Րաֆֆի Հովհաննիսյանը Լոնդոնում գաղտնի պայմանավորվել է թուրքերի հետ և խոստումնե՞ր տվել նրանց

by

Հայտնի “Anonymous” հաքերային շարժման ակտիվիստներ Լյուկ Ստիվենսոնի և Ռիչար Տիմերի բլոգերում սենսացիոն տեղեկություններ են հրապարակվել Մեծ Բրիտանիայի ու Թուրքիայի պետական գերատեսչությունների տեղեկատվական ցանցերը կոտրելու միջոցով:

Ցանցերը կոտրելու արդյունքում “Anonymous”-ի ձեռքին հայտնվել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության` Թուրքիայի ու ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունների հետ գաղտնի ծառայողական դիվանագիտական նամակագրությունը: Այս նամակներից պարզ է դառնում, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը համաձայնել է աջակցել Թուրքիայի արտգործնախարարությանը Լոնդոնի ու Վաշինգտոնի քաղաքականությանը լոյալ Հայաստանի ընդդիմության հետ կապեր հաստատելու հարցում: Հայտնում է Ռեգնում լրատվական գործակալությունը:

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը խորհուրդ է տալիս թուրքերի առաջին հանդիպման ժամանակ հատկապես ցեղասպանության հարցով մեծ ճնշում չգործադրել հայերի վրա. “Անգլիացիները խորհուրդ են տալիս թուրք դիվանգետներին հայ ընդդիմադիրներից ստանալ համաձայնություն հայթուրքական հարաբերությունների և հայթուրքական պատմական հանձնաժողովի ստեղծման հարցում համագործակցության շուրջ նրանց ֆինանսապես աջակցելու միջոցով: Թուրքերին նաև խորհուրդ է տրվում քայլեր ձեռնարկել ինչպես Հայաստանում, այնպես էլ ԱՄՆում և ԵՄի երկրներում ընդդիմադիր գործիչների իմիջը բարձրացնելու ուղղությամբ”:

Եվ մասնավորապես Մեծ Բրիտանիայի արտաքին գերատեսչությունը իր աջակցությունն է առաջարկել թուրքերին հայ ընդդիմադիր գործիչներ Լևոն ՏերՊետրոսյանի ու Րաֆիի Հովհաննիսյանի հետ կապեր հաստատելու հարցում: Նրանք նաև խորհուրդ են տվել թուրքերին հայ ընդդիադիր գործիչների հետ հանդիպում ունենալ 2012թի մարտին կամ ապրիլին: Աղբյուրը նշում է, որ թուրքերի`հայ ընդդիմադիրների հետ հանդիպելու գաղափարը աջակցություն է գտել նաև Վաշինգտոնում, սակայն ԱՄՆ-ին Պետքարտուղարությունը որոշում է ընդունել չմիջամտել այդ գործընթացին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հարաբերությունները չփչացնելու համար, սակայն համաձայնություն է տվել, որ բրիտանական կողմը ներկայացնի ԱՄՆ-ի հետաքրքրությունները հայ և թուրք գործիչների հանդիպումներում:

Տեղեկատվության այս արտահոսքի համատեքստում ուշագրավ է Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրացված International Media Resources-ի էջում Մարկ Լերների կատարած գրառումն այն մասին, որ իշխանական ուժերի դեմ պայքարի համար համախմբված ընդդիմադիրն Րաֆֆի Հովհաննսիյանը և Խաչատուր Քոքոբելյանը 2012թի մարտին մեկնել են Լոնդոն Թուրքիայի արտգործնախարարության ներկայացուցիչների հետ հերթական փակ բանակցություններրը անցկացնելու նպատակով: International Media Resources-ին թուրք դիվանագետներից մեկը գաղտնիության սկզբունքով տեղեկացրել է, որ երկօրյա խորհրդակցությունների արդյունքում քննարկվել են համագործակցության կազմակերպման եւ հայ ընդդիմադիրներին խորհրդարանական ընտրություններում աջակցություն ցուցաբերելուն վերաբերող շատ հարցեր:

«Ժառանգության» առաջնորդը կառուցողական է տրամադրված եղել Անկարայի հետ համագործակցության հարցում եւ անձնական երաշխիքներ է տվել, որ եթե 2013-ի նախագահական ընտրություններին ԱՄՆը, Եվրամիությունն ու Թուրքիամ աջակցեն իրեն, ապա ինքը կկարողանա Հայաստանի Հանրապետությունում պայմաններ ստեղծել հայթուրքական արձանագրությունների անխափան վավերացման համար: Իրենց հերթին, թուրք դիվանագետները երաշխավորել են հայ-թուրքական արձանագրությունների վավերացումից հետո Հայաստանի տնտեսության մեջ ներդնել 5-7 մլրդ դոլար`առաջին 10 տարում»,- տեղեկացրել է աղբյուրը:

Թղթակցի հարցին, թե ինչպե՞ս է բավական կարճ ժամանակահատվածում Թուրքիային ԱԳՆ-ին հաջողվել կապ հաստատել Թուրքիայի մոլի թշնամի, ազգայնական Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, թուրք դիվանագետը պատասխանել է, որ դրան նախորդել են թուրքական կողմի երկամսյա խորհրդակցությունները ԱՄՆպետդեպարտամենտի եւ Մեծ Բրիտանիայի ԱԳՆի հետ:

Zham.am

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: