Պրոֆեսոր ՄքԹոթիկը‘ Կալիպոռնիայի համալսանոցի շեքսպիրստանցի վարժապետը

by

Թե ինչպես է ծագում առել Ճորտունիների նախարարությունը:

Եվ ահա Կալիպոռնիայի համալսանոցի Հուդայի գոգում դրախտագիտություն քերծոտած հարորեն ժպտացող ու խստորեն վիրավորվող շեքսպիրստանցի պրոֆեսոր ՄքԹոթիկը‘ աստվածապաշտ քրիստոնյան, որի բառապաշարի 25 տոկոսը կազմում են «նախագա՜հ», «նախագա՜հը», «նախագահի՜ շքանշա՜նը», «նախագահի՜ պատիվներո՜վ» արտահայտությունները, անընդմեջ ոռ է տալիս Աստծուն և հայ այլախոհ ու աքսորական գրողներին հարորեն հայհոյող Դրախտի գրողների միության‘ Կուսկոմգրողշինի պետին, սրան հանձնում Կալիպոռնիայի համալսանոցում դրախտաբանության դոկտորականի ուսանողներից գաղտնի իր կազմակերպած‘ գրողների համագումարի մասնակիցների ցանկի տնօրինման իրավունքը, ինքն իսկ ցանկից նախապես հանելով սխալմամբ այլոց միջոցով այնտեղ սպրդած այլախոհ որոշ գրողների անունները: Որոնց փոխարեն ցանկում ավելանում են անունները կասկած հարուցող հարստության տեր անգործ բանաստեղծուհիների‘ Սատանալանդի սեփական դղյակում Կուսկոմգրողշինի պետերին տասնամյակներով հյուրընկալած, խարդախ փաստաթղթերի, առաջադրագիրների միջոցով անուն հանած թագուհիների, ու սրանց շուրջ սլկտացող գազեթաջիների: Կլրալզությամբ և մասամբ նորին: Չէ՜, ես ժամանակ չունի՜մ շուներու մասին գիրք կարդալու, տաս նե ալ պիտի չի կարդա՛մ: Իմ ամբո՛ղջ գրականությո՜ւնը սրբությո՜ւն է: Ես միայն վե՛ր կելլեմ: Ասա՛նկ, ո՛ւղղակի վեր: Բարձրանում է կարճ բանաստեղծուհու բութ մատը իրանից անջատվելու ձգտող վզի հետ: Ես մրցանակը շահիմ նե, ամբողջ աշխարհը պիտի պտըտիմ, աշխարհի բոլոր նախագահները պիտի տեսնեմ և իրենց ըսեմ, որ մեր ցեղասպանությունը ճանչնան: Իմ աղջիկս Ամերիկայի առաջին կին նախագահը պիտի ըլլա: Ես մեր ազգի լավագույն դեսպանն եմ: Ի միջի այլոց ասիկա ըսեմ, որ գիտնաս, որ Դրախտի գրականության մե՜ծ մարդի՜կը շատ գե՛շ կխոսին կոր քու գիրքիդ մասին:

Տղաս, դուն շատ լավ կապեր ունիս Վիկտոր Համբարձումյանին հետ. քովը մտնես նե, իր կողմեն ինծի երաշխավորագիր մը բեր, որ ես մեր ազգի՛ անունով աշխարհասասան մրցանակին ներկայանամ: Երաշխավորագիրը ես պատրաստեր եմ. ինքը միայն թող ստորագրե: Այս խնդրանքը‘ քսան տարի առաջ:

Խստիվ խոցվում է շեքսպիրստանցու մարդկային գերավայել ու աստվածային փառաբարո արժանապատվությունը, երբ աքսորական գրողները բողոքում են, որ գրականության այս սարկավագը չի առաջնորդվում Շեքսպիրլանդում առկա բարոյական նվազագույն չափանիշներով իսկ: ՄքԹոթիկն այս դրախտագիտության ոգի ի բռին մերժում է ուսանողներին հաղորդակից դարձնել իրենց սերնդի այլախոհ գրողներին, թունավորվում հուդաքրիստոնեական կրոնական համակարգը քննադատող գրողների անուններն իսկ լսելիս, մատռվակում լոկ մեռած մեծերին ու կենդանի ծծլաններին, անգա՛մ Սատանայի ազատ համալսարանում Դրախտի գրականության բնորոշումն ու պարագծի սահմանումը ծառայաբար հանձնում է ԿԳԲ-ի խրտվիլակներին. ով ներս, ով դուրս: Օ՜, անձեռնմխելի՜ մարդկայի՜ն արժանապատվությո՜ւնը ամբիոնի փառատենչ ու պատեհապաշտ աթոռակալի… խստորեն խռովող ու հարորեն ժպտացող քրիստոնյա շեքսպիրստանցին ծաղրում է Դրախտից աքսորված գրողների դիմումը‘ եթե ոչ գրականությունը, առնվազն իրենց հավաքական ոդիսականը ներկայացնելու: Ի վերջո քաղցր է լուծը Երկնավորի, վայելքն ամռան Դրախտի‘ ամպհովանու ներքո Ամենակալի, մասնակցությունը սրբանաբանական համաժողովների, փառքը հավիտենականի, համն Աստծու առնանդամի: Աքսորական գրողների ձայնը խեղդվում է Կալիպոռնիայի համալսանոցի ղեկավարների լուռ հարկադրանքին և Լոս Հրեշտակոսում սերունդ-սերունդ բույն դրած‘ հակա-Աստված գրողների մայրիկներին հայհոյող երազստանցիների բուռն ծափահարությունների առնետանոցում: Ի փառս մարդկության ապագայի.

Դրախտի Հանրապետությունը հետխորհրդային այն երկրներից է, որտեղ անկախացումից ի վեր ամրապնդվում է բռնատիրական իշխանությունը: Թեժանում է կազմակերպված բնույթի հալածանքը այն գրողների և առհասարակ մտավորականների հանդեպ, ովքեր հանդգնում են քննադատել Դրախտում իշխող խունթայի քրեական հանցագործություններն ու ազգային հարստության լայնածավալ թալանը:

Հալածանքն իրականացվում է հանրապետությունը զավթած վարչախմբի կողմից պետական ու ոչ-պետական կառույցների, հատկապես Ազգային անվտանգության մարմինների, ոստիկանության, Կուսապատի քաղաքային վարչության, Դրախտի դատախազության և Արդարադատության նախարարության հետ աշխույժ գործակցությամբ:

Ստորագրյալներս անձամբ ենթարկվել ենք ստորացուցիչ հալածանքների նշյալ մարմինների կողմից: Հալածանքն արտահայտվում է տարբեր եղանակներով, ինչպես օրինակ.

Սեփական ինչքի բռնագրավում և դրամական միջոցների յուրացում:

Հայրենիքից արտաքսում և վերադարձի արգելում:

Ճնշում հրատարակչատների և գրախանութների հանդեպ ստորագրյալներիս գրքերի հրատարակությունն ու ընթերցումն առնվազն Դրախտում խափանելու նպատակով:

Ահաբեկում և հալածանք այն մարդկանց նկատմամբ, ովքեր որևէ խնդրով առնչվում են մեր գրքերի հրատարակությանը: Մասնավորապես‘ բնակարանների ներխուժում, սեփական ինչքի խուզարկում, չհրատարակված ձեռագրերի և անձնական փաստաթղթերի բռնագրավում‘ համակարգչում պահվող կարևոր տվյալներ գողանալու և վնասելու նպատակով, ներխուժում լրատվական գործակալությունների գրասենյակներ ձերբակալելու այն լրագրողներին, որոնք դրական արձագանքներ են տարածել մեր գործերի մասին:

Քրեական շինծու մեղադրանքների հարուցում, կեղծ վկաների արտադրում և ճշմարտությանը տեղյակ վկաների ահաբեկում, հսկայական կաշառքների պահանջ, ձերբակալության հրահանգներ:

Հեղինակի մտերիմ ընկերների հարցաքննում‘ համոզելով մասնակցել նրա սպանության ուղղված դավերին, փորձելով դրա համար կաշառել Դրախտում հեղինակի իսկ ունեցած գույքի միջոցով կամ սպառնալով քրեական գործ հարուցել ,հայրենիքի դավաճանությանե համար:

Կարծում ենք, որ իր ժողովրդի բնական իրավունքները ոտնահարող անբարոյական վարչակարգը մեկ այլ պետությունից բարոյականություն պահանջելու որևէ հիմք չունի, հատկապես, երբ խոսքը ցեղասպանության ճանաչման մասին է:

Որևէ արտաքին ուժ, որն ուղղակի թե անուղղակի կերպով նպաստում է խունթայի հաստատմանն ու պահպանմանը խորապես հիասթափեցնում է մեր ժողովրդին ու նրա ապագայով մտահոգ բոլոր ազգերի ազնիվ մարդկանց:

Ժողովրդավար երկրների անվտանգության մարմիններին‘ հետապնդել և քողազերծել խունթայի գործակալներին, որոնք գործում են տվյալ երկրներում‘ սպառնալով վերջիններիս քաղաքացիների ազատ ինքնաարտահայտման իրավունքին:

Կալիպոռնիայի համալսանոցի և Աստծու Կուսկոմգրողշինի համատեղ ջանքերով ստեղծված Երազստանի գրականության մաֆիայի 300 անդամներից ու ժպտերես և խստորեն վիրավորվող շեքսպիրստանցու համաժողովի հրավիրյալներից ոչ մեկը չէր ստորագրել և չի ստորագրում 18 ազգերի 120 մտավորականների կողմից ստորագրված ահազանգը, որի մի հատվածն էր այս, հապա խստորեն վիրավորվող շեքսպիրստանցու հետ դառնում‘ ահազանգն ստորագրողների ոխակալ թշնամին, նսեմացնողը, արհամարհողը, ծաղրողն ու անարգողը: Աշխարհասասան մրցանակի տենչով ճենճերող պառավների, նրանց պցերից անբաժան ցողկգազեթաջիների, ազատ համալսանոցի վախկոտ դասատուների, հանրային ձեռնարկների նստարանների առաջին շարքերը բռնող գրչակների, և ազգիս երազող գերիմաստուն բաճկոնավորների հոյ հովվապետությամբ:

— Որո՛մ սերմանող քրեական հանցագործներ, մեր ա՛զգը պառակտող դավաճաններ, մեր հեղինակությունների անվան հե՛տ խաղացող շնե՜ր,- գոռում են նրանց երկնային անդորրը խանգարող գրողների երեսին:

Այսպես է շինվել պատմությունը Դրախտի:

Հատված «Ճանապարհ դեպի Կուսաստան» – Թուղթ Բ» գրքից:
Հեղինակ‘ ՇՈՒՆ ՇԱՆ ՈՐԴԻ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: