ԲՀԿ-ի վարկանիշը մոտ երկու անգամ գերազանցում է ՀՀԿ-ի համապատասխան ցուցանիշը

by

ՀՀԿ–ում ջանք ու եռանդ չեն խնայում՝ ցույց տալու համար, որ վայելում են դրսի ու, մասնավորապես, Ռուսաստանի աջակցությունը։ Թե որքանով է այդ աջակցությունը իրական կամ որքանով է այն կարոևոր, այլ քննարկման թեմա է, բայց եթե դա այդքան էական հարց է դարձել ՀՀԿ–ի համար, ապա եկեք տեսնենք, թե ինչ կա չկա այդ մասով։

Օրեր առաջ հրապարակվեց ռուսաստանյան հեղինակավոր «ԻՄԱ-քոնսալթինգ» ընկերության Հայաստանում իրականացրած սոցհարցման արդյունքները, որի համաձայն, ընտրությունների նախօրեին անվիճելի առաջատարը Բարգավաճ Հայաստան կուսակցությունն է` 41 տոկոս վարկանիշով: Նույն սոցհարցման համաձայն, ԲՀԿ-ի վարկանիշը մոտ երկու անգամ գերազանցում է ՀՀԿ-ի համապատասխան ցուցանիշը:

Այն, որ ԲՀԿ-ն մեծ հեղինակություն ունի, գիտեն բոլորը եւ ռուսաստանյան ընկերության հրապարակած տվյալները ոչ նորություն են, եւ ոչ էլ անակնկալ: Այստեղ առավել կարեւորն այն է, որ ռուսաստանյան հեղինակավոր ընկերությունը, որը սերտորեն համագործակցում է ՌԴ նախագահի աշխատակազմի, խորհրդարանի, կառավարության հետ, հրապարակել է հենց այսպիսի արդյունքներ: Այս ամենը մեզ թույլ է տալիս եզրակացնել, որ ՌԴ իշխանություններն ավելի քան հստակ մեսիջ են ուղարկում հայաստանյան հանրությանը եւ իհարկե, իշխող վերնախավին: Նրանք հասկացնում են, որ իրենք, որպես գործընկեր են տեսնում են Գագիկ Ծառուկյանին եւ նրա գլխավորած կուսակցությանը: Բացի այդ, ռուսաստանյան իշխանությունները ակնարկում են, որ եթե Հայաստանը չգնա վերափոխումների ճանապարհով եւ մնա ներկայիս ճահճացած վիճակում, ապա նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում Ռուսաստանը չի կարող մեր երկրին օգնել դիմակայել արտաքին մարտահրավերներին:

Իսկապես, եթե ջայլամի կեցվածք չընդունենք եւ տեսնենք, թե ինչ է կատարվում մեր շուրջը, ապա կհասկանանք, որ ՌԴ իշխանությունները եւս կողք-կողքի են դնում Հայաստանի եւ Ադրբեջանի բյուջեները, տեսնում են այն խայտառակ վիճակը, որ առկա է Հայաստանում եւ գիտակցում, որ անցանկալի զարգացումների դեպքում այլեւս չեն կարող աջակցել ինքն իրեն կործանող երկրին: Մեր ռազմավարական գործընկերները շարունակ մեզ մեսիջներ են հղում, կոչ անելով համապատասխան հետեւություններ անել: Ավելին, նրանք տեսնում են, որ փոփոխություններ կարող է իրականացնել այն ուժը, որը վայելում է ժողովրդի աջակցությունը: Այս դեպքում այդ քաղաքական ուժը ԲՀԿ-ն է:

Եւ պատահական չէ, որ օրերս ՌԴ ընտրված նախագահ, վարչապետ Վլադիմիր Պուտինը ուղերձ հղեց «Հայ-ռուսական հասարակական կազմակերպությունների միության» կողմից նախաձեռնած ծաղկաձորյան միջազգային ֆորումի մասնակիցներին: Ավելորդ չէ նշել, որ ֆորումը տեղի ունեցավ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ: Ռուսաստանյան հեղինակավոր ամսագրերի եւ թերթերի ուշադրությունը ԲՀԿ-ի հանդեպ բավական խոսուն փաստ է:

Ակնհայտ է ռուսաստանյան կողմի հսկայական հետաքրքրությունը առաջիկա խորհրդարանական ընտրությունների հանդեպ, ակնհայտ է ռուսաստանյան կողմի ընդգծված համակրանքը ԲՀԿ-ի հանդեպ, բայց եթե մենք այստեղ գործուն քայլեր չիրականացնենք նորմալ ընտրություններ անցկացնելու եւ արմատական վերափոխումներ սկսելու համար, ապա որեւէ համակրանք եւ աջակցություն մեզ չեն կարող օգնել:

Արման Սահակյան 7or

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: