2008 թ-ի Մարտի 1-ից չորս տարի անց. Ալեք Ենիգոմշյանի խոսքը

by

Արդեն չորս տարի է անցել 2008 թ-ի Մարտի 1-ի սպանդից և այդ ոճրագործության հեղինակներից, կատարողներից և ծրագրավորողներից և ոչ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։ Այս խայտառակ պայմաններում իշխանությունները և այս ռեժիմը ձևացնում է, որ կազմակերպում է այսպես ասած հերթական ընտրությունները մինչ անցնող ավելի քան 17 տարիների այսպես ասած ընտրությունները իրականացվել են կեղծիքների և այլ կոպիտ խախտումների ուղեկցությամբ և, բնականաբար, տարբեր չի կարող լինել նաև հաջորդ տարվա նախագահական այսպես ասած ընտրությունները։

Ավելին հատկանշական է, որ Մարտի 1-ի տարելիցի օրերին ներկա իշխանությունները փորձում են անցկացնել այսպես կոչված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենք, որի միակ նպատակն է օրինականացնել ապագա ռեպրեսիվ միջոցառումները։

Սակայն անցնող չորս տարիների ընթացքում մեր ժողովուրդը և հատկապես երիտասարդությունը ապացուցեց, որ այս ռեպրեսիվ միջոցառումները չեն կարող ազդել իր վճռականության վրա։ Այս օրերին մենք ականատես ենք լինում հենց այդ վճռականությանը։ Բնապահպանական շարժումը, լեզվի խայտառակ օրենքին ընդդիմացող շարժումը, բանակում տեղի ունեցող անընդունելի դեպքերի դեմ ըմբոստացող շարժումը, այս բոլորը ապացույցն են մեր ազգի և հատկապես մեր երիտասարդության վճռականությանը և այս իշխանությունների վախճանը իրականանալու է հենց նման քաղաքացիական շարժումների կիզակետի շուրջ կենտրոնանալով։

Հայ երիտասարդությունը գնալով ավելի է գիտակցում այն բանը որ այս բոլորի նպատակը մեկն է ապահովել քրեաօլիգարխիկ համակարգի ինչպես իրենք ասում են սեփականությունը ի հեճուկս իրականում այլոց սեփականության և հանրային սեփականության։ Ժողովուրդն ու ազգը, երիտասարդությունը վճռական են վերջ դնելու այս իրավիճակին և վստահաբար այս վճռականությամբ բոլորս հասնելու ենք մեր նպատակին և կարողանալու ենք, մեզ հաջողվելու է մեր հայրենիքում, մեր երկրում հաստատել այն համակարգը որին արժանի է մեր ժողովուրդը։

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: