին, ու համանախագահները հերթական անգամ ստիպված կլինեն արձանագրել, որ «նախագահները պատրաստ են խաղաղության, իսկ ժողովուրդները՝ ոչ»:

Հնարավո՞ր է, որ աշխատանքային խումբը և այս երկխոսությունն ուղղակի հասարակության ուշադրությունը ղարաբաղյան հարցից շեղելու նպատակ ունեն։

Երկխոսությունն իր սեփական պատճառներն ունի: Այն առաջին հերթին պայմանավորված է Տեր-Պետրոսյանի հանրային աջակցության շարունակվող կրճատմամբ: Թուլացած Կոնգրեսի հետ գործակցությունը բազմաթիվ պատճառներով ձեռնտու է նաև իշխող վարչախմբին: Անկախ Արցախի շուրջ միջազգային զարգացումներից՝ երկխոսության թատերականացված գործընթացը տեղի էր ունենալու: Ամեն դեպքում, այն որոշ չափով շեղող նշանակություն ունի, սակայն դա պետք չէ գերագնահատել:

Առաջիկայում ԼՂի խնդրի վերաբերյալ ճանապարհային քարտեզի ստորագրումը հավանական համարո՞ւմ եք։

Իշխող վարչախմբից ամեն ինչ սպասելի է: Սակայն չեմ կարող պատկերացնել՝ ինչ պետք է գրված լինի այդ «ճանապարհային քարտեզում», որը մարսելի կլինի Սերժ Սարգսյանի համար և միաժամանակ կբավարարի Ալիևի աճող հավակնությունները: Մինսկի խմբի տրամադրության տակ եղել են փաստաթղթի մի քանի տարբերակներ, որոնցում ամբողջությամբ համադրված են եղել Ադրբեջանի և Հայաստանի պաշտոնական պահանջները: Սակայն մենք նաև տեսնում ենք, որ Բաքուն իրականում ավելիի հույս ունի, իսկ երևանյան վարչախումբը մեծ դժվարություն ունի հանրությանը ներկայացնելու այն, ինչին պաշտոնապես վաղուց համաձայնվել է: Հանրային գիտակցության մեջ վերջին տասնամյակում շատ լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել, և տարածք հանձնելու «անհրաժեշտությունը» հիմնավորելն ուղղակի անհնար է դարձել:

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Advertisements

One Response to “Իշխող վարչախմբից ամեն ինչ սպասելի է”

  1. Suren Says:

    Հավատանք ունեմ որ այսօր Հայաստանում ամենաառաջնային խնդիրը հայ
    ինքնության խնդիրն է:
    Մեզ համար շատ տարօրինակ էր որ 1990-ին միահամուռ նախագահ ընտրեցինք սիոնիստ ԼՏՊ-ին: Ու քանի՞ տարիներ պետք ունենք որ նրա օրոք հայոց բերդի դռները
    թշնամու ( այդ հետո իմացանք. սիոնիստական հրոսակախմբերի ներխուծման մասին) գործած չարիքները ապաքինել: Բացվեց արևելքում ամենամեծ ԱՄՆ-ի դեսպանատունը, թույլ տրվեց ամերիկյան քաղաքական ինվեստիցիաներին, Հայաստանի ԱԱԾ-ն դարձվեց իմպոտենտ: Էլ չեմ ասում փոշիացվեց տնտեսությունը, սպանվեցին ազգայնական կառկառուն գործիչներ, …..մենք այդ բոլորը գիտենք:
    Միայն չգիտենք թե սիոնիստական ծրագրերը ովքեր են իրականացնում:
    Հենց այս խնդրին վրա էլ ուզում եմ մեր ուշադրությունը կենտրոնացնել:
    Պատմաբաններին հայտնի է որ եղեռնի ծամանակ բավական մեծ թվով
    30-50 հազար թաքնված հրեաներ են գաղթել արևմտյան Հայաստանից:
    Նույնքան թաքնված հրեաներ ներթափանցեցին Հայաստան ու Արցախ Աստրախանից ուր նրանք մեր կաթողիկոսի օրհնությամբ հայացվեցին մոտ 150
    տարի առաջ:Անցած ծամանակահատվածում մենք թաքնված հրեաներին մենք չենք ոչնչացրել ու վտարել: Էս ու՞ր կորան:
    Հիմա Սերծի կամ Տիգրանի վարքագիծը (քաղաքականությունը, ապրելաձևը, …) հուշում է, որ մենք գործ ունենք սիոնիստական ծրագրերի կատարածուների հետ:
    Միայն սրանք չեն: Աշոտյան լինի թե Ռուբեն Հախվերդյան, Ալիկ Արզումանյան ու
    Հրանտ Թոխատյան, Գռզո կամ Օսկանյան, Նալբանդյան կամ Բագրատ Ասատրյան,
    Վահե Գաբրիելյան ու Աղվան Հովսեփյան,…..ծերը չի երևում:
    Մինչև էս թաքնված հրեաներին չբացահայտենք, ինչպե՞ս կարող ենք մեր նավը այս գլոբալացման դաշտում տանել դեպի մեր իղձերի փարոսը:
    Օլիգարխների հարցը շատ ավելի հեշտ է լուծելը, տնտեսության վերականգնումն էլ հեշտ է, ազգային լեզվի, մշակույթի,….բոլորն էլ լուծելի են երբ լուծվի թաքնված հրեաների խնդիրը:
    Դանիայի թագավորը ասեց իր ծողովրդին որ չկռվեն գերմանացի զինվորների հետ
    իբր “կինո են նկարահանելու”: Հետո հրեաների (իհարկե թաքնված ) ցուցակը տվեց
    ֆաշիստներին: Ու էսպես մաքրվեց Գերմանիան: Նույնն արեց Իսպանիայի թագավորը տալով երեք ամիս ազատելու Իսպանիան մինչ գահակալությունը:
    Նույնն արեց Այաթոլլա Խոմեյնին 1979-ին, ու հրեաները փախան Իրանից:
    Գոնե մեկ ազգագրագետի Հայաստանում պետք է առաջադրանք տրվի պարզելու թե քանի հրեա կա ( ծիծաղելի է Վարծապետյանի 600 թիվը):
    ԱԱԾ-ն պիտի չթողնի նույնիսկ մեկ հրեայի մուտքը իր կառույցներեն ներս:
    Հիմա երբ շատ ծանր կացության առաջ ենք դեմ առել, հատկապես նախընտրական արշավ է, պիտի հրապարակենք հրեաների անուններն ու փակցնենք (կաշառակեր դասախոսների նման) պատերին: Նրանք Հայաստանում պատճառ չունեն թաքնվելու: Հետո էլ իրենց կայսրության ծամանակներն է, ինչու՞ պիտի թաքնվեն:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: