ԵկեղեցինԴա վերագնահատումի պիտի ենթարկի քրիստոնեական սիրո իր սխալ ըմբռնումը, որպեսզի դադարի թուլությունը առաքինություն համարել և սպանել մեր ժողովրդի կամքը։Քրիստոնեական սիրո խորհուրդը ամբողջ դարեր պատճառ է դարձել մեր ժողովրդի անօրինակ ողբերգության։Սիրում է նա, ով ուժեղ է, ով հոգու առատություն ունի, ում ուժի բաժակը լցված է հորդելու, թափվելու աստիճան։Արգասավոր չէ թույլի սերը։Միայն արին, քաջը, միայն հերոսը կարող է զոհաբերել։Անընդունակ է թույլը ինչպես սիրո, նույնպես և զոհաբերության։Մի ժողովուրդ, որ ընդունակ չէ այս երկու առաքինության՝ դիպվածների կպարտի իր գոյությունը։Մենք առնվազն կարող և հզոր պիտի լինենք, որպեսզի կարողանանք սիրել և զոհաբերել։Սխալվել, չարաչար սխալվել է մեր եկեղեցին՝ «տընանկ»-ների և «սնանկ»-ների բարոյականություն քարոզելով։Սրանից հետո այն սիրո և զոհաբերության ընդունակ արի ժողովրդի մասին պիտի խոսի, եթե ուզում է, որ քրիստոնեության հետքերը մնան Փոքր Ասիայում և Հայաստանում։Ուժեղ և արիական ժողովուրդ, այնպիսին, որ ընդունակ լինի արհամարհել մահը հանուն սեփական գոյության։Ինքնապաշտպանությունը հայ ժողովրդի՝ ահա հայ եկեղեցու նոր հավատամքը։Չընդունե՞ց այս ճշմարտությունը, չքարոզե՞ց, չտարածե՞ց ամեն օր այս փրկարար գաղափարը, եկեղեցին իր բոլոր միջոցներով չնպաստե՞ց մեր ինքնապաշտպանության գործին՝ կործանված է։
էլ ավելի աներես է մուրացկանը եւ պահանջկոտ, եթէ նա միաժամանակ եւ հաշմանդամ է: Ահա մուրացկանի այս եսականութիւնը եւ հաշմանդամի պահանջկոտութիւնը դարձել են հոգեբանութիւն:
Հոգեբանական այս երկու կողմերն Աւետարանի ներշնչմամբ ստացել են քաղաքական իմաստութեան, դիւանագիտական զէնքի բնոյթ:
Քրիստոնէական մի հօտի համար չքնաղ առաքինութիւն, սակայն միայն քրիստոնէական հօտի:
Այսօր մենք անիծում ենք քաղաքական բարերարներին, սակայն մոռանում, թէ մուրացկանին եւ հաշմանդամին անկելանոց են տալիս եւ ոչ անկախ հայրենիք:
Երէկ այսպէս էինք, երբ կրօնական հօտ էինք. այսօր յաւակնութիւն ունինք մեզ քաղաքական ոյժ համարելու, բայց չենք ազատագրւել հօտային հոգեբանութիւնից, որը թափանցել է քաղաքական հոսանքների մտայնութեան մէջ, որոնք դրա շնորհիւ անգիտակցաբար կառչել են կողմնորոշումների գաղափարին:
Թողնել պատասխան