«Հայ կամավորների համախմբումն» այլեւս գոյություն չունի եւ առնչություն չունի ՀԱԿ-ի հետ

by

«Հայ կամավորների համախմբումն» այլեւս գոյություն չունի: Այդ մասին news.am-ին հայտնեց «Հայ կամավորների համախմբման» համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը` մեկնաբանելով մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե չորս քաղաքական ուժեր, այդ թվում «Հայ կամավորների համախմբումը» հրաժարվել են խորհրդարանական ընտրություններին մասնակցել Հայ ազգային կոնգրեսի ընտրացուցակով: Մասնավորապես այդ մասին հայտնել էր Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը, ով նախաձեռնությունը ներկայացնում էր ՀԱԿ-ի քաղխորհրդում:

«Այն, ինչ վերաբերում է Սամվել Հարությունյանին, կարող եք նրան հարցնել: Ինչ վերաբերում է «Հայ կամավորների համախմբմանը», ես որպես համակարգող, կարող եմ ասել, որ երկու տարուց ավելի է` նախաձեռնությունը ոչ մի առնչություն չի ունեցել Կոնգրեսի հետ: Սամվել Հարությունյանը ներկայացնում է Գորիսի բազմահազար հայ մարդկանց, որոնք 2007թ. քվեարկել են իր օգտին»,- նշեց Ժիրայր Սեֆիլյանը եւ հավելեց. «Համարեք, որ «Հայ կամավորների համախմբում» նախաձեռնությունն այլեւս գոյություն չունի»:

Ներկայացնելով ընտրությունների վերաբերյալ իր տեսակետը`Սեֆիլյանը, ով ներկայումս «Սարդարապատ» նախաձեռնության համակարգողն է, նշեց. «Մեր տեսակետը շատ պարզ է, մենք ասում ենք` այս ռեժիմի օրոք ոչ մի ընտրություն: Նախեւառաջ պետք է ձերբազատվել այս ռեժիմից դրանից հետո կարելի է կազմակերպել ազատ ընտրություններ»:

Հարցին, թե ինչպես են տեսնում վարչախմբից ազատվելու ելքը, եթե ընտրություններին չեն մասնակցում, Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց. «Ընտրություններին չենք մասնակցում, եւ միաժամանակ մեր արածը դասական իմաստով բոյկոտ չէ: Այլ մենք ասում ենք` ընտրությունների նախընտրական եւ հետընտրական ժամանակաշրջանը պետք է օգտագործել այլընտրանքային իշխանություն ձեւավորելու համար: Մենք այլընտրանքային ուղու հետ կապված հորդորում ենք, որ լուծումներ գտնեն փչացած, կեղտոտ, լճացած քաղաքական դաշտից դուրս: «Սարդարապատը» մոտ ապագայում կենրկայացնի իր պատկերացումները, թե ինչպես են ձեւավորվելու այլընտրանքային իշխանությունը: Մենք ունենք ճանապարհային քարտեզ, որը ճիշտ պահին կհրապարակենք»:

Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների, Սոս Գիմիշյանի Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ կուսակցությունը, Վաղարշակ Հարությունյանի ղեկավարած «Ազգային Վերածնունդը», Գառնիկ Մարգարյանի ղեկավարած «Հայրենիք ու Պատիվ» կուսակցությունը, ու «Հայ կամավորների համախմբումը» հրաժարվել են մասնակցել ընտրություններին։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: