Հետաքրքիր է, ի՞նչ ուժ կարող է արգելել գարնանգալուն — և ոչ մի ուժ. միևնույն է, գարունը գալու է:ԵՎ ի՞նչ ուժ կարող է արգելել գարնանը ծիրանիծաղկելուն — և ոչ մի ուժ. միևնույն է, ծիրանինծաղկելու է:
Գարունը գալիս է մեզանից անկախ: ԵՎ մենքուզենք, թե չուզենք, հրաժարվում ենք ձմեռվաշնորհած բոլոր արհեստական «պաշտպանիչ»միջոցներից‘ դեն ենք գցում վառարանը,վերարկուն… Գարունը կյանքի նորոգումն է ձմեռից‘ հարաբերական մահից, հետո: Ծիրանին ինքը չիորոշում‘ ծաղկել, թե ոչ: ԵՎ մենք չենք որոշում‘ հրաժարվել ձմեռվա արհեստական միջոցներից, թեոչ: Գարունն է պարտադրում վերադարձ դեպի բնական ապրելակերպ:
Նույն օրինաչափությամբ, արդեն մոտենում է Տիեզերական Գարունը, որը Երկրի վրաարտահայտվում է Տիեզերական Հուրի‘ Էներգիայի առավել կուտակումով: Ի՞նչ ուժ կարող է արգելելՏիեզերական Գարնան հաղթարշավին — և ոչ մի ուժ: ԵՎ ի՞նչ ուժ կարող է արգելել Երկրի բնականՏեսակների‘ Ազգերի «ծաղկելուն» — դարձյալ ոչ մի ուժ: ԵՎ անկախ մեր կամքից, միևնույն է, մենքդեն ենք նետելու 2 — 2,5 հազար տարի տևած Տիեզերական Ձմռան շնորհած բոլոր արհեստականմիջոցներն ու կառույցները և վերադառնալու ենք բնական ապրելակերպին: Մեռնելու են այդբոլորը‘ կուսակցություններ, գաղափարախոսություններ, կրոններ…, և մնալու է Ազգը,որպես Բնական Որակական Ամբողջություն: ԵՎ Ազգը իր բնական կառույցներն ուհարաբերություններն է հաստատելու: Դա Բնության պահանջն է, դա Գարնան պահանջն է:
ԵՎ Տիեզերական Գարունը հենց Արարատում է իր առաջին ճաճանչները սփռելու: ԵՎ Գարնան հենցառաջին Արևով է ծնվելու Հուր-Աստված Վահագնը հենց Արարատում‘ հովանավորելու և զորացնելուԱստվածամարդերի Ցեղը Արի:
ԵՎ Արի Հայը միայն Արարատում կդիմավորի Վահագնին, միայն Արարատում ՎահագնիԶորությամբ կզորանա և կհավերժի որպես Աստվածամարդ:
Արարատը սովորական հող չէ: Արարատը Արիների արարման վայրն է, և Արիները գենետիկականկապ ունեն իրենց Արարատի հետ: Արարատն իր մեջ ամեն մի Արի Հայի արմատն է կրում ուփայփայում: Ամեն մի Արի Հայ իր մեջ մի կտոր Հայրենիք է կրում: ԵՎ թող ամեն մի Արի Հայ միանաիր արմատին Արարատում և իր միջի Հայրենիքը ամբողջացնի Արարատի զգացողությամբ. ևզորանա ու դիմավորի Վահագնին: Քանզի Վահագնը միայն զորավորներին է հովանավորելու -նրանց, ումից աստվածներ կծնվեն:
Տիեզերական Գարունը, միևնույն է, գալու է. Վահագնը, միևնույն է, ծնվելու է. և Արի Ազգս Հայոց,Վահագնի Զորությամբ օծված, միևնույն է, ծաղկելու է Արարատում…
Առաջնորդվենք ՈՒԽՏԱԳՐՔՈՎ, սնվենք Կենաց Խորհրդով, զորանանք և պատրաստվենքդիմավորելու ՎԱՀԱԳՆԻ¯Ն…
Հատված Ուխտագրքից
Թողնել պատասխան