Խորհրդարանական ընտրությունների համեմատական վերլուծություն

by

Նորանկախ Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական բոլոր ընտրություններից հետո քաղաքական դաշտի մենաշնորհայնացման միտում է արձանագրվել, որը կարճ ժամանակ անց բերել է պայթյունավտանգ իրավիճակի և մենք ականատես ենք եղել  ֆորս–մաժորի։

Այսպես,  1995–ի ԱԺ ընտրություններում ՀՀՇ–ի ղեկավարությամբ ձևավորված «Հանրապետություն» բլոկը, որի մեջ էր նաև մի քանի հոգանոց կուսակցություն համարվողՀՀԿ–ն, կեղծիքների միջոցով վերցրեց բացարձակ մեծամասնություն։ Հանրության մոտ ստեղծվել էր ապատիկ վիճակ և շատերը նույնիսկ անիմաստ էին համարում 1996–ի ընտրություններին մասնակցելը, բայց կյանքը լրիվ այլ բան ցույց տվեց։ Վազգեն Մանուկյանին հաջողվեց համախմբել հանրության լայն շերտերին ու ցնցել իշխանական բուրգը։ Ընտրություններից երկու տարի անց Տեր–Պետրոսյանըհրաժարական տվեց։

1999–ի խորհրդարանական ընտրությունների ժամանակԿարեն Դեմիրճյանի ժողովրդականությունն օգտագործելով՝ՀՀԿ–ի գլուխն անցած և ՀԺԿ–ի հետ «Միասնություն» դաշինք ստեղծած Վազգեն Սարգսյանը գրեթե մենաշնորհային դարձրեց քաղաքական դաշտը։ «Միասնություն» դաշինքը վերցրեց ֆանտաստիկ տոկոսներ և ձգտում էր ավելիին։ Այդպիսով Վազգենն ինքն իր գլխին «հոկտեմբերի 27» բերեց։

2003ի խորհրդարանական ընտրությունները տեղի ունեցան նախագահականից հետո։ Քաղաքական մենաշնորհ այդ ժամանակ առանձին վերցրած ոչ մի ուժ չուներ խորհրդարանում, ինչը հնարավորություն տվեց խուսափել ֆորս–մաժորներից։ Ճիշտ է, 2004–ի ապրիլի 12–ի գիշերը ցուցարարների դեմ դաժան բռնություններ կիրառվեցին, բայց դա ոչ թե ԱԺ, այլ նախագահական ընտրությունների հետ էր կապված։ Հանրային ընդվզման մարող էներգիան վերջնականապես սպառվեց ապրիլի 12–ի գիշերը, և կոալիցիոն իշխանությունը հանգիստ գլորվեց մինչև հերթական խորհրդարանական ընտրություններ։

2007–ի ԱԺ ընտրությունների արդյունքում Սերժ Սարգսյանի գլխավորած ՀՀԿ–ն, ոչ առանց կեղծիքների, բացարձակ իշխանություն վերցրեց և կրկին, ինչպես 1995–ից հետո և 1996–ից առաջ, թվում էր, թե 2008ի նախագահական ընտրությունների ժամանակ ամեն ինչ շատ հարթ կանցնի և բացարձակ մենաշնորհի տիրապետող ՀՀԿ–ի, կամ ավելի ճիշտ, Սերժ Սարգսյանի դեմ խաղ չկա, սակայն քաղաքականություն վերադարձած Լևոն Տեր–Պետրոսյանը խառնեց Սարգսյանի խաղաքարտերը։ Վերջինիս հաջողվեց նախագահ դառնալ միայն ֆորս–մաժորի՝ «մարտի 1»–ի շնորհիվ։ Դրանից հետո Սարգսյանը ստիպված էր ժամանակավորապես հրաժարվել իր ծրագրերից և իշխանությունը կիսել այլ կուսակցությունների հետ ու«հանդուրժողականություն» խաղալ։

2012ի ԱԺ ընտրությունները Սերժ Սարգսյանի համար հետաձգված ծրագրերի իրագործման հնարավորություն էր, և  նա ընտրակեղծիքների նոր տեխնոլոգիաների օգնությամբ, ինչպես 2007–ին, մենաշնորհ հաստատեց քաղաքական դաշտում։ Նկատենք, որ հիմա էլ, ինչպես 1995–ի կամ 2007–ի ընտրություններից հետո, հանրության մոտ անելանելիության զգացում կա և թվում է, թե գալիք նախագահականն արդեն պարզ ձևականության է վերածվելու, բայց, ըստ իս, ամեն ինչ այդքան միանշանակ չէ։ Հայաստանը Թուրքմենստան դառնալու ռեսուրս չունի և ամեն անգամ, երբ որևէ մեկը փորձում է թուրքմենբաշի դառնալ՝ փորձանք է բերում թե՛ իր, թե՛ երկրի գլխին։ Տեսնենք, թե հիմա ինչ է սպասվում։

Անդրանիկ Թևանյան 7or

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: