Հետդարձի ճանապարհ ոչ ոք այլևս չունի

by

Մայիսի 3-ին Մատենադարանի առջև հորդառատ անձրևի տակ և հարյուր հազարավոր հավաքվածների մոտ տեղի ունեցածԳագիկ Ծառուկյանի ելույթը կարող է դառնալ այն կարևոր դրվագներից մեկը, որոնք տարիներ հետո կհամարվենբեկումնային: Ելույթն այդ շատ խորհրդանշական էր. աննախադեպ հանրահավաքը կայացավ ցանկացած եղանակի։

Իր զգացմունքայնությամբ, էներգետիկայով և իրավիճակի դրամատիզմով  Ծառուկյանի ելույթը հիշեցնում էր 1991 թվականի օգոստոսի 19-ին Բորիս Ելցինի հայտնի ելույթը տանկի վրայից, որից հետո փլվեց կոմունիստական փտած բուրգը:

Քչերը գիտեն, որ ԲՀԿ ղեկավարի վրա գնում էր աննախադեպ ճնշում: Հանրահավաքին նախորդած մեկ–երկու օրերին ճնշումներն այդ ուժգնացան, ԲՀԿ առաջնորդը դրանց դիմագրավեց օլիմպիական հանդարտությամբ։

Ողջ երկրով  մեկ ձերբակալում էին ԲՀԿ ակտիվիստներին, հրահրում էին ընդհարումներ, իրականացվում էր  տոտալ հակաքարոզչություն` «ամեն ինչ խոսացած է, ամեն ինչ վերջացած է» տրամաբանության մեջ:  Մոտ կես տարի շարունակ Ծառուկյանի մերձավորներն ու քաղաքական թիմի ներկայացուցիչները գտնվել են աննախադեպ հոգեբանական  ճնշումների տակ: Այս ամենի նպատակը մեկն էր` պայքարի վերջին օրը կոտրել պայքարի ոգին: Խնդիր էր դրվել Ծառուկյանից ստանալ մեղմացումներ և զիջումներ: Զիջումը այս դեպքում պետք է լիներ ժողովրդի շահի հաշվին և Ծառուկյանի անձնական հեղինակության հաշվին:  Փոխարենը` չդադարող հորդառատ անձրևի տակ հարյուր հազարավոր մարդիկ, իսկ աշխարհով մեկ,  արբանյակային հեռարձակմամբ մի քանի միլիոն հայ լսեց հետևյալը.

«Ես պատրաստ եմ կորցնել շատ բան, բայց ձեր հավատը և վստահությունը` երբեք չեմ կորցնելու: … Ամեն մի ձայնի տեր ենք կանգնելու: Ով մեր թիմակցի հետ գործ ունի, մեր հետ գործ ունի… Ով ընտրախախտում կկատարի, պատասխան է տալու օրենքի առաջ և մեր առաջ: Անհնար ոչինչ չկա ու ամեն ինչ լավ է լինելու…»:

Ծառուկյանը երեկ հրապարակեց իր վերջնական որոշումը: Հետդարձի ճանապարհ նա այլևս չունի: Հետդարձի ճանապարհ ոչ ոք այլևս չունի: Հետդարձի ճանապարհ ժողովուրդը չունի: Եվ այսպես, կա՛մ խաղաղ փոփոխություններ, համերաշխ մթնոլորտ ու առաջընթաց, կա՛մ հուզումներ ու ցնցումներ: Ճիշտն առաջին տարբերակն է, բայց եթե ոմանք կամա թե ակամա նպաստեն երկրորդի տարբերակին, ապա, ինչպես ժողովուրդն է ասում, թելը որտեղ բարակ է, թող այնտեղ էլ կտրվի։

Արման Սահակյան 7or

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: