Հայաստանը առանց հայերի ծրագրի ավարտին քիչ է մնացել: Հայաստանի Բոլոր իշխանությունների աշխատանքները գնահատվել են բավարար

by

«BBC». Հայկական արտագաղթ. գյուղերում մնացել են միայն կանայք

Օգոստոս 12, 2011 | 03:05

NEWS.am-ը կրճատումներով ներկայացնում է Դեմիեն Մաքգինեսի հոդվածը` հրապարակված «BBC»-ի կայքում:

Նախկին Խորհրդային Միության գյուղական համայնքներում աղքատությունն ու գործազրկությունը ստիպում են մարդկանց լքել հայրենիքը: Սակայն Հայաստանում հաճախ հեռանում են տղամարդիկ` թողնելով գրեթե ամբողջությամբ կանանցով բնակեցված գյուղեր: Հայկական Ձորագյուղում դաշտային աշխատանքներում կարելի է տեսնել միայն կանանց եւ երեխաների: Պատճառն այն է, որ փող վաստակելու եւ ընտանիքի հոգսը տանելու տղամարդկանց միակ միջոցը Ռուսաստան գնալն է: Գյուղում մնացածներից մեկը 20-ամյա Միլենա Ղազարյանն է: Տնամերձի հողը վարելիս, նա ինձ պատմեց, որ ամուսինը, հայրը, պապը եւ բոլոր եղբայրներն աշխատում են Մոսկվայում: Նրա ընտանիքի բոլոր տղամարդիկ հեռացել են:

Միլենա Ղազարյանը շատ է ժպտում, սակայն ասում է, թե ինքն ու ընկերուհիները մտավախություն ունեն, որ ամուսինները Ռուսաստանում կստեղծեն երկրորդ ընտանիք: Նրա խոսքով, այդպես հաճախ է տեղի ունենում: Միլենայի ամուսինը վերադառնում է Նոր տարվա տոներին եւ դարձյալ մեկնում է մարտին: Այնպես որ, բարդ է ընտանիքը ամբողջական պահել:

Կան նաեւ ճակատագրական հարցեր: Միգրացիայի միջազգային կազմակերպության ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանը Երեւանում պատմում է, որ Հայաստանում քիչ են ՄԻԱՎ-ով մարդիկ, սակայն վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ նրանց մեջ մեծ տոկոս են կազմում Ռուսաստան գնացող աշխատավոր միգրանտները, որոնք վերադառնում են եւ վարակում են իրենց կանանք, եւ դա վատագույն սցենարն է:

Մարդու իրավունքների պաշտպանության խմբերը արտագաղթի հիմնախնդրի լուծման ակտիվ գործողություններ չձեռնարկելու համար մեղադրում են կառավարությանը: Սակայն Պետական միգրացիոն ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանն ասում է, որ միակ լուծումն աշխատատեղերի ստեղծումն է:

Պաշտոնական տվյալներով, գործազրկությունը 7% է , սական Միգրացիայի միջազգային կազմակերպության կարծիքով, նպաստներն այնքան փոքր են, որ մարդկանց մեծ մասը չի գրանցվում որպես գործազուրկ: Իսկ իրական թիվը մոտ 30% է:

Իրավապաշտպան խմբերի եւ ընդդիմադիր կուսակցությունների տվյալներով, ամեն տարի երկրից հեռանում է 100 հազար մարդ` հիմնականում, տղամարդիկ, որոնք մեկնում են Ռուսաստան` շինարարության ոլորտում աշխատելու:

Կառավարությունը չի ընդունում այդ թվերը: Սակայն կա ընդհանուր համաձայնություն, որ Ռուսաստանում ապրում է մոտ մեկ միլիոն հայ, իսկ Հայաստանում մնացել է երեք միլիոն: 1991-ի համեմատ անկումը 25% է: Այն ժամանակ Հայաստանում մոտ չորս միլիոն մարդ էր ապրում:

Այսօր հնչում են Հայաստանի իշխանությունների ուղղված կոչեր` միջոցներ ձեռք առնել: Կառավարությանը բաց նամակով դիմած իրավապաշտպանները արտագաղթը բնորոշում են որպես ազգային աղետ: Նամակի հեղինակներից մեկը` Կարինե Դանիելյանն ասում է, որ տղամարդկանց պակասը զգացվում է ամբողջ հասարակությունում: Աղջիկների նոր սերունդ է գալիս, որը չունի ամուսնանալու շանս, քանի որ տղաները հեռանում են երկրից: Ծնելիությունը Հայաստանում այսօր չափազանց ցածր մակարդակի վրա է եւ չի կարող ապահովել բնակչության կայունությունը:

Սակայն վերադառնանք Ձորագյուղ, որտեղ Միլենա Ղազարյանի անհանգստությունն առավել քան անմիջական է:

«Շատ ծանր է, քանի որ ամբողջ ընտանիքը սպասում է տղամարդկանց վերադարձին: Մեր ուզածն ընդամենը աշխատատեղն է Հայաստանում, որպեսզի ընտանիքն ապրի միասին, եւ տղամարդիկ տեսնեն, թե ինչպես են մեծանում իրենց երեխաները: Ընտանիքն ավելին է, քան ընդամենը մայրը: Մեզ պետք են նաեւ հայրեր…»

Լուրեր Հայաստանից – NEWS.am

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: