Հայրենասիրության սեփականաշնորհում

by

7or.am

Նախքան բուն ասելիքիս անցնելը՝ ցանկանում եմ շնորհավորել բոլորիս Ֆրանսիայի Սենատի ընդունած որոշման կապակցությամբ։ Սա հայ ժողովրդի հաղթանակն է ու մեզ համար ազդակ պետք է հանդիսանա՝ միջազգային մակարդակով պայքարելու և Հայոց ցեղասպանության ընդունումը Թուրքիային պարտադրելու։

Հիմա բուն ասելիքս։ Անկեղծ ասած՝ ծիծաղս գալիս է, երբ Սերժ Սարգսյանի սազանդարները փորձում են Ֆրանսիայի ներկայացուցչական մարմնի վերին պալատի ընդունած որոշումը ներկայացնել որպես ՀՀԿ «ճկուն» ղեկավարի նախաձեռնողական քաղաքականության արդյունք։ Ախր ա՛յ «ֆուտբոլասերներ», դուք Ցեղասպանության հարցը հայ–թուրքական արձանագրություններով առևտրի առարկա եք դարձրել, ավելի լավ է լռեք, իսկ եթե իրոք գիտակցել եք ձեր սխալը, ապա հետ վերցրեք ցյուրիխյան ստորագրությունը։

Հիշեցնեմ, որ Սերժ Սարգսյանը Գյուլի «խաթեր» Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզաշապիկների վրայից պոկեց Մասիսն ու Հայաստան–Թուրքիա խաղի ժամանակ անջատել տվեց Ծիծեռնակաբերդի լույսերը։ Եթերն այդ օրերին ողողված էր պրոթուրքական քարոզով։ Գյուլի մասին «ազատ, բայց սերժատու» հեռուստաալիքները խոսում էին այնպես կարծես «ռեվիզոր» եկած լիներ։ Հիմա ինչպե՞ս պատահեց, որ Սերժ Սարգսյանը դարձավ Ֆրանսիայի որոշման վրա ազդող մարդ։ Եթե Սարգսյանն ազդող էր, ապա թող ազդեր ամերիկացիների վրա, այլ ոչ թե ԱՄՆ փոխնախագահ Բայդեն զանգեր ու խնդրեր, թե մի խանգարեք հայ–թուրքական մերձեցմանը։ Ինչևէ։

Ֆրանսիայի սենատի որոշումը, եթե կուզեք, ի հեճուկս «ֆուտբոլային» դիվանագիտության էր և, հետևաբար, Սերժի ականջներն այստեղ դրական իմաստով տեսնողները պարզապես հաստիքային ներբողագիրներ են։ Ավելին՝ Ֆրանսիայի որոշումն իր ներքին փիլիսոփայությամբ հակադրվում է տխրահռչակ արձանագրություններին և իրավական պատասխանատվություն է նախատեսում։ Եվ ուրեմն Սերժ Սարգսյանին չարժե վերագրել մի բան, որի հետ նա կապ չունի։

Ինչպես հայտնի է, օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո Հայոց ցեղասպանությունը ժխտողը կամ կասկածի տակ դնողը (հայ–թուրքական արձանագրություններն այդ հնարավորությունները տալիս են) ենթարկվում է քրեական պատասխանատվության։ Այնպես որ, Սերժ Սարգսյանն ու իր թիմակիցները պետք է զգույշ լինեն Ֆրանսիայում «կայֆեր» անելիս ու հանկարծ չհիշեն արձանագրությունները, քանզի կարող են հայտնվել շատ վատ վիճակում։

Բազմիցս եմ նշել, որ Գյուլի հետ քիրվայություն անողների վերջին հանգրվանն այժմ դարձել է «հայրենասիրությունը»։ Ամեն օր համոզվում եմ դրանում։

Կարեն Հակոբջանյան

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: