Որոշ եկեղեցականներ հետաքրքրությամբ հետևում էին ծրագրին

by

Որոշ եկեղեցականներ հետաքրքրությամբ հետևում էին ծրագրին: Հաղորդումներից մի քանիսը սիպտակ շունն ուղարկում էր Երազստանի եկեղեցիներին` հուսալով հեշտացնելկաթողիկոսների հոգեփոխությունը: Դրական արձագանք ստացավ անսպասելի տեղից` ավետարանական մի քանի հովիվներից, որոնք խնդրեցին մնացյալ հաղորդումներն էլ ուղարկել:Իսկ կաթողիկոսի եկեղեցին իր տարեկան համագումարում քննարկել էր շան տեսաերիզներից մեկի բովանդակությունը և սիպտակ շանը չէր քննադատել:

Կաթողիկոսների գործունեությունը ցույց էր տալիս, սակայն, որ անդրդվելի ստրկամիտներ և փառասերներ են:

Կաթողիկոսի օգնականը խորհուրդ տվեց շանը.

— Տղերք, դուք ձեր առողջությանը կվնասեք: Իզուր եք պայքարում:

Մի կաթողիկե մաքրահոգի կրոնական շանն ասաց.

— Կաղ մարդու ոտքերը հավասարեցնելու համար, ուշադիր եղեք, որ երկար ոտքը շատ չխածնեք: Այլապես դարձյալ կաղ կմնա:

— Մարդը կաղ չէ. անդամալույծ է:

— Դրախտի մեջ եհովաջիները շա՞տ են:

— Ըստ Աստծո` 20.000, ըստ իրենց` 144.000: Ամբողջ գյուղեր Եհովա կպաշտեն: Դրախտը արժան (էժան) շուկա է:

— Եթե հոն հասեր են, ուրեմն ուշ է. քաղցկեղի առաջքը չես կրնար առնել:

— Այս քաղցկեղը միայն տգետներուն կուտե: Երկու հազար տարիէ ի վեր կուտե կոր: Ասոնց նմաններն էին, որ քանդեցին մարդկության հազարամյակներու ձեռքբերումները: Գիտնականդեռ չնշանակեր գիտուն:

— Ո՞ւր է Աստված:

— Լաս Վեգաս:

— Ատի ճիշտ ըսիր:

— Խյար, խյար բացատրություններ տալու մեջ դոկտորա ունի:

— Սուրբ Երրորդության պես:

Առաջին անգամ իր կյանքում շունը բարեհամբույր վերաբերմունք զգաց, հաճույքով զրուցեց վարդապետի հետ, որը կիսվեց.

— Մեր վրան ալ պաղություն մը եկավ: Մարդիկ առաջվա պես խանդավառ չեն Դրախտին օգնելու համար: Մեր ամբողջ կյանքը հոս պայքարինք, որ Դրախտը անկախ ըլլա, հետո ալմեզի ըսեն, որ ձեզի թուղթ (անձնագիր) չենք տար: Մեկ բան, որ չէինք գիտեր, ան է, որ ասոնք յաբանջի (օտար) կհաշվեն կոր մեզի:

— Սխալ բան մը կա ձեր կրոնի և ռազմավարության մեջ,- շունն ասաց վարդապետին: Այլապես, այսպիսի ապուշներ չէին կրնար աշխարհը կլլել: Աշխարհը Եհովայի ոտքի տակ է:

— Ի՞նչն է մեր սխալը, շուն:

— Ձեր հիմքը, վարդապետ:

— Ի՞նչպես:

— Սկսինք Պետրոսեդ, այն ժայռեդ, որու վրա եկեղեցիդ իբր թե հիմնված է:

— Աստծո հրահանգն է:

— արարիչը չի հրահանգեր, վարդապետ: Եթե հրահանգ է, Սատանայեն է:

— Հիմա դուն բոլոր մարգարեները Սատանայի վերածեցիր:

— Ոչ միայն:

— Միածի՞նը:

— Դուն ըսիր:

— Պետրոսի կերպարը ստեղծողը Հուդան է,- շարունակեց շունը:- Ճշմարտությունը նենգափոխելը Հուդայի մասնագիտությունն էր: Իր ինքնակենսագրությունը Հուդան այս սկզբունքովգրեց: Արմատը սուտ:

— Չի կրնար ըլլալ:

— Պատմականորեն հաստատված բան է: Հարյուրավոր լուրջ ուսումնասիրություններ կան այս մասին: Գնա կարդա:

— Հակառակը ըսողներն ալ կան:

— Հակառակը ըսողները գիտությունը կրոնական նպատակներով շողոքորթող պրոպագանդիստներ են: Խնձորը նետես նե, վեր կիյնա ըսող ցնորվածներու հավաքածո:

— Ատ տիպերը կճանչնամ:

— Ամեն պարագայի Բասսասարի վեպին մեջ Պետրոսը թլփատվածներու առաքյալն է: Կնատյաց, օտարատյաց, Պողոսի թունդ հակառակորդ: Պողոսն էր հիմքը ձեր կրոնի: Իսկ ԳործքՇնաց, կներես Գործք Առաքելոց պիտի ըսեի, բերանս սխալ վարժվեր է…

— Ատի գրքիդ անունը չէ՞:

— Անանկ բան մը: Պիտի ըսեի, որ Առաքելոցի մեջ Դամասկոսի ճամբուն վրա Պողոսի հանդիպումը Հիսուսի կերպարանքին հետ հարյուր, հարյուր-հիսուն տարի հետո գրվածպատմություն է: Առնվազն մինչև 145 թվականդ եկեղեցվո հայրերդ ավետարաններու գոյության մասին նույնիսկ չէին լսած: Ատի դուն շատ լավ գիտես: Պողոսը ավելի մոտ էրԵգիպտոսի գնոստիկներուն, հնարավոր է նույնիսկ, որ աշակերտած է անոնց: Իսկ Պողոսի մեջ ծնած լույսը գնոստիկյան արթնություն է:

— Ինծի համար ապրիլը Քրիստոս է, ըսավ Պողոս:

— Այդ Քրիստոսը ձեր Մհերն է և ոչ թե հարյուր տարի հետո Բաս պապայի կողմե այս հիմքի վրա շինված կեղծ Քրիստոսը: Խաչյալ-մաչյալ, Պիղատոս-միղատոս, Մարիամ-մուրիամբոլորը սուտ է:

— Ապացույց:

— Բանանք գիրքը, տես` Գաղատացիս 1:15: Հոս Պողոսը իր բերանով կըսե, որ ինք երբեք Երուսաղեմի մեջ չէ եղած իր առաքելությունը սկսելեն մինչև երեք տարի: Հապա անմիջապեսգացած է Արաբիա ու այնտեղեն ուղղակի Դամասկոս: Երուսաղեմի հետ որևէ կապ չէ ունեցած: Ասի լրիվ հակառակն է Գործք Առաքելոցի պատմության, ուր իբր թե ԵրուսաղեմենԴամասկոս կերթար ու հոն հոգեփոխություն ունեցավ: Դուն կհավատաս մարդուն գրած նամակի՞ն, թե իր մասին մեկ դար հետո մեկու մը հորինած վեպին:

— Նայած ով է գրողը: Հեղինակները Սուրբ Հոգիեն ներշնչվեցան:

— Այդ Սուրբ Հոգիդ Հուդան է, Բաս պապայի հետ միասին: Պետրոսդ Հռոմ նույնիսկ ոտք չէ դրած: Սուտ է Պետրոսի կապը Հիսուսի հետ: Հեքիաթ է գլխիվայր խաչվելու պատմությունը:Ըստ երևույթին Պետրոսդ գոյություն անգամ չէ ունեցած: Այդ վեպերը գրողներուն նպատակը գնոստիկ Պողոսին նսեմացնելն էր և անոր ենթարկել Պետրոսի անվան տակ գործողՀուդայական կնատյաց մաֆիային: Քրիստոնեության հիմնադիր Պողոսին լուսանցք նետել և իշխանական բուրգ հաստատել: Բուրգ` գլխուն Հուդան: Ասի է Պետրոսի կերպարըստեղծողին նպատակը: Պողոսը դեմ էր բուրգերու: Ատի չէ՞ իրական քրիստոնեությունը: Գործք Առաքելոց գիրքդ սուտի հրվանդան է` Սատանայի գրականություն: Սուտն է հիմքըԲաս պապային: Ճշմարիտ է Գործք Շնացը:

— Համը հանեցիր, շուն: Դուն քիչ մը Մարկիոնին և Պավլիկյաններուն կհիշեցընես կոր:

— Ոչ, վարդապետ: Եկուր հիմա մեկ կողմ դնենք Պողոսը: Օր մը իրեն կբուժենք: Լավ բան մը ըսինք նե մարդուն մասին դեռ շուն չեղավ: Հելե քու աս ավանթաջի Պետրոսիդ հաշիվըմաքրենք:

— Հիմա դուն դոկտորությո՞ւն պիտի ընես: Չէ նե Հիսուսի՞ն ալ մը պիտի բուժես:

— Մեղք են մարդերը, վարդապետ: Սատանաներու գրածները Աստծո խոսք ըսելով կյանքերնին կքանդեք կոր: Ասոնց գրածները շատ-շատ հոգեբուժություն սորվող ուսանողներուհամար ուսումնասիրելու նյութ կըլլան:

— Բաս պապան ի՞նչ շահ ուներ սուտ խոսելով:

— Հո՜, վարդապետ…

— Ի՞նչ շահ ուներ: Մոտիվը ըսե:

— Ըսեմ:

— Ըսե:

— Ալեքսանդրիան աշխարհի գիտության կետրոնն էր: Հռոմը, որպեսզի թաղե եգիպտական արմատները, քրիստոնեության հիմքը ոչնչացուց և կեղծ հիմք ստեղծեց: Եգիպտոսիգնոստիկներուն ցեղասպանեց, աշխարհի մեծագույն գրադարանը վառեց: Կես միլիոն գիրք: Մարդկության հազարամյակներու գիտությունը ոչնչացուց, որպեսզի իր զիբիլըպրոպագանդե: Այն ատեն, ո՞վ գիրք ուներ: Գրադարանը վառեցիր նե, վերջացավ գնաց:

— Իսկ Եգիպտոսեն դուրս միակ բռնելիք տեղը Հուդան էր,- շարունակեց շունը:- Այդ հիմքի վրա ալ իր պատմությունը շարադրեց: Բաս պապադ ամուսնացավ Հուդայի հետ: Ինչո՞ւ:Կրոնական կայսրություն ստեղծելու համար: Երկուքն ալ նույն քաքն էին, իրար գտան: Հիմա Հուդան իրավունք չունի՞ ըսելու` դիվորս կուզեմ և հարստությանդ կեսը` տասնհինգտաղանդ: Ատանկ ալ կընե կոր:

— Հոս կրնաս թյուրիմացություններու մեջ իյնալ:

— Կրնա ըլլալ: Պատմական խնդիր է: Բայց էության հետ կապ ունի, քանի որ եգիպտական գնոստիկ քրիստոնեությունն ու սուտ հուդա-քրիստոնեությունը բոլորովին հակոտնյա կրոններեն:

— Ասոնք վիճելի հարցեր են: Հիմա բառ մը ըսիր: Էություն: Խոսինք էության մասին: Կարևորը ատի է:

— Անիմաստ է խոսիլը, վարդապետ: Էությունը չես կրնար հասկնալ մինչև սուտը չպարզես: Իսկ մեր ամբողջ իմացածը սուտ է: Սուտի մեջ կծնինք, սուտի մեջ կմեռնինք: Ամբողջաշխարհը սուտի վրա հիմնված է: Իրական սխալը, վարդապետ, ճշմարտութենեն խուսափիլն է: Ո՞րն է կարևորը. հո՞ւյսը կամ ճշմարտությունը:

— Ճշմարտությունը:

— Ճշմարտությունը:

— Ճշմարտությունը բացարձակ է:

— Հա՛ֆ, հա՛ֆ… Բացարձակը Սատանադ է:

— Լավ, չշեղվինք:

— Գիտեք, որ ձեր գիրքը միլիոն սուտի բույն է, մեջը Հուդայի մատը կա: Բայց բան մը չեք ըներ, որ այդ մատը կացինով կտրեք: Ատոր համար թելեվիզիոնով պատռեցինք: Երկու գրամխելք ունեցողը քեզի՛ ալ, քու կրոնի՛դ ալ, կըսե, արաբան (կառքը) կքաշե, կերթա. քններ եմ քեզի ալ, քու Հուդայիդ ալ: Ի՞նչ եղավ: Մարդը կորսնցուցիր, էշը շահեցար: Էշերուհավաքածուդ կը կազմե քու կրոնդ: Հակաշունը: Իսկ մարդը դուրսը մնաց գազան: Ա՞ս է կրոնին նպատակը, վարդապետ…

— Ոչ, շուն: Ատի կրոնին նպատակը չէ:

— Բայց կրոնականներուն նպատակըն է. գառնուկ կուզեն պահել, որ կաթը խմեն: Վատիկանի շենքերը շինեն: Իշխանություն: Կայսրություն: Աս է ձեր նպատակը:

— Իսկ կարծիքովդ եկեղեցին ի՞նչ պետք է ընե, շուն:

— Եթե չբացատրես մարդերուն, որ իրենց պատմության մեծագույն խարդախությունները ձեր գրքին մեջ եղած են, պատերազմը կկորսնցընես: Աս բապտիստ-մապտիստ ըսածապուշներդ ամեն ծակ կմտնեն, քարոզելով, իբր արարիչը բառ առ բառ ինչ կըսե` ոռը քաքոտ Հուդայի հնարանքները արարչի բերանը դնելով: 40 միլիոն մեռնելու պատրաստ մոլեռանդստախոս: Աչքերուդ առջև Բաս պապադ կմեռնի:

— Անոնք խաբված են, շուն: Ստախոս չեն: Խաբված մարդը կրնա՞ ստախոս ըլլալ:

— Եթե իր սուտը կպատգամե, բոլորին սուտ հռչակելով: Կպահանջե, որ մարդիկ բառ առ բառ հետևին իր Սուտաշունչին: Այն ատեն խաբվածը կըլլա ստաբեր, ստախոս:

— Ատի 40 միլիոնին միայն 40 հազարն է: Եկեղեցին երբեք չըսեր, որ բառ առ բառ պետք է ընդունիլ Աստվածաշունչը:

— Ատի դո՛ւն չես ըսեր, վարդապետ: Անգամ մը գնա Դժոխքը ծայրե ծայր պտըտիր, տե՛ս ինչ կըլլա կոր:

Հատված Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան գրքից:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: